Շաբաթ, Մայիսի 10, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԿԻՐԹ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՈՉ ԹԵ ՊԱՏԵՐԱԶՄ Է, ԱՅԼ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ»

07/10/2016
- 07 Հոկտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հայերը դարեր շարունակ առանձնակի տեղ են հատկացրել կրթությանն ու դրա որակի բարելավմանը, մեր մի ձեռքը եղել է Հայաստանում, մյուսը Արեւմուտքումՙ յուրացնելու համար եվրոպական կրթական համակարգի ձեռքբերումները,- Մանկավարժական համալսարանում սեպտեմբերի 30-ին նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՊՄՀ-ի խորհրդի անդամ Էդուարդ Շարմազանովն ու վստահեցրեց,- 21-րդ դարը գիտելիքի, կիրթ մարդու, կրթված հասարակության դար է, որտեղ առանց փորձի փոխանակման, եվրոպական արժեհամակարգի ներդրման հնարավոր չէ դիմակայել: Կրթական լավ համակարգ ունեցող երկրներում, ուր կա բարոյական եւ կիրթ հասարակությունՙ ոչ թե պատերազմ է, այլ խաղաղություն»:

Մանկավարժական համալսարանում մեկնարկեց ՏԵՄՊՈՒՍ-ի ՄԱՀԱԹՄԱ դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ համաժողովը, որին մասնակցում էին եվրոպական գործընկեր ԲՈՒՀ-երի ներկայացուցիչներ: Համաժողովի ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին ծրագրի արդյունքներըՙ ամփոփելով 4 տարիների գործունեությունը, իրագործման լավագույն փորձը, «Կրթության միջազգային ասոցիացիա»-ն ու դրան անդամագրվելու առավելությունները:

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը նկատել տվեց, որ ծրագիրն ունեցավ դրական արդյունքեր ու հաջողություններ. «Ծրագրի սկզբնավորումը համընկավ այն վերափոխումների քաղաքականության հետ, որն իրականացնում է Մանկավարժական համալսարանը: Մագիստրոսական նոր դասընթացի մշակումն ու ծրագրի շրջանակներում համատեղ աշխատանքը որակական նոր լիցք հաղորդեցին բարեփոխումների ընթացքին»,- ասաց նա եւ համատեղ աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց ծրագրի գործընկերներին:

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՊՄՀ-ի խորհրդի անդամ Էդուարդ Շարմազանովը ՀՀ օրենսդիր մարմնի անունից վստահեցրեց, որ հնարավորինս աջակցելու են բուհերում նման ծրագրերի իրականացմանըՙ կրթության որակի բարձրացումը օրվա հրամայական համարելով:

2012 թվականին մեկնարկած ՏԵՄՊՈՒՍ-ի ՄԱՀԱԹՄԱ դրամաշնորհային ծրագրի 4 տարվա արդյունքներն ու ձեռքբերումները ներկայացրեց ծրագրի կառավարման խմբի անդամ Ռուզաննա Մինասյանը . Կրթության կառավարում մագիստրոսական կրթական ծրագրի ներդրում, Կրթության միջազգային ասոցիացիայի ստեղծում, վերապատրաստումներ, ուսանողների փոխանակում, գրախոսվող միջազգային պարբերականի ստեղծում եւ այլն:

Ծրագրի կառավարման խմբի իտալացի անդամ Լուիզա Արդիզոնեն էլ հավելեց, որ ծրագիրը չէր ունենա նման արդյունք, եթե չլիներ մասնակից երկրների նվիրական աշխատանքը. «Տարբեր երկրների հաստատությունների ներկայացուցիչներ փորձում էին ինչ-որ բան ստեղծել եւ բարելավել իրենց երկրներում կրթության որակը», ասաց նա:

Հիշեցնենք, որ ՀՄՊՀ-նՙ որպես Ծրագրի ղեկավար, համակարգում է ծրագրի բոլոր տեխնիկական եւ ֆինանսական խնդիրները: ՄԱՀԱԹՄԱ-ն եռամյա միջազգային ծրագիր է, որի նպատակն է խթանել բարձրագույն կրթության կառավարման փոխակերպումը Հայաստանում եւ Վրաստանում` բարձրագույն կրթության կառավարման նոր մագիստրոսական ծրագրի եւ մասնագիտական զարգացման ծրագրերի ներդրմամբ: Արդյունքում ՀՊՄՀ-ում ստեղծվել է Կրթության կառավարման ամբիոն. մագիստրոսական ծրագիրը ներդրվել է 2013 թ. սեպտեմբերից:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄԱՌԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՓՈՂԸ, ՈՐԸ ՄԵՐԸ ՉԷ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՓՈՂԸ, ՈՐԸ ՄԵՐԸ ՉԷ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Ռուսաստանը պահպանում է հրադադարի ռեժիմը. ՌԴ ՊՆ

10/05/2025

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկրի զինված ուժերը խստորեն պահպանում է Մայիսի 9-ի կապակցությամբ հայտարարված եռօրյա հրադադարը և մնում...

ԿարդալDetails

Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ հրադադարի շուրջ

10/05/2025

Կիևը Փաշինյանի՝ Կարմիր հրապարակում տոնակատարությանը մասնակցելը համարում է անբարյացակամ քայլ

10/05/2025

Ադրբեջանը սպասում է, որ Հայաստանը կատարի իր ստանձնած պարտավորությունները. Բայրամով

10/05/2025

Հետաքրքիր է իմանալ՝ արդյո՞ք քո խաղընկերը միևնույն ջանասիրությամբ և հրճվանքով իր էջերում լուսաբանում է հայ երգչուհու հետ ունեցած իր ելույթների մասին. բաց նամակ

10/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական