Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀԿ-ԻՑ ՄԱՐԴ Է ԴՈՒՐՍ ԵԿԵԼ, ՈՐ ՓՐԿԻ ՄԵԶ

14/10/2016
- 14 Հոկտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Բոլոր նրանց, ովքեր արդեն տեւական ժամանակ ԱԺ-ում, կառավարությունում, հրապարակներում, փողոցներում, շուկաներում, գազի եւ հեռախոսի լիցքավորման վայրերում, սփյուռքի տարբեր գաղթօջախներում, եւ անգամ Ազգային գրադարանում եւ Հանրապետության հրապարակի ցայտաղբյուրների մոտ փնտրում էին այն մեկին, միակին, ով առաջ է տանելու Հայաստանըՙ դարձնելով այն բոլորիս երազած երկիրը եւ չէին գտնում, ուրախալի լուր ունեմ: Վիկտոր Դալլաքյանը վերադառնում է ակտիվ քաղաքականություն: Նա հենց այդպես էլ երեքշաբթի օրը ասել է, որ հրաժարական է տալիս ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից, ԱԺ-ում նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից եւ ամենակարեւորըՙ Հանրապետական կուսակցությունից է դուրս գալիս, որպեսզի մտնի ակտիվ քաղաքականություն: Եւ չնայած այդ օրը աղջիկ երեխաների պաշտպանության օրն էր, պարոն Դալլաքյանը կոչ է արել մեր երկրում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին եւ դիվանագետներինՙ ուշադիր լինել իր հայտարարություններին, քանի որՙ «եթե ինձ կամ իմ ընտանիքի անդամներին բան պատահի, ապա դրա պատասխանատուն Սերժ Սարգսյանն է», ասել է Դալլաքյանըՙ ուղղակի կամ անուղղակի պաշտպանություն խնդրելով:

Առհասարակ, երբ որեւէ մեկը նման հայտարարությամբ է հանդես գալիս, թե բա, եթե ինձ հետ, ինձ պեսՙ ոսկի մարդու հետ, արիստոտելյան գիտելիքների տեր անձնավորությանս հետ ինչ-որ բան պատահի, ապա մեղավորը Սողոմոնն է (ենթադրենք), կուտ է տալիս: Չհավատաք: Բանն այն է, որ այդ պահից սկսած միակ մարդը, ով չի ցանկանում, որ այդ մարդու գլխից մազ պակասի, հենց Սողոմոնն է, այլ կերպՙ Սողոմոնն այդ մարդուն առնում է իր հովանավորության տակ, քանի որ եթե նրան բան պատահի, մեղավորն ինքն է լինելու, եթե, իհարկե, այդ մեկը Սողոմոնի համար թանկ արժի: Ընդ որում, հասկանալի է, բան պատահելը շատ լայն հասկացողություն է, ասենքՙ կարող է պարոն Դալլաքյանը քայլի փողոցում եւ նրան ոստիկանները բերման ենթարկեն, ինչի մեջ, փաստորեն, մեղավորը Սերժ Սարգսյանը կլինի: Կամ, ինչպես ոմանք են հիմա անում ի զարմանս շատերիՙ մի փունջ վարդեր առնի եւ տուն գնա, փուշն էլ մատը ծակի, արյուն գա, ապա դրանում մեղավորը կրկին Սերժ Սարգսյանը կլինի: Մի խոսքով, ահագին բան կարող է պատահել «մի բան պատահի» ասվածի ներքո: Հետեւաբար Սերժ Սարգսյանը երեքշաբթի օրվանից պարոն Դալլաքյանին առնում է իր հովանավորության տակ, չի բացառվում, որ առանձին թիկնազոր տան, որ մարդուն հանկարծ բան չպատահի, մանավանդ, որ ձմեռը սարերի հետեւում չէ, եւ Վիկտոր Դալլաքյանը կարող է ակտիվ քաղաքականություն վերադառնալու առաջին օրերին լավ մրսել, հիվանդանալ, ինչում մեղավոր կլինի հենց Սերժ Սարգսյանը: Մեղավորըՙ այսինքն պատասխանատուն:

Ծիծաղում եք, բայց մարդը լուրջ է ասել, լուրջ էլ, հավանաբար, աշխատել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ եւ ամենայն լրջությամբ նախագահին ներկայացրել է ԱԺ-ում, ՀՀԿ-ի նիստերին էլ լուրջ դեմքով նստած է եղել, հետո էլ վերջնականապես համոզվելով, որ իր տեսակետներին, գուցե անգամ տեսակին ՀՀԿ-ում լուրջ չեն վերաբերվում, որոշել է ակտիվ քաղաքականություն վերադառնալ, խոսել (ինչպես հրավիրած ասուլիսի ժամանակ) հայության գոյաբանական ճգնաժամից, որը սկսվել է Բագրատունիների անկումից եւ լուրջ դիմադրություն ցույց տալ ՀՀԿ-ին: Եթե այդպես չէ, ապա ինչո՞ւ է հրաժարական տալիս եւ ՀՀԿ-ից դուրս գալիս: Չէ՞, եթե մի տեղ ձեր ասածին եւ ձեզ լուրջ են վերաբերվում, դուրս կգա՞ք… Եթե լուրջ մարդ եք, դուրս չեք գա, եթե լուրջ մարդ եք, ձեզ չեք անվանիՙ Հայաստանի Հանրապետության օրենսդիր, քանի որ, եթե դուք լսեք, թե ինչպես է մեկն իրեն անվանում Հայաստանի Հանրապետության օրենսդիր, թեկուզ մեջբերելով ինչ-որ մեկի ասածն իր մասին, ապա կծիծաղեք:

Բայց եկեք չծիծաղենք, համենայնդեպսՙ դեռ: Պարոն Դալլաքյանը նոր-նոր է վերադառնում ակտիվ քաղաքականություն եւ մեզ դեռ բազմաթիվ լուսավոր եւ ոչ այնքան լուսավոր ծիծաղի առիթներ են սպասվում: Ի դեպ, պարոն Դալլաքյանի խոսքերից երեւում է, որ նա առաջիկայում ապացուցելու է մեզ, որ այն, ինչը կոչվում է լուսավոր, իրականում շատ էլ մութ է, ավելինՙ խավար մի բան…

Ամեն դեպքում, եթե այս հոդվածի հետ կապված ինձ կամ իմ ընտանիքի անդամներին որեւէ բան պատահի, ապա դրա պատասխանատուն Վիկտոր Դալլաքյանը չէ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԻՉԻԳԱՆԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ԵՆ ՀԻՆԳ ՀԱՅԵՐՙ ՆԵՐԱՌՅԱԼ ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆԸ

Հաջորդ գրառումը

Ո՞Վ ԷՐ ԱՅԴ ՃԱՆՃԸ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

Ո՞Վ ԷՐ ԱՅԴ ՃԱՆՃԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական