Հինգշաբթի, Հունիսի 19, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿՈՐՍՏԻՑ ԾՆՎԱԾ ԱՊՐԵԼՈՒ ՈՒԺԸ

30/09/2016
- 30 Սեպտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԱՅԱՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Շարունակվում է Ամերիկայի եւ Կանադայի Թեքեյան մշակութային միության կողմից ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված զինվորների ընտանիքներին բաժանվել նյութական օգնությունները.

Ուղեկցությամբ ՌԱԿ Հանրապետական վարչության անդամ Ալեքսանդր Ավետյանի, Ամերիկայի եւ Կանադայի Թեքեյան մշակութային միության Հայաստանում ներկայացուցիչ Գայանե Մուրադյանս այցելեցինք ՀՀ Գեղարքունիքի մարզի, Փոքր Մասրիկ գյուղ, պայմանագրային շարքային զինծառայող, 1989 թվականին ծնված Վրեժ Վարդանի Սարգսյանենց տուն: Վրեժի հայրըՙ Վարդանը, հպարտությամբ ասում հիշում էր. «Երբ ծնվեց երրորդ տղաս, տանը մեծ ուրախություն կազմակերպեցինք, հպարտանում էիՙ հայրենիքի երեք պաշտպան ունեմ: Տղաները մեծացան, նրանց հերթով ճանապարհում էի ազգային բանակ»: Վրեժ Սարգսյանը զորակոչվել է հայոց բանակ 2013 թվականին: Հայրը շարունակում է պատմել. «Վրեժի ծառայության ժամկետը լրացավ, զանգեց տուն, թե պապ, որոշել եմ շարունակել ծառայությունը եւ ուզում եմ պայմանագրայինի համար դիմում գրեմ»: Մայրըՙ Սվետան, սկսում է լաց լինել ասելովՙ «Մեծ եղբայրդ էլ է պայմանագրային գրվել, դու գոնե տուն արի»… Վրեժը ծնողներին համոզում էՙ «Գամ ինչով ենք ապրելու, ոչ գործ կա, ոչ Ռուսաստան գնալու փող»:

Վրեժը զոհվել է հակառակորդի ինտենսիվ գնդակոծությունիցՙ ապրիլի 4-ին, Թալիշ գյուղ մտած հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի հետ հանկարծակի առճակատվելով: Ջոկատը մերձամարտի է բռնվել, ցուցաբերել խիզախություն, կասեցրել թշնամու ներթափանցումը մեր պաշտպանության խորք: Վրեժի անկենդան մարմինը դիրքերից իջեցրել է եղբայրըՙ Սեյրանը:

1996 թվականին ծնված Կորյուն Հարությունյանը զորակոչվել է բանակ Վարդենիս քաղաքի զինկոմիսարիատից: Հարությունյանների ընտանիքը ապրում է Գեղամասար գյուղում, չափազանց համեստ տանը: Կորյունը ուներ մեկ եղբայր եւ մեկ ամուսնացած քույր: Մեր այցելության պահին տանը միայն մայրն էրՙ Արեւհատը, ասաց. «Ամուսինսՙ Կամոն, տանի չի, տղայի հետ գյուղի գերեզմանոցում են, տղուսՙ Կորյունի գերեզմանի քարն են դնում»: Որդու զոհվելուց հետո մայրըՙ Արեւհատը խորը դեպրեսիվ, սթրեսային հիվանդություն է ստացել, նա շարունակ լաց էր լինում: Կորյուն Կամոյի Հարությունյանը զոհվել է ապրիլի 1-ին: Ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից արձակված «Ինստիգլալ» տիպի զենքի կրակոցից ստանալով մահացու վերք:

1985 թվականին ծնված Հարություն Հովհաննեսի Աբրահամյանը 2013 թվականին պայմանագրային ծառայության է անցնում ազգային բանակ, զորակոչվում է Գեղարքունիքի մարզի Արեգունի գյուղից: Տան միակ զավակն էր: Հայրըՙ Հովհաննեսը եւ մայրըՙ Վարսիկը, չէին խոսում… մեզ Հարությունի մասին պատմում էր կինըՙ Արփինեն: Արփինեն եւ Հարությունը ամուսնացել էին 2007 թվականին: Երբ ծնվում է առաջնեկըՙ Մխիթարը, շատ ուրախ ու երջանիկ են եղել, սկեսրայրը ապրուստի համար դրամ վաստակում էր, բայց չէր բավականացնում: Տանը Հարությունը հաճախ էր խոսակցություն բացում պայմանագրային զինվորական դառնալու մասին, սակայն միշտ հայրն ու մայրը դեմ էին դրան: Հարությունը ասել էՙ «Գյուղում աշխատանք չկա, գյուղի տղաները Ռուսաստան են գնում արտագնա աշխատանքի, լավ գումար են բերում, կա՛մ թողեք գնամ Ռուսաստան, կա՛մ պայմանագրային ծառայության եմ անցնում»: Ծնողները համաձայնվում են: Վերջին անգամ Հարությունը արձակուրդ էր եկել այս տարվա հունվարի 8-ին: Արփինեն եւ Հարությունը ունեն 3 անչափահաս երեխաներՙ 1 տղա եւ 2 աղջիկ: Արփինեն ցույց տվեց նոր կառուցվող խոհանոցը, ասաց օգնություններով են կառուցում, հարմար է… Հարություն Աբրահամյանը զոհվել է ապրիլի 3-ին, Թալիշ գյուղում: Իրենց ջոկատին օգնության են կանչել առաջնագծից: Դիվերսիոն հետախուզական խմբի հետ հանկարծակի առճակատվելով մերձամարտում դիպուկահարի կրակոցից ստանում է մահացու վերք:

1983 թվականին ծնված Գեւորգ Աշոտի Մղդեսյանը 2014 թվականին Նաիրիի շրջանի Նոր Հաճնի զինկոմիսարիատից որպես շարքային զորակոչվել է ազգային բանակ: Ծառայությունը անցկացրել է ԼՂՀ Մարտակերտի առաջնագծում: Գեւորգն ապրում էր ծնողների եւ եղբոր հետ: Եղբայրըՙ Արմենը, ժամկետային ծառայող է Ղարաբաղում: Երբ այցելեցինք Գեւորգենց տուն, տանը միայն մայրն էրՙ Անժելան: Երբ ներկայացա եւ ասացի իմ այցի նպատակը, արտասվեց, եկավ կողքի հարեւանըՙ նրան հանգստացնելու: Տիկին Անժելան ասաց, որ որդուն ծառայության ժամկետի ավարտին 100 օր էր մնացել: Գեւորգը սկսել էր ետհաշվարկը. ամեն անցած օրը նշում էր ծոցատետրում: Վերադառնալ էր ուզում: 2015 թվականի օգոստոսին բեկորային խորը վերք էր ստացել, նրան ուղարկել էին տուն մայրական խնամքի: 12 օր մնացել է տանը, կազդուրվել, ապա վերադարձել դիրքեր: Գեւորգը մինչեւ բանակ զորակոչվելը ընդունվել եւ մեկ տարի սովորել է ճարտարապետական համալսարանի ռադիոկապի հեռակա բաժնում: Նա աշխատում եւ սովորում էր ուսման վարձը վճարելու համար: Շատ խելացի էր, ցանկանում էր բանակից վերադառնալուց հետո շարունակել ուսումը համալսարանում:

Գեւորգ Մղդեսյանը զոհվել է 2016 թվականի ապրիլի 7-ին, հակառակորդի դիպուկահարի կրակոցից :

Նրանքՙ բոլորը հետմահու պարգեւատրվել են ՀՀ, ԼՂՀ արիության շքանշանով:

Երեւան-Վարդենիս-Փոքր Մասրիկ, Արեգունի-Գեղամասար-Կոտայքի մարզՙ Նոր Հաճն-Երեւան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՎԵՐՋԻՆ ՊԱՏԱՐԱԳԸ ՀԵՅՎԸՐՀԻԼԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՀԱՅ ՌՈԲՈՏԱԳԵՏ ՆՈՐԱՐԱՐԸ Ի ՊԱՏՎԻ

Համանման Հոդվածներ

13 հունիսի, 2025

Հայ եկեղեցին՝ մեր հոգու ծննդավայրը

13/06/2025
13 հունիսի, 2025

Ինչո՞վ եք զբաղված

13/06/2025
13 հունիսի, 2025

Ափսոս, Պրն. Վարչապետ

13/06/2025
13 հունիսի, 2025

«Պատմական գործարք» Ադրբեջանի եւ Գերմանիայի միջեւ

13/06/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅ ՌՈԲՈՏԱԳԵՏ ՆՈՐԱՐԱՐԸ Ի ՊԱՏՎԻ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Նիկո՛լ, Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ռադիոկապի ձայնագրություններն ինչո՞ւ ես թաքցրել․ Րաֆֆի Ասլանյան

19/06/2025

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Բարերար Սամվել Կարապետյանի շուրջ Նիկոլ Փաշինյանի ուղիղ և անթաքույց պատվերով ծավալվող քաղաքական իրադարձությունները...

ԿարդալDetails

Ալիև-Էրդողան հանդիպման տրամաբանական շարունակությունը կլինի վաղը. Վարուժան Գեղամյան

19/06/2025

Իրանը անմիջապես հակահարված կտա ցանկացած երրորդ երկրի, որը կորոշի միջամտել հակամարտությանը՝ Իսրայելի կողմից

19/06/2025

«Զվարթնոցում» ԱԱԾ-ն Լևոն Քոչարյանին թույլ չի տվել հատել սահմանը

19/06/2025

ՄԻՊ ներկայացուցիչները ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեսակցել են Սամվել Կարապետյանին

19/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական