Չորեքշաբթի, Հոկտեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԵՐՄԱՆԻԱՆ ԻՍԼԱՄԱՑՎՈՒՄ Է ԴՐՍԻՑ ՈՒ ՆԵՐՍԻՑ

23/09/2016
- 23 Սեպտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պատրաստեց Պ. ՔԵՇԻՇՅԱՆԸ

Զանգվածային ներգաղթըՙ դանդաղ գործողության ռումբ

Պարզվում էՙ պատկանելիությամբ իսլամացնելը լոկ առաջին փուլն է, անհրաժեշտ հիմքի ստեղծումը: Վերլուծաբանները գաղափար անգամ չունեին, որ «իսլամացնողների» ծրագրերում կան ուրիշ մանրամասնություններ, որոնց իրականացումը ենթադրում է ոչ թե մասնակի, այլ ընդհանուր իսլամացում: Այդ իրականացումը սկսվել է առանց աղմկարարության եւ «Ալլահ աքբար» խանդավառ ճիչերի:

Գերմանիայում այժմ խորհում են օտարամուտ արժեքների ու սովորությունների հանդեպ սեփական հանդուրժողականության մասին: Դրանք որեւէ ընդհանուր բան չունեն եվրոպական արժեքների հետ, բայց Եվրոպան ներկայումս հակված է իր համար ստեղծելու համապարփակ խնդիրներՙ հետագայում դրանք արիաբար հաղթահարելու համար, ուստի ստիպված է հարգել օտարների սովորությունները:

Գերմանիայի օրենքներն արգելում են ամուսնությունն անչափահասի հետ (խիստ վերապահումները նշված են նույն օրենքներում): Բազմակնությունը նույնպես արգելված է: Սակայն արաբական երկրներում, որտեղից զանգվածաբար «գրոհում են» գաղթականները, ընդունված են թե՛ մեկը եւ թե՛ մյուսը:

Ըստ նորմալ տրամաբանության, գաղաթականները հյուրեր են: Իսկ հյուրերը պետք է ենթարկվեն անօթեւան ու անհայրենիք մնացած անձանց հյուրընկալող տանտերերի սահմանած նորմերին: Տանտերերը հաճախ, զուտ մարդկայնորեն, հարգում են եկվորների սովորությունները, բայց ոչ բոլորը, այլ լոկ այնպիսիները, որոնք չեն հակասում կայացած եվրոպական արժեքներին: Սակայն եվրոպացիները կա՛մ մոռացել են պաշտպանել իրենց եվրոպական արժեքները, կա՛մ էլ վախենում են դրանք պաշտպանելիս անհանդուրժող կամ անբարեպատշաճ երեւալ: Քյոլնի ամանորյա դեպքերի արձագանքը դրա առաջին ապացույցներից մեկն է, բայց ոչ միակը: Ավելի ուշ որոշվեց դպրոցականների ճաշացանկից հանել խոզի մսի թակովի կոտլետները (որպեսզի ծուխը տհաճություն չպատճառի հարգելի հյուրերի հոտոտելիքին, ում Ղուրանը խստիվ արգելում է դիպչել այդ «պիղծ» մսին, արգելվեցին նուդիստական լողափերը… Քիչ է մնում Գերմանիայի կանանց պատվիրեն լողալ հագուստով եւ հիջաբ հագնել:

Եվ սա դեռ սկիզբն է: Եվրոպացիներն այնուամենայնիվ անկայուն էակներ են: Այսօր կհամաձայնվեն աստվածաշնչյան սաղմոսների փոխարեն Ղուրանի սուրահներ ուսուցանել, իսկ վաղը գուցե մտափոխվեն… Քրիստոնյա եվրոպացիների վրա մահմեդականները ճնշում են գործադրում թվաքանակով:

Իսպանական El Confudencial կայքը մեջբերում է կանցլեր Անգելա Մերկելի խոստովանությունը, ըստ որի ամեն օր Գերմանիա է մուտք գործում 19 հազար եկվոր (չհաշված 2015 թ. ներգաղթի հուժկու ալիքը): Հուսալի հիմք է ստեղծվում երկիրը ներսից նվաճելու համար: Տարբեր երկրների ԶԼՄ-ներում քանիցս նշվել է, որ ներկայիս գաղթականները մեծ մասամբ երիտասարդներ ենՙ մինչեւ 30 տարեկան տղամարդիկ եւ 18-ից ցածր տարիքի կանայք: Եվրոպական չափանիշների համաձայն, 15-ամյա աղջնակը դեռահաս է եւ պետք է դպրոց գնա: Իսկ մահմեդականների հասկացողությամբ, նա արդեն միանգամայն պիտանի է սերնդագործության համար:

Վերոհիշյալ իսպանական կայքի տեղեկացմամբ, մեկ ամիս առաջ Բավարիայի Բամբերգ քաղաքի դատարանը քննել է մի արաբ տղամարդու եւ Սիրիայից եկած 15-ամյա աղջնակի անօրինական (ըստ գերմանական օրենքների) ամուսնության գործը: Երկար խորհրդածություններից հետո դատարանը ընդունել է, որ «նորապսակներն ամուսնանալիս լիովին հարգել են սիրիական օրենքները, սուննիական ծես կատարել, ուստի ամուսնությունը պետք է ճանաչել օրինական»:

Բավարիայում բացահայտորեն քամահրեցին բավարական օրենքներըՙ ի նպաստ գաղթականների երկրի օրենքների: Դատավորների մտքով անգամ չանցավ պաշտպանել եվրոպական (եւ առաջին հերթին գերմանական) արժեքները: Դրանով եկվորներին թույլատրվեց խախտել իրենց հյուրընկալած երկրի կանոնները, եւ գերմանացիներն անձնատուր լինելովՙ օտարներին հանձնեցին քաղաքի (երկրի) բանալիները: REGNUM գործակալության տվյալներով, 2015 թ. մեկ կիսամյակում միայն Բավարիայում արձանագրվել է անչափահաս աղջիկների հետ ամուսնության 550 դեպք (խոսքը բացառապես գաղթականների մասին է): Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրամասում գրանցվել է համանման 188 դեպք: 2015 թ. մեկ կիսամյակում Գերմանիա նոր ներգաղթած մահմեդականների միջեւ գրանցվել է այդ կարգի 3000-3500 ամուսնություն:

Մահմեդականների բազմակնության վերաբերյալ Գերմանիայում պաշտոնական տվյալներ չկան, բայց դա չի նշանակում, թե երկրում բազմակնությունը գոյություն չունի եւ չի ընդլայնվում: Հնդկական ծագումով ոմն ձեռներեց «ճիշտ ժամանակին» ստեղծել է Secondwife.com կայքը, որը մեծ չափով դյուրացնում է «հավելյալ կանանց» որոնումը: Թեեւ մտահղացումը բրիտանական է, բայց համացանցը, ինչպես հայտնի է, սահմաններ չի ճանաչում:

Մահմեդական բնակչության արագ աճը նկատի ունենալովՙ դժվար չէ պատկերացնել Գերմանիայի ապագան: Երկրի արդարադատության նախարար Հայկո Մաասը վերջերս «Բիլդ» թերթին տված հարցազրույցում հայտարարեց. «Եկվորներից ոչ մեկն իրավունք չունի մեզ պարտադրելու իր կանոններն ու նորմերը: Այստեղ ամենքը պարտավոր են ենթարկվել տարածքային օրինական իշխանության սամհանած օրենքներին, անկախ նրանից, թե ծնվել են Գերմանիայում, թե՞ եկել են քսան տարի կամ քսան օր առաջ»:

Շատ համոզիչ է հնչում: Սակայն իրականությունն այլ է: Մյունստեր քաղաքի Վեստֆալյան համալսարանի անցկացրած սոցիալական վերջին հետազոտությունը ցույց է տալիս, որ Գերմանիայի ամենամեծ մահմեդական համայնքը կազմող թուրքերի 47 տոկոսն ապրում է իսլամի օրենքներով: Ըստ որում, նոր եկած գաղթականների միջավայրում այդ ցուցանիշը կազմում է 57 տոկոս, իսկ ներգաղթյալների երկրորդ սերնդի միջավայրումՙ 36 տոկոս:

Գերմանիայում ապրող մահմեդականների 90 տոկոսը հայտարարում է, թե իրեն դուր է գալիս այդ երկրում, իսկ 54 տոկոսը վստահ է, որ ինքը երբեք չի դառնա գերմանական հասարակության մասնիկը: Փոխարենը զգացվում է, որ գերմանական հասարակությունը շատ շուտով կդառնա մահմեդականի մի մասը:

Ի դեպ, ներքին իսլամացումը Եվրոպայում արդեն տալիս է իր առաջին պտուղները: Փարիզի 2015 թ. նոյեմբերյան ահաբեկչության կազմակերպիչ Սալեհ Աբդեսլամը մարոկկոյական ծագումով Ֆրանսիայի քաղաքացի է: Նիսում բեռնատարով 84 մարդու սպանած Մոհամմեդ Լահուայեջա Բուհելը թունիսյան ծագումով Ֆրանսիայի քաղաքացի է: Ինն անձանց սպանած մյունխենյան հրաձիգ Ալի Դավիդ Սոնբոլին իրանական ծագումով Գերմանիայի քաղաքացի է: Նրանք բոլորը մահմեդական ներգաղթյալների երկրորդ սերնդի ներկայացուցիչներ են, այսինքն ոչ թե աղերսանքով Եվրոպա մուտք գործած, այլ այնտեղ ծնված եւ քաղաքացիություն ստացած անձինք, որոնք, սակայն, դաստիարակվել են իսլամի օրենքներով եւ ոչ-իսլամական նորմերի ու արժեքների հանդեպ քամահրանքի ոգով: Մահմեդական ընտանիքներում կարողանում են պահպանել նախնիների պատգամները եւ հընթացս տարածել դրանք շրջապատում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ… ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՏԻ՞Ժ, ԹԵ՞ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ «ՇԻՐԱԿ ԿԵՆՏՐՈՆԻՆ»

Հաջորդ գրառումը

ՍԻՐԻԱՅՈՒՄ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐՆ ԱՆՑԵԼ ԵՆ B ԾՐԱԳՐԻՆ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՍԻՐԻԱՅՈՒՄ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐՆ ԱՆՑԵԼ ԵՆ B ԾՐԱԳՐԻՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Խստորեն դատապարտում ենք Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու և հոգևորականների նկատմամբ իշխանությունների դրսևորած վտանգավոր թիրախավորումները. հայտարարություն

01/10/2025

Նիկոլ Փաշինյանի հակասահմանադրական գործունեության և իշխանության՝ Հայաստանյաց Սուրբ Առաքելական Եկեղեցու դեմ սանձազերծած հալածանքների վերաբերյալ Մենք՝ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԼՈՐ ՍԵՂԱՆԻ ներքոստորագրյալ...

ԿարդալDetails

Չափազանց ուժեղ «մոլդովական ժողովրդավարության» հոտ է այսօր գալիս Հայաստանի խորհրդարանից. Արման Աբովյան

01/10/2025

Անհապաղ դադարեցնել այս ապօրինի քրեական հետապնդումները և ազատ արձակել բարերար Սամվել Կարապետյանին ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին. Էդմոն Մարուքյան

01/10/2025

Արևմուտքը մեզանից պահանջում էր պատերազմ Ռուսաստանի հետ. Միխեիլ Կավելաշվիլի

01/10/2025

Ուղիղ. Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան 01.10.2025

01/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական