Չորեքշաբթի, Մայիսի 14, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԻԼԱՆԱՀԱՅ ՎԱԶԳԵՆ ՓԱՄԲԱԿԵԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ

14/10/2016
- 14 Հոկտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նյութը պատրաստեցՙ ԱՐԱ ԶԱՐՅԱՆԸ, Իտալիա

Մեծ վշտով տեղեկացա միլանահայ Վազգեն Փամբակեանի կորուստը 96 տարեկան հասակում: Լավագույն ձեւով հիշելու համար իր կյանքի անցած մեծ ճանապարհը, որոշեցի ԱԶԳ-ի խմբագրություն ուղարկել Վազգեն Փամբակյանի 2015թ ապրիլի 16-ին իտալական «Տեմպի» շաբաթաթերթում հրատարակված Լեոնե Գրոտտիի «Աթաթուրքը հորս տարավ» հարցազրույցի թարգմանությունը:


Երեկ, Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութողլին հարձակվեց Ֆրանչեսկոս պապի վրա, մեղադրելով նրան Թուրքիայի դեմ «դավադրության» մեջ: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սրեց տոնայնությունը ավելացնելով, որ «կարող ենք վտարել ավելի քան հարյուր հազար հայերի, որոնք աշխատում են Թուրքիայում եւ, որ, այդ բանը դեռ չենք արել»: Հռոմի պապի մեղքը կայանում է նրանում, որ հրապարակավ հայտարարել է Հայոց ցեղասպանության փաստը: Այսօր, լրագրավաճառների մոտ կարելի է գնել «Տեմպի» շաբաթաթերթի Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ընդարձակ նյութ: Ստորեւ ներկայացնում ենք ցեղասպանության վերապրող մի վկայի հարցազրույցը ամբողջությամբ:

Վազգեն Փամբակեանի հիշողության մեջ, Աթենքի արվարձան Պիրեայի հյուղավանում անցկացրած մանկության տարիները, փաստորեն, իր կյանքի ամենագեղեցիկ շրջանն են հիշեցնում, «սիրով լեցուն, երջանկության ու մտորումների տարիներ»: Այսօր, սակայն, «Վերհիշելով այդ տարիները, հիմա, որ գիտակից եմ, թե անցյալում ին՞չ է տեղի ունեցել, այնքան տխուր եզրակացություններ եմ անում, որ ինձ համարում եմ մեղավոր, որ եղել եմ այդքան երջանիկ: Այդ տարիները պետք է ահավոր եղած լինեին մանավանդ մորս համար»: Փամբակեանը հայ է, 95 տարեկան: Ապրում է Իտալիայում: Այն ի՞նչ երեխա ժամանակ չգիտեր, ե՞րբ մոր հետ Հունաստանի դաշտերում ցիկոր էր հավաքում, «որ երկար տարիներ մեր հիմնական ճաշկերույթն էր», այն էր, որ իր ընտանիքը Պիրես էր փախել 1922 թվականի Իզմիրի ջարդերից խուսափելու համար: Դա Հայոց ցեղասպանության վերջին ալիքն էր, որը սկիզբ առնելով 1915 թվականին, թուրքերի կողմից կոտորել էր մեկ ու կես միլիոն հայ: Մեկ դար հետո, խոսելով «Տեմպի» շաբաթաթերթի հետ, Փամբակեանը նորից հուզվում է այդ տարիները հիշելիս, սակայն բարկանում է այն լրագրողների վրա, որոնք «գրում եմ միայն այն մասին, որ բոլորը արդեն գիտեն, առանց ակնարկելու այն փաստը, որ ողջ աշխարհը գիտենալովՙ անտարբեր է մնում ահավոր այդ հանցանքի նկատմամբ»:

– Պրն. Փամբակեան, Իզմիրի ցեղասպանությունից հիշողություններ ունե՞ք:

– Ինչպե՞ս կարող եմ: Ընդամենը երկու տարեկան էի: Ծնվել եմ 1920 թվականի հունվարի 5-ին եւ, եթե այդ տարիներին Զմյուրնիա էր հասել միայն ցեղասպանության արձագանքը, դա այն պատճառով, որ տեղի բնակչության զգալի մասը եվրոպացի էր:

– Սակայն հետո վրա հասավ 1922 թվականը:

– Թուրքիայի կառավարությունը եւ բանակի ղեկավար Քեմալը, որը հետագայում դարձավՙ Աթաթուրքը, որոշել էին ավարտին հասցնել էթնիկ զտումը վերացնելով Զմյուրնիայի, որ կոչում էին «Գիավուրների քաղաք», այսինքնՙ անհավատների քաղաք, հայ ու հույն համայնքը: Ցեղասպանությունը հասավ նաեւ երկրի ավելի եվրոպական տարածքներ, քանզի համաշխարհային ուժերը անտարբեր էին մնացել Անատոլիայի ջարդերին:

– Ի՞նչ պատահեց ձեր ընտանիքին:

– Քեմալը իր հետ տարավ հորսՙ Օնիկին, որին ես այդպես էլ չճանաչեցի: 18 տարեկանից վեր բոլոր տղաներին հավաքեցին ու տարան: Մայրս ստիպված եղավ հեռանալ տնից ու թողնել նաեւ իր դեղատունը, որը բռնագրավվել էր տեղական իշխանությունների կողմից, ինձ գրկել էր ու երկու եղբայրներիս ու քրոջս հետ փախել էր նավամատույց: Սեպտեմբերի 30-ին, երբ քրիստոնյաների թաղամասը հրդեհել էին, փախանք դեպի Հունաստան: Հիմա բավական է խոսել անցյալի մասին:

– Ինչո՞ւ:

– Հիմա ցեղասպանոության 100-ամյակն է: Հարյուր տարի հետո հիշելու կամ պատմելու համար այլեւս ոչ մի վկա չի մնացել: Դրա կարիքն էլ այլեւս չկա, քանզի 100 տարվա ընթացքում հարյուրավոր թերթեր հրատարակել են արդեն հարյուրավոր հոդվածներ այն մասին, թե ին՞չ է տեղի ունեցել: Հազարավոր գրքր են հրատարակվել եւ հազարավոր փաստաթղղթեր կան, որոնք փաստագրում են եղածը: Սակայն …

– Սակայն ի՞նչ…

– Դուք լրագրողներդ պետք է ասեՙք, որ աշխարհը անտարբեր է եւ որ Թուրքիան շարունակում է հերքել եւ չի ընդունում անցյալի երիտթուրքերի մեղքերը, ինչպես դա արել է ասենք Գերմանիան, հրեաների նկատմամբ Հիտլերի գործած մեղքերի համար:

– Ի՞նչ կցանկանայիք այս հարյուրամյակի առիթով:

– Կցանկանայի, որ Թուրքիան վերջ տար հերքել այնպիսի մի ակնառու փաստ, որի մասին բոլորը գիտեն, որ եղել է եւ որ կոչվում է ցեղասպանություն: Կցանկանայի, որ տարբեր պետություններ, որոնք գիտակցում են, թե ի՞նչ է տեղի ունեցել, առանց վախենալու Անկարայի դիվանագիտական ճնշումներից, բարձրաձայն ասեին ճշմարտությունը:

– Ձեզ համար ի՞նչ կարեւորություն ունի այս տարեթիվը:

– Ցեղասպանության 100-ամյակը ինձ համար մեծ ցավի եղելությունն է ու շարունակությունը: Ցավ, որ շարունակվում է նաեւ նրա համար, որ ասում են, օրինակ, «Իսկապե՞ս ողբերգություն է տեղի ունեցել: Այո, սակայն ցեղասպանություն չի եղել»: Կամ «Կոտորվածները մեկ միլիոն ու կես չէին, այլ հազիվ 300.000»: Կամ «Պատերազմի ժամանակ շատ թուրքեր էլ են զոհվել»:

– Քարտուղարի խորհրդատու Սանդրո Գոցցին ձեռնպահ մնաց խոսել ցեղասպանության մասին, քանզի «կարիք չկա պետականորեն վկայակոչել հարցը, պետությունների խնդիրը չէ որոշել, թե ի՞նչ է տեղի ունեցել հարյուր տարի առաջ»: Եթե Թուրքիան շարունակում է ժխտել, Արեւելքը դրանում մեղք ունի՞:

– Պաշտոնական ամբողջ Արեւելքը մեղք ունի: Միացյալ Նահանգների նախագահը ամեն տարի ապրիլի 24-ին իր ելույթի ժամանակ հիշատակում է մեկ ու կես միլիոն հայերի կորուստը, սակայն երբեք չի արտասանել «ցեղասպանություն» բառը:

– Ձեր կարծիքով կարելի՞ է ներել Թուրքիային:

– Ներել կարելի է նրանՙ ո՞ր ճանաչում է, թե ինչ մեղք է գործել:

– Թուրքիայի Եվրոխորհուրդ մտնելու բանակցությունները ավարտվել են 2006 թվին, սակայն հնարավոր է նորից վերսկսվեն: Ի՞նչ եք մտածում այդ ուղղությամբ:

– Մի ազգ, որը կամաց-կամաց ցանկացել է հրաժարվել ասիական եւ օսմանյան բարքերից, արել է ու շարունակում է անել ամեն ինչ Եվրոպային նմանվելու համար, պետք է հասկանա, որ միայն ֆեսը հանելով ու գլխարկ հագնելով, կամ կանանց դեմքերը առանց քողարկելու, հարցը չի լուծվի: Շատ ուրիշ բաներ պետք է փոխել:

– Ի՞նչ բաներ:

– Առաջին հերթին պետք է ճանաչեն այն հանգամանքը, որ յուրաքանչյուր ազգ, յուրաքանչյուր մարդ արարած ունի իր արժանապատվությունը, որից հետո ամեն բան ինքն իրեն կստացվի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է, ԲԱՅՑ ՈՉ ՄԻՇՏ

Հաջորդ գրառումը

ANCA-Ն ԴԱՎԻԹԻ ԴԵՐՈՒՄՙ ԸՆԴԴԵՄ ԳՈՂԻԱԹԻ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ANCA-Ն ԴԱՎԻԹԻ ԴԵՐՈՒՄՙ ԸՆԴԴԵՄ ԳՈՂԻԱԹԻ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Արցախը որևէ հրամանագրով չի կորսվել, և ոչ էլ որևէ հրամանագրով այն հետ ենք բերելու. ԱՀ նախագահի հրամանագրերն ընդամենը սիմվոլիկ նշանակություն ունեն. քաղաքագետ

14/05/2025

Ես չեմ կարծում, որ Արցախը որևէ հրամանագրով է կորսվել, կամ որևէ հրամանագրով այն հետ ենք բերելու։ Իմ խորին համոզմամբ՝ այս...

ԿարդալDetails

Վաղ առավոտից զանգվածային լրատվամիջոցները ադրբեջանական կայքերի բարբաջանքները իրար հերթ չտալով` ակտիվորեն տարածում են. Անահիտ Ավանեսյան

14/05/2025

Ո՛չ փողը կա, ո՛չ էլ մանկապարտեզը. Արթուր Չախոյան

14/05/2025

Ադրբեջանը կրկին սուտ տեղեկություններ է տարածում. ՀՀ ՊՆ

14/05/2025

Մենք մերը հետ ենք ստանալու. Արցախի էջը փակված մի՛ համարեք. Արցախը լուծարված լինելու մասին այլևս չխոսել. Ռոման Երիցյան

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական