Հինգշաբթի, Նոյեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞Վ Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ

07/10/2016
- 07 Հոկտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հետաքրքրական բան է ասել ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը խորհրդարանում: Նա ակնարկել է, որ հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած Գյումրու եւ Վանաձորի ընտրություններում իշխանությունը փորձարկում էր, թե նոր ընտրակարգով ընտրություններին ի՞նչ վարքագիծ է դրսեւորելու ընդդիմությունը քաղաքապետ նշանակելիս, համախմբվելո՞ւ է, թե ոչ: Ըստ այդմ էլ հետո խորհրդարանական ընտրություններին մոդելի թերություններից հետեւություններ անելով եւ ընդդիմության պահվածքի հիման վրա` սրբագրելու է ի՛ր պահվածքը: Պատգամավորի դիտարկմամբ իսկապես իրենց ընդդիմություն հռչակած միավորներն էլ պետք է հետեւություններ անեն, որովհետեւ երկրի համար միեւնույնը չէ, թե ինչպես կաշխատի նոր խորհրդարանը, կկարողանա՞ արդյունավետ որոշումներ կայացնել, եթե, ասենք, 66 պատգամավոր լինի իշխանական, 65` ոչ իշխանական կուսակցություններից: Մեր կողմից ասենք, որ եթե այդպես լինի կամ դրան մոտ այլ պատկեր` խոհրդարանը կվերածվի մեծ շուկայի (թող ներեն ինձ ապագա պատգամավորները), որտեղ ոչ մի խնդրի շուրջ սակարկությունը չի կայանա, այդպիսով խորհրդարանը դարձնելով անօգուտ եւ անարդյունք քննարկումների մի վայր: Ի՞նչ է լինելու հիմա Գյումրիում ու Վանաձորում, ինչպես է աշխատելու ավագանին, որտեղ բացարձակ մեծամասնություն հասկացությունը խիստ հարաբերական է լինելու, ինչպե՞ս են աշխատելու քաղաքապետերը, որոնք դեֆակտո բացարձակ մեծամասնություն չեն ունենալու, լինեն այսպես կոչված ընդդիմության առաջադրած, թե՞ ՀՀԿ-ի: Մի՞թե այդ քաղաքներում գործերի ընթացքը դանդաղելու է միայն այն պատճառով, որ ավագանին մշտապես բզկտվելու է տարաձայնություններից:

Համենայնդեպս` այս օրերին դիտելով խորհրդարանում միմյանց նկատմամբ պերմանենտ փոխհրաձգության մեջ գտնվող, Գյումրու եւ Վանաձորի ավագանու մանդատների բաշխման առիթով մաթեմատիկան որպես ճշգրիտ գիտություն կասկածի տակ դնող ուժերի պահվածքը` մտածում ես, որ հենց սա է սպասվում այս երկու քաղաքներին, քանի որ արգելանքը հաղթահարած քաղաքական ուժերից ոչ մեկը բացարձակ մեծամասնություն այս ընտրություններում չի ստացել, անգամ ՀՀԿ-ն Գյումրիում մնացել է 35-37 տոկոսի սահմանագծում, իսկ Վանաձորում համեմատաբար ցածր նիշի վրա, ու անհասկանալի է, թե ինչպես են հաշտության եզրեր գտնելու այժմ անհաշտ թվացող 4-5 ուժերը:

Հիշեցնենք` ըստ ԿԸՀ նախնական տվյալների` Գյումրիում ավագանու 33 մանդատից 15 մանդատ ստացել է «Բալասանյան» դաշինքը, 8 մանդատ ԲՀԿ-ն, 4 մանդատ` «Հայկական վերածնունդը», սա նորացված ՕԵԿ-ն է, 4 մանդատ` ԳԱԼԱ-ն: Վանաձորում 13 մանդատ ՀՀԿ-ն ունի, 2 մանդատ` ՀՅԴ-ն, 10 մանդատ` «Լուսավոր Հայաստանը», 5 մանդատ`«Հայկական վերածնունդը», 3 մանդատ` ԲՀԿ-ն: Վանաձորում առավել ռեալ է, որ իրենց ընդդիմադիր անվանող ուժերը կարողանան միավորվել ու սեփական թեկնածու առաջադրել: Սակայն դատելով այն ամբիցիաներից, որ միմյանց համագործակցելու առաջարկ անելիս ցուցադրում են այս ուժերը, հաճախ ջրի երես է դուրս գալիս այն կասկածը, թե ո՞վ է իսկապես ընդդիմադիրը: Որովհետեւ եթե կան ուժեր, որոնք նաեւ չեն բացառում համագործակցությունը իշխող ուժի հետ, հարց է առաջանում, թե ո՞ւմ են նրանք ընդդիմադիր, ստանալով ընդդիմադիր զանգվածի քվեները, եւ առհասարակ` Հայաստանում ո՞վ է ընդդիմությունը: Ո՞ր ուժերն են ստեղծվել ընդդիմադիրի անվան տակ` ապագա խորհրդարանական ընտրություններում թույլ չտալու համար իշխող մեծամասնության պարտությունը: Համենայն դեպս` իրեն միակ իրական ընդդիմադիր համարող ՀԱԿ-ը ջախջախիչ պարտություն է կրել ՏԻՄ ընտրություններում, ու եթե մի այլ շոգեքարշ չգտնի` խորհրդարանական ընտրություններին նա կանցնի պատմության գիրկը: Նույն կերպ` ՀԱԿ-ից պոկված Նիկոլ Փաշինյանի ստեղծած «Քաղաքացիական պայմանագիրն» է պարտվել` բացառությամբ մեկ համայնքի, իսկ այս ուժի ղեկավարների հետեւություն-գործողությունները վկայում են, որ նրանք այլ գործելակերպ են որդեգրելու ապագայում: ԲՀԿ-ն եւ «Հայկական վերածնունդ» անվանված ուժը բավական լավ արդյունքներ են ցույց տվել, որքան էլ երկրորդի դեպքում դա զարմանալի թվա, ինչպես ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն է ասում` «կյանքը ցույց է տալիս, որ կենսագրություն ու կառույցներ ունեցող կուսակցություններին են ձայն տվել մարդիկ», ու ոչ թե, ասենք, վիրտուալ տարածքում աքլորացողներին:

Հետաքրքրական է նաեւ, որ փոքրիկ հաջողություն է գրանցել ոչ խորհրդարանական ուժերից ՌԱԿ-ը, որի 11 առաջադրվածներից 10-ը ավագանու անդամի մանդատ է ստանալու:

Թե իսկապես տեղական ինքնակառավարման ընտրությունները Գյումրիում ու Վանաձորում` նոր Ընտրական օրենսգրքով, ընդհանրապես նոր քաղաքական իրավիճակի փորձարկումն էր եւ լավ մտածված խաղի մի արարը, սա դեռ դիտարկվելու է, երբ մանդատների համար գզվռտոցն ու միմյանց ուղղված փոխհրաձգությունն ավարտվի: Այդ ընթացքում շատ բան տեսանելի կլինի: Սակայն մեծ հաշվով, եթե անկեղծանանք, հատկապես ընդդիմության համար դաժանություն է Գյումրու եւ Վանաձորի փորձարկումը: Դա չլիներ` մարդիկ հանգիստ կապրեին մինչեւ նոր խորհրդարանական ընտրություններ, չէին իմանա` ոնց են իրենց խաբել Ընտրական օրենսգրքի ճարտարապետները` ԸՕ 123 եւ 141 հոդվածների համապատասխան կետերով, կարկատան քաղաքական դաշտ գծագրելով: Գծագրողների համար էլ էր հետաքրքրական` էն ինչ մինչեւ հիմա բաց էին թողել, աչքաթող էին արել քաղաքական դաշտը վերաձեւելիս, հայտածվեց վերջին ընտրություններում: Վանաձորի եւ Գյումրու ընտրությունները հայտնի արեցին, թե ո՞վ է ընդդիմադիր, կամ ընդդիմադի՞ր է ադյոք իրեն ընդդիմադիր հայտարարածը, կամ ինչի՞ համար են ստեղծվում այս ու այն նոր միավորները: Մարդիկ ընդդիմադիր են մինչեւ այն պահը, երբ հարկավոր էր քվե ստանալ, իսկ հենց պետք է միասնական գործել, դիցուք` ընդդիմադիրներով քաղաքապետի միասնական թեկնածու առաջադրելու առումով, մոռանում են ընդդիմադիր լինելու մասին եւ այլ կարեւոր բաներ են հիշում: Հիշեցնենք այս հայտածմանը բերող օրենսդրությունը:

Ըստ ԸՕ-ի` եթե մանդատների բաշխման ժամանակ կուսակցություններից մեկը ստանում է ձայների 40 տոկոսից ավելին, ապա տեղերի բացարձակ մեծամասնությունը տրվում է այդ կուսակցությանը: Գյումրու ավագանին 33 անդամ պետք է ունենա, բայց ընտրության արգելանք հաղթահարած ուժերի ե՛ւ մաթեմատիկան է տարբեր, ե՛ւ ստացած նախնական մանդատը ոչ մեկը չի պատրաստվում նվիրել այլ ուժի: «Բալասանյան» դաշինքն ըստ ՀՀԿ-ի` կարող է 17 մանդատ ստանալ հենց օրենքով ու քաղաքապետ դարձնել Սամվել Բալասանյանին: Մնացած ուժերի կարծիքով` իրենք բանակցելով կարող են իրենց թեկնածուին 18 մանդատով դարձնել քաղաքապետ, ինչը Վանաձորում ավելի հավանական է: Ի դեպ` Գյումրիում ԲՀԿ ցուցակի առաջին համարն է ցանկանում դառնալ քաղաքապետ, մնացածը բանակցելիս պիտի համաձայնեն, սա կարող է դառնալ պառակտման քարը: Իսկ ահա օրենքում, ինչպես ԲՀԿ նախագահն է ասում, այնպիսի լողացող դրույթներ կան, որոնցով եթե կուսակցություններից մեկը ստանում է անհրաժեշտ մանդատների 40 տոկոսից ավելին, ապա նրան նվիրվում է բացարձակ մեծամասնություն: Այսինքն` բոնուսային համակարգ է գործում: Մեծամասնության համար անհրաժեշտ մանդատները նվեր ստանալուց հետո նոր 33 ընդհանուր թվից մնացած 16 մանդատը կբաշխվի ըստ մյուս ուժերի ստացած տոկոսների, բա: Գյումրիում այս սխեմայով ՀՀԿ-ի 17 մանդատ ստանալը ընդդիմադիրները կասկածի տակ են դնում, ԲՀԿ-ն ասում է` ոչ, ՀՀԿ-ն 14 մանդատ է ստացել: Բայց, ներեցեք, ԸՕ -ի այդ ֆոկուս դրույթները որ քննարկվում էին, միթե պարզ չէր, որ այս վիճակն է լինելու, այն ժամանակ էր պետք դեմ լինել ու չքվեարկել այդպիսի ԸՕ-ին կողմ: Հիմա նույն պատկերը խորհրդարանական ընտրություններին է լինելու, է, նախաձեռնեք` փոխեք այդ դրույթները:

Այլ բացահայտումներ էլ եղան. օրինակ` «Հայկական վերածնունդի» քաղաքապետի թեկնածուն Վանաձորում ՀՀԿ-ի աջակցությունն էլ էր վայելում, հոգեւորական ծեծելու սկանդալը դա ավելի ի տես դարձրեց: Վանաձորում ընտրության նախնական պատկերով մեծամասնության հավակնող «Լուսավոր Հայաստանը», «Հայկական վերածնունդը», ԲՀԿ-ն գաղափարի առումով եթե ընդդիմադիր են, ինչպես իրենց բոցավառ ելույթներում են հայտարարում, պիտի միասնաբար սեփական թեկնածուին առաջադրեն ավագանիում` ընդդեմ ՀՀԿ-ի 13 մանդատի: Բայց արդեն միմյանց պայմաններ են առաջադրում, ինչը մտածելու, իսկ իմացողի համարՙ քմծիծաղի տեղիք է տալիս : Բոլոր դեպքերում կապրենք մինչեւ երկուշաբթի, երբ այլեւս հնարավոր չի լինի թաքցնել` ով ում բարեկամն է, ու երբ որոշված կլինի` ով ո՞ւմ հետ է համագործակցում Գյումրիում եւ Վանաձորում:

Իսկ իշխող Հանրապետականի ներկայացուցիչ Վահրամ Բաղդասարյանը ՀՀԿ-ի` ՏԻՄ ընտրություններում 40-50 տոկոս ձայն ստանալը սովորական ու զարմանալի չի համարում.«Մենք 50+1-ի չենք էլ ձգտել, պայքարը մրցակցային է եղել` 35-37 տոկոս ենք սպասել Գյումրիում եւ Վանաձորում, այդքան էլ ստացել ենք: Պիլոտային ծրագիրն արդարացրել է իրեն, սխալների վրա կաշխատենք»: Պիլոտայինի մասով խոստովանությունն ամեն ինչ արժե: Մի խոսքով` Վանաձորի եւ Գյումրիի ընտրությունները եղել են պիլոտային ծրագրի փորձարկման կարգավիճակում: Ե՛ւ ընդդիմության, ե՛ւ իշխանության համար փաստորեն: Առաջինն այդպես էլ չի սովորում միասնաբար աշխատել, երկրորդը` զիջել: Չնայած նախագահ Սարգսյանն երեկ ասում էր` միգուցե մարդիկ ամբողջովին չեն էլ պատկերացնում, թե ինչ մասշտաբներով է փոխելու մեր իրականությունը սահմանադրական բարեփոխումների եւ նոր կառավարման մոդելի անցնելու հանգամանքը, ու չնայած` Լիցկային ուղարկեցին «հանգստի»` էս ի՜նչ դարակազմիկ լուր էր, բայց, այնուամենայնիվ, հենց միայն օրենքներում «սղղացրած» զանազան լուսանցքները ու դրանց կիրառումից ոչ մի կերպ հրաժարվելու քաջություն չունենալը չեն նպաստում նրան, որ մարդ հավատա փոփոխություններին: Մանավանդ` թատրոնը, այնուամենայնիվ, շատ է: Մանավանդ` նոր կառավարությունը եւս բազմագլուխ է, եւ այնտեղ բոնուս ունեն ե՛ւ տարածաշրջանի մեծ խաղացողները, ե՛ւ անգամ մի որոշ տոկոս` նախկին նախագահը: Այդ մասին դեռ կխոսենք:

Հ.Գ.- Օրվա վերջում երեկ հայտնի դարձավ, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը որոշում է կայացրել Վանաձորի քաղաքապետի ընտրություններում աջակցել եւ պաշտպանել «Լուսավոր Հայաստանի» թեկնածու Քրիստ Մարուքյանին: ԲՀԿ-ն ավելի վաղ էր հայտարարել այդ մասին. Մենք էինք վատատես:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐՑԱԽԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԱՅՆ, ԻՆՉ ՊԱՏԱՀԵՑ ՆԱԽԻՋԵՎԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՋԱՆՔԵՐՆ ԱՌԱՅԺՄ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԵՆ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՋԱՆՔԵՐՆ ԱՌԱՅԺՄ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԵՆ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական