Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՇԵՔՍՊԻՐՅԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ

07/10/2016
- 07 Հոկտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. Ծ.

Կազմակերպությամբ Հայաստանի Ամերիկյան համալսարանի եւ Երեւանի պետական համալսարանի, եւ մասնակցությամբ Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Հունաստանից, Սերբիայից, Ռումինիայից, Հարավային Կորեայից, Հորդանանից, Օմանից, Հայաստանից եւ այլ երկրներից մասնագետների, հայ Շեքսպիրյան ընկերությունը միջազգային քառօրյա գիտաժողով է անցկացրել Երեւանումՙ նվիրված Ուիլյամ Շեքսպիրի մահվան 400-ամյակին:

«Հարատեւության առեղծվածը» ընդհանուր խորագրի ներքո գիտաժողովի բացումը տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ին ՀԱՀ-ի Աքյան սրահում: Մասնակցել են նաեւ ուսանողները:

Հոկտեմբերի 1-ին եւ 2-ին զեկուցումներ են տեղի ունեցել Երեւանի գրականության եւ Արվեստի թանգարանում, որտեղ նաեւ ներկայացվել է հատուկ ցուցահանդես «Շեքսպիրը հայ բեմում անցած 150 տարիների ընթացքում» խորագրով: «Շեքսպիրը եւ կատարողականությունը» թեմայի շուրջ սեմինարին մասնակցել են դոկտ. Ջեյսոն Բուրգը (Մ. Բրիտանիա), դոկտ. Նաիրա Շահվալդյանը (Հայաստան) եւ պրոֆ. Չարլզ Ֆերբանքսը (ԱՄՆ):

Երկրորդՙ «Շեքսպիրը թարգմանություններում» սեմինարին իրենց մասնակցությունն են բերել պրոֆ. Սոնա Սեֆերյանը , դոկտ. Վարդան Վարդանյանը , դոկտ. Նաթալի Գոնչար-Խանջյանը եւ Հասմիկ Ջասմին-Սեյմուրը (Մեծ Բրիտանիա):

Հաջորդ օրըՙ «Շեքսպիրը եւ վերածննդի դրաման» սեմինարին մասնակցել են դոկտ. Վահե Արսենյանը եւ դոկտ. Աննա Խաչատրյանը : Համակարգողՙ դոկտ. Անուշ Սեդրակյան : Չորրոդ «Շեքսպիրյան դրամայի ազդեցությունը արեւելյան եւ Հարավային Եվրոպայում» թեմայով սեմինարին իրենց մասնակցությունն են բերել Քսենիա Ջյորջոօղլուն (Հունաստան), դոկտ. Զորիկա Բեկանովիչը (Սերբիա) եւ պրոֆ. Էմիլ Սիրբուլեսկուն (Ռումինիա):

Իսկ հինգերորդ սեմինարի ընթացքում ելույթներ են ունեցել Բախտիար Հովակիմյանը (Հայաստան), պրոֆ. Կանգ Կիմը (Հարավային Կորեա) եւ դոկտ. Միկա Էգլինգտոնը (Ճապոնիա):

Երկուշաբթիՙ հոկտեմբերի 3-ին գիտաժողովը շարունակվել է Ամերիկյան համալսարանի Ալեք Մանուկյան սրահում: Ելույթ են ունեցել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Մարգարետ Ֆառնվորթը, ՀԱՀ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան, դոկտ. Թոմաս Սամուելյանը , դոկտ. Քեթրին Հենեսին (Մ. Բրիտանիա) եւ պրոֆ. Հենրիկ Էդոյանը :

Վեցերորդ եւ վերջին սեմինարը նվիրված է եղել գերմանական գրականության վրա թողած Շեքսպիրի ազդեցությանը: Ելույթներ են ունեցել պրոֆ. Արա Առաքելյանը եւ պրոֆ. Կառլեն Մատինյանը : Համակարգողՙ դոկտ. Անուշ Սեդրակյան:

Խոսք են առել նաեւ Պարոմիտա Չակրավարտին (Հնդկաստան) եւ Նիկոլետա Սինպոեզը (Մ. Բրիտանիա):

Գիտաժողովը ողջունելի շարունակությունը կարելի է համարել անցյալ դարաշրջանի 70-80-ական թվականների մեծանուն շեքսպիրագետ Ռուբեն Զարյանի կազմակերպած գիտաժողովներին եւ թատերական փառատոներին, որոնց հիշողությունը ընդմիշտ վառ կմնա մասնակիցների շրջանում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՆԴԻ ՀԵՐՈՍ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՄԱՐՏԻՆ ՏԵՐԱՆՅԱՆԸ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՄԱՐՏԻՆ ՏԵՐԱՆՅԱՆԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական