Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՋԱՆՔԵՐՆ ԱՌԱՅԺՄ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԵՆ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

07/10/2016
- 07 Հոկտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Հունգարիայի խորհրդարանի Կանաչների խմբակցության 5 պատգամավորիՙ Հայոց ցեղասպանության ճանաչման օրենսդրական նախաձեռնությունը հաջողություն չի գրանցել, հոկտեմբերի 5-ին իրազեկում է թուրքական TRT-ի գերմաներեն կայքէջը: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը չի ընդունել նրանց հայցադիմումը, եւ ինչպես լրատուն է բացահայտում, 199 մանդատ ունեցող հունգարական խորհրդարանում կառավարող «Ֆիդեսց» ( Fidesz), ինչպես նաեւ երկրորդ մեծՙ «Յոբբիկ» (Jobbik) (ամբողջական անունըՙ «Շարժում հանուն ավելի լավ Հունգարիայի») կուսակցությունները դեմ են եղել դրան: Անհաջողությանը նպաստել են Բուդապեշտում Թուրքիայի դեսպան Շաքիր Ֆաքիլի, Ադրբեջանի դեսպան Վիլայեթ Գուլիեւի, ինչպես նաեւՙ Հունգարիայում ձեռնակատեր Ֆադիլ Բաշարի ջանքերը: Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Յոբբիկ» կուսակցության անդամ Մարթոն Գյոնգյոզին հաղորդել է, թե ճիշտ չի համարում, որ քաղաքական կուսակցությունները պատմական իրադարձությունների վերաբերյալ իրենց տեսակետն են հայտնում: Այդ թեմաների քննությամբ պիտի զբաղվեն պատմաբաններն ու իրավաբանները: Այդպիսի քայլերից պիտի խուսափել, քայլեր, որ շատ ձայն հավաքելու նպատակն ունեն: Ազգային խորհրդարանները նման հարցերում պատասխանատվություն պիտի դրսեւորեն, ըստ լրատուի իր տեսակետն է փոխանցել արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահը: Թուրքիայի դեսպանն էլ ընդգծել է, թե հայցադիմումը մերժվել է նաեւ նախորդ տարի:

Մեր կողմից հավելենք, որ հունգարական լրատվամիջոցների գնահատմամբ «Յոբբիկ» կուսակցությունը նեոֆաշիստական, շեշտված ազգայնամոլ բնույթ ունի: Իսկ Հոլոքոստն ուսումնասիրող հունգար գիտնական Լասցլո Կարզայը այն բնորոշում է որպես նեոնացիստական: Վերջին 2014- ի ընտրություններում կուսակցությունը շահել է 23 մանդատ: Թուրք- ադրբեջանցի դեսպանների դաշինքն այս երկրում տեղի իշխանությունների հետ ամուր է, զեփյուռ էլ փչում այդ ուղղությամբ նաեւ այն պատճառով, որ Հայաստանից, այսպես ձեւակերպենք, մեկուսացված են գործունեություն ծավալում:

Հիշեցնենք, որ Հայաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ այն պահից ի վեր, երբ այդ երկրի վարչապետ, «Ֆիդեսց» կուսակցության նախագահ Օրբանը, Ալիեւի հետ գործարք կնքելով, արտահանձնեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնով սպանած, 8 տարի Բուդապեշտի բանտում պատիժ կրած Սաֆարովինՙ արհամարհելով միջազգային հանրության բարոյական ճնշումը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ո՞Վ Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ՌԱԿ 95-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՌԱԿ 95-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Եթե Ռուսաստանի հետ  30-օրյա հրադադաը համաձայնեցվի, Կիևը պատրաստ է ուղիղ բանակցությունների գնալ Մոսկվայի հետ. հայտնել է Զելենսկին Թրամփին

10/05/2025

Զելենսկին Թրամփին ասել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ ուղիղ բանակցությունների. գրում է Axios-ը։ Պեսկովն ասել է, որ Մոսկվան...

ԿարդալDetails

Տեսանյութ. Հնդկաստանի և Պակիստանի միջեւ հրադադարը տևեց ընդամենը 2 և կես ժամ. ռազմական գործողությունները վերսկսվել են

10/05/2025

Տեսանյութ. 8 ոստիկան ներխուժել են լրագրողի տուն, ձեռքերը ոլորելով, հենց գիշերազգեստով ու հողաթափերով նրան բերման ենթարկել. ահազանգ

10/05/2025

Շուշիից Ստեփանակերտ ճոպանուղի կկառուցվի

10/05/2025

Փաշինյանը Կապանում ներկա է եղել քպ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանի հոր տուն-թանգարանի բացմանը

10/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական