Նյու Յորքում, Լոնդոնում, Փարիզում եւ Երեւանում գործող ամառային ուսանողական փորձառության ծրագրերի շարքում ՀԲԸՄ-ն ծրագրել է նույնատիպ ծրագիր կազմակերպել նաեւ Բուենոս Այրեսում 2017 թվին: Չորս շաբաթյա ծրագիրը նախատեսում է մասնագիտական փորձառության ձեռք բերում, ցանցաստեղծման հնարավորություններ եւ ուսուցողական եւ մշակութային մի շարք միջոցառումների մասնակցություն:
Մասնակիցները արհեստավարժ մասնագետների հսկողության ներքո հարստացնելու են իրենց գիտելիքները աշխատանքային դիմումներ գրելու, հարցազրույցների մասնակցելու եւ համացանցից օգտվելու գծով: Նրանք նաեւ հնարավորություն են ունենալու մոտիկից շփվելու Բուենոս Այրեսի հայ համայնքի հետ: Նրանք իջեւանելու են Ռիկոլետայում Գեղարվեստի թանգարանին եւ մշակութային կենտրոնին կից գտնվող հյուրանոցում: Մասնակիցներից պահանջվում է իմանալ իսպաներենի լեզվի բավարար գիտելիքներ:
ՀԲԸՄ-ի ամառային ուսանողական փորձառության ծրագիրը մեկնարկել է 1987-ին Նյու Յորքում: Մինչ օրս տարբեր երկրներում այդ ծրագրին մասնակցել են շուրջ 900 շրջանավարտներ: