Չորեքշաբթի, Հոկտեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ, ՌՈՒՍՆԵՐԻ ՀԵՏ

23/09/2016
- 23 Սեպտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Ռուսները զենքը բերել են: Ռուսների համար մենք այն բացառիկ պետությունն ենք, ավելի ճիշտՙ ժողովուրդը (քանի որ ռուսների համար մենք ոչ այնքան պետություն ենք, որքանՙ ժողովուրդ), որ ոչ թե ուղարկել են, այլ անձամբ են բերել, որ հասցնեն, որ Անկախության 25-րդ ամյակի ռազմական շքերթին Հանրապետության հրապարակով անցնի, ռուսական զենքը, հայ զինվորը, բայց ռուսական զենքը, արդարության համարՙ աշխարհի ամենաուժեղ զենքը: Այդ օրվա շքերթին ռուսական դրոշ էլ եղավ Հանրապետության հրապարակում, բնական է. մենք անկախացել ենք ռուսներից, որոնք մեր զինված ուժերի հետ ապահովում են մեր անկախությունն ու տարածքային ամբողջականությունը, նաեւ անվտանգությունը: Արդեն 25 տարի, եղբայրաբար, սիրով, հավասարըՙ հավասարի սկզբունքով, էժան զենք տալով, վարկով զենք տալով, մի խոսքովՙ ռուսական դրոշը, երբ մեր Անկախության տոնին ծածանվեց հրապարակում, մի նեղացեք անկախությունից, մի հիշեք անկախանալու օրերը, անկախություն չտվողի անունը, ոչինչ մի հիշեք, հին ազգերի մոտ չհիշելը վերանալու պես բարդ է, բայց հիշելն էլՙ առաջ չգնալու շարժառիթն է, պատճառը, հիմքը:

Ինչեւէ, զենքն արդեն այստեղ է, այն մերն է, ում վրա ուզենքՙ կկրակենք, կուզենք Ադրբեջանի վրա կկրակենք, կուզենք… Չէ, այդ մեկը եկեք չուզենք, սեփական ժողովրդի վրա եկեք էլ չկրակենք, 25 տարեկան լուրջ մարդ ենք, արդեն մենք մեր զենքը պետք է ունենայիք, բայց քանի Ռուսաստանը զենք ունի, մեր ինչի՞ն է պետք զենք ունենալը, մերըՙ ռուսներինը, ինչ տարբերություն…Ու ո՞նց են հրճվում, ոնց ենք հրճվում, զենք տեսնելուց, իբր վերջ, ավարտվեց, էլ մեզ ոչ ոք չի հաղթելու, հեկտար-հեկտար մեր հողերով առաջ չեն գալու, մեր տղերքի փամփուշտները չեն ավարտվելուՙ կյանքերից շուտ, արդեն լիքը ունենքՙ փամփուշտ: Մարդիկ, բայց զենքից ուրախանո՞ւմ են, օրինակ, երբ դուք մեկի ձեռքին զենք եք տեսնում, ուրախանում ե՞ք, ես որ վախենում եմ, վախենում եմ, քանի որ եթե մարդը զենք ունի, ուրեմն կարող է կրակել, եթե կարող է կրակել, կարող է սպանել, եթե կարող է սպանել, ուրեմն պոտենցիալ մարդասպան է, դուք մարդասպանից չե՞ք վախենում, թեկուզ պոտենցիալ: Ես վախենում եմ, զինված պետությունից էլ, անկախ նրանից զենքը ռուսական է, ամերիկյան, գերմանական, թե չինականՙ անորակ: Պետությունը տուրիզմն ու հյուրանոցային բիզնեսը զարգացնելու համար չի զինվում, տնտեսությունն ու կրթությունը զարգացնելու համար չի զինվում, սեփական ժողովրդի բարեկեցությունն ապահովելու համար չի զինվում, զինվում է, քանի որ կա՛մ կյանքի գնով չի տալու, կա՛մ կյանքի գնով խլելու է: Մենք կյանքի գնով չտվող պետություններից ենք, ու դա, մարդիկ, սարսափելի է: Նորմալ է, ճիշտ է, գուցե միակ ճիշտն է, բայց դա սարսափելի է: Սարսափելի է, քանի որ մենք չենք խլողը, որ մի օր որոշենք է՛լ չխլել, մենք չտվողն ենք, իսկ չտվողից չեն հարցնումՙ տալի՞ս ես, թե՞ ոչ, խլում են, փորձում են, մինչեւ ստացվի, առանց հարցնելուՙ կարելի՞ է, ուզո՞ւմ ես, պատրա՞ստ ես …

Ռուսները զենքը բերել են, կյանքի գնով էլ լինիՙ չենք տալու, ռուսները նրանց էլ են զենք տանում, նրանք էլ կյանքի գնով էլ լինիՙ խլելու են: Մեծ ու փոքր պետությունները հենց սրանով են տարբերվում. փոքրերը կա՛մ խլող են, կա՛մ չտվող, մեծերը միշտ մի տեսակ ենՙ խլողներին օգնում են, որ խլեն, չտվողներին օգնում են, որ չտան: Հենց որ չտվողին հաջողվեց վերջնականապես չտալ, դառնում է մեծ պետություն, հենց խլողին հաջողվեց վերջնականապես խլելՙ ինքն է դառնում մեծ պետություն: Իսկ աշխարհում որքան շատ լինեն մեծ պետությունները, այնքան թույլ կլինեն դրանք:

Ամեն դեպքում զենքով հրճվելը, կամ կոնկրետՙ ռուսական զենքով հրճվելը ճաշակի հարց է, երկրորդն անգամ քաղաքական նախասիրությունների հարց է, այլ քաղաքական նախասիրություններ ունեցողների հետ վերեւից խոսելու հիմքՙ թե բա տեսե՞ք, «ձեր Ամերիկան չի տալիս», իսկ «մեր Ռուսաստանը», որը միշտ ու ամեն հարցում մեր կողքին է, տալիս է:

Անկախության քսանհինգամյակն է, պարոնայք, ու թող, որ ձեր կողքին միշտ լինեն նրանք, որոնց ուզում եք տեսնել ձեր կողքին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՂԻԿ ՋԵՐԵՋՅԱՆԻ «ՄԵԾՆ ՄՈՒՐԱԴ» ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

«ԵՐԹԱԼԸ ՃԻՇՏ Է….»

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

«ԵՐԹԱԼԸ ՃԻՇՏ Է....»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Խստորեն դատապարտում ենք Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու և հոգևորականների նկատմամբ իշխանությունների դրսևորած վտանգավոր թիրախավորումները. հայտարարություն

01/10/2025

Նիկոլ Փաշինյանի հակասահմանադրական գործունեության և իշխանության՝ Հայաստանյաց Սուրբ Առաքելական Եկեղեցու դեմ սանձազերծած հալածանքների վերաբերյալ Մենք՝ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԼՈՐ ՍԵՂԱՆԻ ներքոստորագրյալ...

ԿարդալDetails

Չափազանց ուժեղ «մոլդովական ժողովրդավարության» հոտ է այսօր գալիս Հայաստանի խորհրդարանից. Արման Աբովյան

01/10/2025

Անհապաղ դադարեցնել այս ապօրինի քրեական հետապնդումները և ազատ արձակել բարերար Սամվել Կարապետյանին ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին. Էդմոն Մարուքյան

01/10/2025

Արևմուտքը մեզանից պահանջում էր պատերազմ Ռուսաստանի հետ. Միխեիլ Կավելաշվիլի

01/10/2025

Ուղիղ. Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան 01.10.2025

01/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական