Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԵՔԵՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴՊՐՈՑԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ

07/10/2016
- 07 Հոկտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի

Սեպտեմբերի վերջին օրը Գյումրու Վ. Թեքեյանի անվան հանրակրթական ավագ դպրոց էին այցելել Թեքեյան մշակութային միության Ամերիկայի եւ Կանադայի կենտրոնական վարչության անդամ Գեւորգ Մարաշլյանը տիկնոջ հետ, Հայաստանում այդ կառույցի պաշտոնական ներկայացուցիչ Գայանե Մուրադյանը, այլ հյուրեր: Նրանց ձեռամբ կրթօջախի 73 ուսուցիչներն ու 15 օժանդակ աշխատողները ստացան սփյուռքյան մեր հայրենակիցների կողմից տարին մեկ անգամ տրամադրվող հերթական նյութական աջակցությունը:

Արդեն 16 տարի անընդմեջ ամերիկահայ եւ կանադահայ թեքեյանցիներն այս նպատակով գումարներ են հանգանակում ու բաշխում Հայաստանում Վահան Թեքեյանի անունը կրող ինչպես այս, այնպես էլ Երեւանի, Ստեփանավանի, Արագածոտն մարզի Կարբի գյուղի, իսկ վերջին հինգ տարիներինՙ նաեւ Արցախի Բերձորի դպրոցների ուսուցիչներին: Այս նախաձեռնության շարժառիթը, ինչպես հիշեց Գայանե Մուրադյանը , եղել է 2000 թվականին նրանց մի մեծ խմբի այցելությունը Հայաստան: Այցելելով մեր հանրակրթական դպրոցներ եւ իմանալով մեր դպրոցների ուսուցիչների աշխատավարձի չափը, որն այն ժամանակ շատ-շատ ցածր էր, Թեքեյան միության անդամ մեր հայրենակիցները որոշել են աջակցել եւ այդպիսով խրախուսել մեր մանկավարժներինՙ գնահատելով ու կարեւորելով վաղվա Հայաստանի քաղաքացիներին կրթելու նրանց նվիրյալ աշխատանքը:

«2000 թվականին, երբ մենք եկանք,- ասաց պրն Գեւորգ Մարաշլյանը ,- տեսանք, որ շատ մը ուսուցիչներ որոշում էին Հայաստանից հեռանալ եւ տարբեր երկրներ երթալ: Մտածեցինք, որ նրանց եթե օգնենք, իրենք կարող են մնալ եւ շարունակել դաստիարակել մեր փոքրիկները: Հիմնական նպատակը այդ եղած է եւ այդ նպատակով սկսած է ծրագիրը, զոր կղեկավարե եւ կհամակարգե ԹՄՄ կեդրոնական վարչության գանձապահ տիկին Մարո Պետրոսյանը»:

Հայրենի դպրոցների մանկավարժների հետ այս հանդիպումները յուրաքանչյուր անգամ դառնում են նաեւ տարվա ընթացքում նրանց աշխատանքի յուրատեսակ ամփոփում: Գյումրիում այս անգամ հանդիպումը տեղի էր ունենում հոկտեմբերի 5-ին նշվող Ուսուցչի օրվա նախաշեմին, որի առթիվ հյուրերը նախապես շնորհավորեցին դպրոցի մանկավարժներին, նաեւ զրուցելով ու հետաքրքրվելով նրանց աշխատանքային առօրյայով, դպրոցում ու կրթական համակարգում այսօր առկա հուզող խնդիրներով:

Ամերիկայի եւ Կանադայի Թեքեյան մշակութային միության կողմից վերջերս նյութական աջակցություն է տրամադրվել նաեւ ապրիլյան պատերազմի գյումրեցի հերոսների չորս ընտանիքների:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸՙ ՎԱՃԱՌՔԻ

Հաջորդ գրառումը

ՔԱՐՇԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸՙ ԼՈՆԴՈՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՔԱՐՇԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸՙ ԼՈՆԴՈՆՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական