Շաբաթ, Հոկտեմբերի 18, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ… ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԴԵՄ

30/09/2016
- 30 Սեպտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ա. Մ.

Մենաշնորհն, սակայն, օրենքով թույլատրված է, իսկ դրա չարաշահո՞ւմը

«Մենաշնորհների դեմ պայքար»ՙ այս արտահայտությունը մոդայիկներից մեկն է դարձել Հայաստանի քաղաքական դաշտում հատկապես նոր վարչապետի նշանակումից հետո: Ընդ որում, դա կիրառում եմ հավասարապես թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության ներկայացուցիչները, չխոսելով լրատվամիջոցների, զանազան փորձագետների եւ այլոց մասին: Առաջին հայացքից արտասովոր ոչինչ չկա, քանի որ «մենաշնորհ» հասկացությունը սովորաբար ընկալվում է որպես բացասական հասկացություն, որի դեմ, ուրեմն, «պետք է պայքարել»: Արտասովորն այն է, որ ոչ ոք չի փորձում ասելՙ բայց ինչպե՞ս պայքարել այն բանի դեմ, ինչը թույլատրված է մեր օրենքովՙ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքով: Նույն տրամաբանությամբ, առանց հասկանալու կամ երկար-բարակ մտածելու, կարելի է պայքարել օրենքով թույլատրված ամեն բանի դեմ, որը առաջին հայացքից կարող է բացասական տպավորություն թողնել:

«Մենաշնորհների դեմ պետք է պայքարել»-ին հաջորդում է ավելի արմատական տարբերակըՙ «մենաշնորհները պետք է վերացնել»: Դարձյալ առաջանում է նույն հարցըՙ ի՞նչ է նշանակում վերացնել մենաշնորհը, եթե այն օրենքով թույլատրված է, կամ ինչպե՞ս դա անել: Պատկերացում է ձեւավորվում, որ այս կամ այն ընկերությանը, որը այս կամ այն ապրանքի ներմուծման կամ սպառման գերիշխող դիրք (մենաշնորհ) ունի, պետք է պարզապես փակել եւ հարցը համարել լուծված: Այնինչ, դա կլինի ոչ թե հարցի լուծում, այլ կամայականություն եւ ապօրինություն:

Իրականում, ոչ մի նախկին, գործող կամ ապագա վարչապետ չի կարող վերացնել որեւէ մենաշնորհ, եթե այն չի չարաշահվում, այսինքնՙ եթե չի խախտվում օրենքը, տվյալ դեպքումՙ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքը :

Նախ` հարկ է հստակեցնել, թե ի՞նչ է նշանակում մենաշնորհ կամ գերիշխող դիրք ըստ Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքի: Եթե մեկ կամ երկու ընկերություններ զբաղեցնում են տվյալ ապրանքային շուկայի առնվազն մեկ երրորդը, կամ եթե երեք ընկերություններ միասին զբաղեցնում են շուկայի ծավալի երկու երրորդը, ապա նրանք համարվում են գերիշխող դիրք ունեցող, կամ ինչպես ընդունված է ասելՙ մենաշնորհ ունեցող: Այսինքն, պարտադիր չէ, որ ամբողջ ապրանքային շուկան պատկանի միայն մեկ ընկերության, որպեսզի համարվի մենաշնորհ: Թեեւ նման մենաշնորհը նույնպես սահմանված է տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքումՙ եթե տվյալ ապրանքային շուկայում ընկերությունը որպես իրացնող կամ ձեռք բերող չի հանդիպում էական մրցակցության, հնարավորություն ունի որոշիչ ազդեցություն ունենալու տվյալ ապրանքային շուկայում եւ դուրս մղելու կամ խոչընդոտելու այլ ընկերություններին տվյալ ապրանքային շուկա մուտք գործելուն:

Այժմ ներկայացնենք, թե ո՞ր դեպքում «պետք է պայքարել» մենաշնորհների դեմ: Եթե մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող ընկերությունները չարաշահում են իրենց դիրքը եւ տարբեր միջոցներով թույլ չեն տալիս, որպեսզի այլ ընկերություններ նույնպես մուտք գործեն այդ նույն շուկա: Գերիշխող դիրք ունեցողների նման կերպ գործելն արգելվում է օրենքով: Ուստի, պետական կառավարման մարմինները, առաջին հերթին տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, պարտավոր է մշտապես հետեւել եւ թույլ չտալ, որ գերիշխող դիրքի չարաշահում տեղի ունենա: Նման չարաշահման համար կան պատժամիջոցներ, որոնք կարելի է խստացնել, եթե դրա կարիքը կա կամ կլինի: Իշխանությունների եւ մասնավորապես կառավարության խնդիրն էլ ընդհանրական առումով պետք է լինի ազատ եւ բարեխիղճ մրցակցության դաշտ ապահովելը: Սա բավականին բարդ եւ լուրջ ջանքեր պահանջող խնդիր է, բայց դրա լուծումները գտնելը այլընտրանք չունի:

Հետաքրքրական է նաեւ, թե ինչո՞ւ Հայաստանում գերիշխող դիրք ունեցողները քիչ չեն: Մենաշնորհները մեր երկրում ձեւավորվել են տարիների ընթացքում, սկսած 90-ականներից: Դրանք հիմնականում պայմանավորված են օբյեկտիվ իրողություններովՙ փոքր շուկա, շրջափակում, կոմունիկացիաների սահմանափակվածություն եւ թանկ փոխադրումներ: Բնական է, որ այս պայմաններում հաջողություն են ունենում այն ընկերությունները, որոնք ավելի մեծ հնարավորություններ ունեն, որոնք առաջիններից են սկսել գործել տվյալ բիզնեսում: Մինչդեռ, փոքր ընկերությունների համար խիստ բարդ է փոքր քանակներով եւ մրցունակ գնով ապրանքներ ներմուծել եւ վաճառել: Բնական է, որ նրանց ներմուծված ապրանքի ինքնարժեքն ավելի բարձր կլինի, շահութաբերությունըՙ ցածր: Եթե ինչ-որ մեկը դուրս է մղվում բացառապես մրցակցության արդյունքում, սեփական անհաջող կառավարման եւ մրցակցի արդյունավետ կառավարման արդյունքում, այլ ոչ թե մենաշնորհ ունեցողի կողմից հակամրցակցային անօրինական գործողությունների պատճառով, ապա այստեղ արդեն պետությունն անելիք չունի:

Հարկ է, որ վերեւում նշված մանրամասներին տեղյակ լինեն նրանք, ովքեր խոսում են մենաշնորհների դեմ պայքարի մասին, այլապես դա նմանվում է բոլշեւիկյան «ունեզրկենք ունեզրկողներին» լոզունգին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՆՉՊԵՍ ՈՒՌԻՆ ՈՒ ԲԱՐԴԻՆՙ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԲԱՑԵԼՆ ՈՒ ՓԱԿԵԼԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՄՌԱՅԼ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 25-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՄՌԱՅԼ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 25-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Դուք պատկերացնո՞ւմ եք Քպ–ացված եկեղեցի, նրանք ուզում են եկեղեցին սարքել հարսանիք անող կառույց. Նարեկ Կարապետյան

18/10/2025

Ազատության հրապարակում այս պահին տեղի է ունենում «Մեր ձևով» ժողովրդական շարժման հավաքը։ Տեղում նկատվում է մեծ աշխուժություն․ քաղաքացիները շարունակում են...

ԿարդալDetails

Առնվազն երեք դրվագով ԿԳՄՍ նախարարությունը, պատվիրատու կազմակերպություն ՀՑԹԻ տնօրինությունը պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության․ Հայկ Դեմոյան

18/10/2025

Բավական էր մի խելագարի հայտնվելը, շրջապատված պատեհապաշտներով, որ հին արատը վերածնվի. Ստեփան Դանիելյան

18/10/2025

Իշխանության ցանկացած թև՝ պաշտոնի բերումով, ազգային և քաղաքական իմաստով, կրում են Փաշինյանի արածի ու չարածի պատասխանատվությունը. Տիգրան Աբրահամյան

18/10/2025

Իշխանության հաջորդ թիրախը՝ Կաթողիկոսը. Սուրեն Սուրենյանց

18/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական