Ուրբաթ, Հունիսի 20, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԻ ՈՒՐՎԱԿԱՆ Է ՇՐՋՈՒՄ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ, ՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԲԻՍԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ

30/09/2016
- 30 Սեպտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, ՕՐԵՐ եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր, Պրահա

Մինչ հայկական համացանցն ու սոցիալական ցանցերն ակտիվ քննարկում են անցկացնում, թե ինչպես արգելեն ռաբիս երաժշտության քարոզչությունը հայկական Հանրային հեռուստաընկերության եթերում, նույն պահին Եվրոպայի հայկական համայնքները գովազդային առաջարկ են ստանում աննախադեպ համերգների մասին, որոնք պետք է «բարձրացնեն» եվրոպահայերի ճաշակը:

Գովազդային հոլովակը կոչ է անում Եվրոպայի լավագույն 8 քաղաքների հայերին դիմավորեն Արտաշ Ասատրյանին: Բարսելոնա, Փարիզ, Պրահա, Բեռլին, Մյունխեն, Համբուրգ, Վարշավա եւ Վիեննա: Այսինքն դասական երաժշտական ավանդույթներ ունեցող քաղաքներում փորձում են տարածել հայկական ռաբիս:

Մնացյալ 7 քաղաքների մասին ոչինչ չեմ կարող ասել, սակայն Պրահան միշտ աչքի է ընկել ավելի դասական եւ ժողովրդական, նաեւ էստրադային ժանրի կատարողների համերգների կազմակերպմամբ: Չեխահայությունը միշտ չի ընդունել ռաբիս երգիչներից ստացվող հայտերը, հատկապեսՙ իրենց կողմից ներկայացվող գումարային եւ այլ պահանջները:

Այժմ փորձ է արվում երիտասարդ սերնդի մեջ, որին սովորեցնում ենք կոմիտասյան երաժշտություն, ժողովրդական երգ ու պար, իբրեւ հայկական երգի կատարելության բարձրակետ ընդունել ռաբիսը:

Սա աննախադեպ արշավ է մեր ինքնության եւ մեր արժեքային համակարգի պահպանության դեմ: Փող աշխատելու մոլուցքը կուրացրել է բոլորին: Բավական չէ, որ ամերիկյան Գլենդելի ու Ռուսաստանի ծովափնյա քաղաքներում հայկական ռաբիսը դարձել է գերիշխող ուղղություն, այժմ թիրախավորել են նաեւ Եվրոպան եւ հանրային եթերը:

Ինչպես իրավացիորեն գրել էր իր էջում մեծանուն երգչուհի Հասմիկ Պապյանը. «Ոտքի՛, հայ ժողովուրդ: Սա երկար մտածված, լավ կազմակերպված եւ մեր մշակույթը վերջնականապես կացնահարելու հանցավոր գործողություն է: Անհրաժեշտ է այն անհապաղ դադարեցնելու միջոցներ ձեռք առնել»:

Ո՞վ է ասում, որ ժողովրդական երգեր կատարողներին կամ ազգագրական խմբերին լսող չի լինի: Պետք է նոր սերնդի մեջ ճաշակ ձեւավորել, ոչ թե այն փչացնել կլկլոցներով ու անհայտ ծագմամբ երաժշտական ելեւէջներով: Այս իմաստով Հայաստան պետությունը պետք է նախաձեռնի հայկական ազգագրական խմբերի հյուրախաղեր այն համայնքներում ու քաղաքներում, որտեղ տարիներ շարունակ իրականացվել են նման ռաբիսության արշավներ:

Նրանք ովքեր սիրում են ռաբիս երաժշտություն, թող նման երգիչներին հրավիրեն իրենց ընտանեկան խնջույքներին եւ լսեն, պարեն, ուրախանան, բայց այն զանգվածային պսիխոզի չվերածեն:

Երբ մի քանի տարի առաջ Հանրային հեռուստաընկերության պատասխանատուներին ասում էի, որ սփյուռքի համար մի նորմալ մանկական ծրագիր չկա, որ մեր երեխաները հայերեն սովորեն, հայկական հաղորդում դիտեն, ամեն քաղաքում ու գյուղում հայկական դպրոց չկա, պատճառաբանում էին, թե դա թանկ հաճույք է: Ամեն ինչի համար գումար կա, բացի ապագա սերնդի վրա գումար ծախսելուց: Իսկ միգուցե ճիշտ կլիներ փակել «Ամենակարող երգիչը» հաղորդումը եւ փոխարենը բացել մանկական հաղորդում: Իհարկե, կասեն արդեն մանկական հաղորդումներ կան, բայց ավելի լավ է մի նորմալ մանկական հաղորդում-ծրագիր լինի, քանՙ տասը այլ ցածրաճաշակ:

Լսելով ու կարդալով այս օրերին հնչած կամ տպագրված տարբեր կողմերի կարծիքներն ու ելույթները, միայն մեկ բան կարող եմ արձանագրել: Նախ ով է ասել, որ մեր ամենակարո՜ղ երգիչները դրանք ռաբիս երգի կատարողներն են: Այն գաղափարը, որ այսօր հեռուստաընկերության ղեկավարությունը փորձում է ներկայացնել , թե այդ հաղորդման ընթացքում պետք է ամենատարբեր ժանրերի երգեր կատարվեն, շատ հանգիստ կարող են կատարել իսկական ձայն ունեցող եւ ամենեւին ոչ ռաբիս երգիչները:

Ինչ վերաբերում է հասարակության զարկերակին, ապա եթե Հանրային հեռուստաընկերության ղեկավարությունն այսքան տարի աշխատելով չի հասկացել, թե ո՞րն է մեր հասարակության զարկերակը, եւ միայն նոր պետք է պարզի, ապա ինձ թվում է նա ոչինչ չունի անելու այդ կառույցում: Քանի ուշ չէ, պետք է դիմում գրել եւ ազատվել աշխատանքից:

Հանրային կառույցը փորձարկումների դաշտ չէ եւ ոչ էլ մասնավոր քմահաճույքները բավարարելու տեղ: Այն նախեւառաջ մեծ պատասխանատվություն է քո ժողովրդի, նրա մշակութային արժեքների պահպանման եւ ապագայի նկատմամբ: Ցավոք, այս ամենի գիտակցումը բացակայում է:

Մեր ժողովուրդն այս պահին միգուցե ավելի կարեւոր մարտահրավերներ ունի: Սակայն երբ զգում ենք, որ փորձում են մեր արմատներից մեզ կտրել, մի ողջ ժողովրդիՙ Հայաստան եւ Սփյուռք գցել հակամշակութային կեղտի մեջ, սա նույնպես դառնում է մարտահրավեր, ինչպիսին ունի պատերազմի դաշտում թշնամու դեմ կռիվ տվող հայրենասեր զինվորը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՌԱԿ 95-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ

Հաջորդ գրառումը

ԱՂՕԹՔԸ

Համանման Հոդվածներ

20 հունիսի, 2025

Վարկաբեկման փորձ՝ ընդդեմ բարեգործությանը

20/06/2025
20 հունիսի, 2025

Նորին մեծություն աղմուկը

20/06/2025
20 հունիսի, 2025

 «Գազա ներխուժելուց քսան ամիս անց էլ Գերմանիան դեռեւս որեւէ գործողություն չի ձեռնարկել Իսրայելի դեմ»

20/06/2025
20 հունիսի, 2025

Իրան-Իսրայել հակամարտությունը եւ հավանական միջնորդները

20/06/2025
Հաջորդ գրառումը

ԱՂՕԹՔԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում մեծ բարերար, գործարար, ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին. ՀԷՑ

19/06/2025

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն ու Արհեստակցական կազմակերպությունը հայտարարությամբ են հանդես եկել։ ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության անձնակազմն իր լիակատար աջակցությունն է...

ԿարդալDetails

Նիկո՛լ, Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ռադիոկապի ձայնագրություններն ինչո՞ւ ես թաքցրել․ Րաֆֆի Ասլանյան

19/06/2025

Ալիև-Էրդողան հանդիպման տրամաբանական շարունակությունը կլինի վաղը. Վարուժան Գեղամյան

19/06/2025

Իրանը անմիջապես հակահարված կտա ցանկացած երրորդ երկրի, որը կորոշի միջամտել հակամարտությանը՝ Իսրայելի կողմից

19/06/2025

«Զվարթնոցում» ԱԱԾ-ն Լևոն Քոչարյանին թույլ չի տվել հատել սահմանը

19/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական