Առաջիկա ուրբաթ օրը, հոկտեմբերի 7-ին, ժամը 19:00-ին, Օպերայի եւ բալետի ազգային թատրոնի դահլիճում տեղի կունենա տոնական համերգՙ նվիրված Ռամկավար Ազատական կուսակցության 95-ամյա հոբելյանին:
Ծրագրումՙ
– Թաթուլ Ալթունյանի անվան Երգի-պարի պետական անսամբլ
– Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլ
– Գեւորգ Դաբաղյան եւ դուդուկահարների խումբ
– Հայաստանի պարի պետական անսամբլ
– Հատվածներ Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ», «Կարինե», Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկ» օպերաներից: Մենակատարներՙ Դավիթ Բաբայանց, Միքայել Հովակիմյան, Հովհաննես Ներսեսյան, նվագակցությամբ Օպերայի եւ բալետի թատրոնի նվագախմբի ու երգչախմբի: Դիրիժորՙ Հարություն Արզումանյան:
Համերգի ընթացքում կցուցադրվի ՌԱԿ-ի պատմության մասին վավերագրական 10 րոպեանոց վավերագրական ֆիլմՙ երջանկահիշատակ Խորեն Աբրահամյանի ընթերցմամբ:
Հանդիսության տեւողությունըՙ 1 ժամ 20 րոպե:
Մուտքը ազատ է: