Չորեքշաբթի, Հոկտեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆՈՐ ԴԵՄՔԵ՞Ր, ԹԵ՞ ՆՈՐ ՓՈՒԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

23/09/2016
- 23 Սեպտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Անկախության 25 տարիների ընթացքում Հայաստանն ունեցավ երեք նախագահ եւ տասնչորս վարչապետ: Վարչապետների մեծ մասն եկավ ու գնաց առանց մեծ աղմուկի: Բայց Հովիկ Աբրահամյանի հրաժարականն ու նրան փոխարինող Կարեն Կարապետյանի նշանակումը տարբեր ենթադրությունների եւ մեկնաբանությունների դուռ է բացել:

Աբրահամյանը երկրին ծառայեց մոտ երկուսուկես տարի: Դրանից առաջ նա զբաղեցրեց խորհրդարանի նախագահի պաշտոնըՙ դուրս թողնելով առավել նրբաճաշակ եւ խորագիտակ պետական գործիչ Տիգրան Թորոսյանին:

Նրա վարչապետ նշանակվելը խոստանում էր լուրջ եւ կարեւոր տնտեսական բարեփոխումներ առաջացնել երկրում: Այդ խոստումները ոչ միայն մնացին չիրագործված, այլեւ, ինչպես «Էկոնոմիստ» պարբերականն է նշում վերջերս իր հոդվածներից մեկում, պետության արտաքին պարտքը անցավ հինգ միլիարդ դոլարի սահմանագիծը:

Երբ Աբրահամյանը վարչապետ դարձավ, Հայաստանում շատերը երկյուղ զգացին, որովհետեւ նա չուներ իր նախորդների բարեկրթությունը, եւ նրանք վախենում էին, որ նա երկիրը կխայտառակի արտասահմանյան դիվանագիտական շրջանակներում: Գործարարի խորաթափանցությունը, որն օգնել էր նրան դիզելու իր անձնական հարստությունը, ոչ մի ձեւով չնպաստեց երկրին: Փոխարենը նա իր ունակություններն է՛լ ավելի զարգացրեց բանսարկություններ եւ ընտրական խարդավանքներ ի գործ դնելով, որոնք Հայաստանը պիտակավորեցին որպես կոռումպացված երկիր:

Իսկ ի՞նչը դարձավ նրա անկման պատճառը, երբ թվում էր, թե կատարելապես համապատասխանում է երկրի համատարած կաշառակերության մթնոլորտին: Որոշ վերլուծաբաններ հավատացած են, որ պատճառը երկրի տնտեսությունը չկարողանալ վերականգնելն է: Ուրիշներ պնդում են, որ «դրամատիկական փոփոխություններ» են սպասվում, որոնք կարող են ազդարարել նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության ավարտի սկիզբը: Մի երրորդ խումբ էլ ենթադրում է, որ նախագահը կարիք ուներ դրական մի ազդանշան ուղարկելու Մոսկվայինՙ Հ. Աբրահամյանին փոխարինելով Կրեմլին ավելի լավ հայտնի մեկ ուրիշ անձնավորությամբ: Երբ ռուսական ազդեցությունն այնքան իշխող է Հայաստանում, ոչ մի քաղաքագետ չի կարող հակակրեմլական երեւալ: Բայց կարծես հավատարմության տարբեր աստիճաններ կան:

Ընդդիմադիր կողմից ներկայացուցիչներ հավատացած են, որ փոփոխություններն ընդամենը «կոսմետիկական» են: Ուրիշներ պնդում են, որ դրանք «Սասնա ծռեր» շարժման զինված հարձակման անմիջական հետեւանքն են: Երվանդ Բոզոյան անունով մի հոդվածագիր էլ այդ փոփոխություններում տեսնում է «նախապատրաստություն առաջիկա ընտրությունների»: Նրա կարծիքով Սերժ Սարգսյանը պայքարում է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը, իսկ Աբրահամյանը կարող էր խոչընդոտ լինել նրա ճանապարհին:

Հրաժարականի իր խոսքում Աբրահամյանը նշեց, որ իր այդ քայլով ճանապարհ է հարթում ձեւավորելու Սերժ Սարգսյանի խոստացած կոալիցիոն կառավարությունը:

Սպասվող նոր կաբինետի ձեւավորման արդյունքում առավել լուրջ, հիմնական փոփոխությունների մասին խոսակցությունները, զարգացումներն ու որոշումներն արդեն իսկ ընթացքի մեջ են: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս մեդալով պարգեւատրեց Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանին առ ի գնահատանք նրա գործունեության: Բայց հակառակ այդ դրական ժեստին, խոսակցություններ կան, որ նրան փոխարինելու է գալու նախագահի աշխատակազմի ղեկավար, արեւմտյան կրթություն ստացած Վիգեն Սարգսյանը, որ գուցե ամենաժամանակակից մտածողության տեր անձնավորությունն է ողջ կառավարությունում:

Նալբանդյանն իրեն գերազանց է դրսեւորելու որեւէ աշխատանքում կամ պաշտոնում: Հայ-ֆրանսիական հարաբերություններն իրենց գագաթնակետին հասան Փարիզում որպես Հայաստանի դեսպան իր պաշտոնավարության ընթացքում: Թվում է, թե նա նորից այնտեղ է ուղեւորվելուՙ փոխարինելու համար ներկայիս Հայաստանի ներկայացուցչինՙ վերջինիս արտաքին քաղաքականության համար այդ շատ կարեւոր երկրում:

Սպասվող մեկ այլ փոփոխություն կապված է պաշտպանության ներկա նախարար Սեյրան Օհանյանի հետ, որին գուցե առաջարկվի զբաղեցնել ՆԱՏՕ-ի ռուսական տարբերակիՙ «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության» (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնը:

Կարեն Կարապետյանը նոր դեմք չէ Հայաստանի քաղաքական դաշտում: Նա ճանաչված ու հարգված դեմք է: Կարճ ժամանակ նա Երեւանի քաղաքապետն էր, նախքան Մոսկվա տեղափոխվելը:

Բոլոր առումներով Կարապետյանը Աբրահամյանի հակապատկերն է: Բարեկիրթ եւ նրբաճաշակ տեխնոլոգը չի խրախուսում քաղաքական ներքին բանսարկությունները, ավելի սիրալիր ու քաղաքավարի է եւ թրծված է միջազգային մակարդակի գործելակերպում:

Տարբեր շրջանակներում տարբեր ձեւով են մեկնաբանում նրա նշանակումը:

Որոշներ գտնում են, որ որպես ձեռնհաս տնտեսագետ, նա կարող է իրականացնել մտահղացված շատ գաղափարներ, բարեփոխումներ: Նա մեծ կապիտալի տեր է Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս եւ այդ առումով գուցե կարողանա արտասահմանյան ներդրումներ ապահովել երկրի համար: Ուրիշներ հավատացած են, որ նա պարզապես Կրեմլի դրածոն է Երեւանումՙ հանդարտեցնելու համար հետզհետե աճող հակառուսական տրամադրությունները Հայաստանում: Լուրեր են պտտվում նաեւ այն մասին, որ իր նորանշանակ պաշտոնում նա կկարողանա վերահսկել հետընտրական քաղաքական զարգացումները: Արեւմուտքի թողտվությամբ, առաջիկա երկու տարիներում կայանալիք խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների արդյունքում Հայաստանը կարող է թեքվել դեպի Եվրոպա, նսեմացնելով ռուսական ռազմաբազայի գոյությունն ու նրա ազդեցությունը Կովկասում:

Վերլուծաբան Լեւոն Շիրինյանն անցյալ շաբաթ գրում էր, որ իր համոզմամբ Կարապետյանի նոր նշանակումը նպատակ ունի հակակշռելու Հայաստանում ձեւավորված այն կարծիքը, որ Ռուսաստանն էր հրահրել ազերիների քառօրյա հարձակումը Ղարաբաղի վրա: «Բացի այդ, Հայաստանում տեղի ունեցած ապստամբությունը ցույց տվեց, որ անկախության դիմաց տարածքներ զիջելու տարբերակը, որ Ռուսաստանն է առաջ քաշում, չի կարող գործադրվել: Այդ պատճառով էլ Ռուսաստանը որոշեց ավելի ուժեղ ներկայություն ապահովել Հայաստանում ի դեմս շրջահայաց մի պետական գործչի, ով կկարողանա առավել սերտորեն համագործակցել Կրեմլի հետ», եզրակացնում էր նա:

Ինչ էլ լինի պատճառը պետք է խոստովանել, որ փոփոխությունն անհրաժեշտություն էր Հայաստանում: Բայց ոչ թե դեմքերի, անհատների փոփոխություն, այլեւ ըմբռնումների, ընկալումների փոփոխություն: Ապստամբությունից հետո նախագահ Սարգսյանը նրբորեն ակնարկեց, որ ինքը հասկացել է ժողովրդի ուղերձը:

Երեք նախագահ եւ 14 վարչապետ ունենալը չի խոսում կայունության մասին: Առաջիկա ընտրություններն ու ղարաբաղյան բանակցությունների անարդյունավետությունը հաշվի առնելով պետք է նշել, որ կայունությունը օդի եւ ջրի պես անհրաժեշտ է մեզ հիմա, որպեսզի երկիրը կարողանա դուրս գալ այս ճահճից:

Դեմքերի փոփոխությունը ողջունելի է, պայմանով, որ դրան ուղեկցի նոր փուլը Հայաստանի քաղաքական, տնտեսական եւ սոցիալական կյանքում:

Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, Armenian Mirror-Spectator

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԻՍԿԱՆԴԵՐԻ» ՈՒՂԵՐՁԸ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՇԻՆՔԸ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ 25-ԱՄՅԱԿԸ ԱՄՆ-Ի ԿՈՆԳՐԵՍԻ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ 25-ԱՄՅԱԿԸ ԱՄՆ-Ի ԿՈՆԳՐԵՍԻ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Խստորեն դատապարտում ենք Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու և հոգևորականների նկատմամբ իշխանությունների դրսևորած վտանգավոր թիրախավորումները. հայտարարություն

01/10/2025

Նիկոլ Փաշինյանի հակասահմանադրական գործունեության և իշխանության՝ Հայաստանյաց Սուրբ Առաքելական Եկեղեցու դեմ սանձազերծած հալածանքների վերաբերյալ Մենք՝ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԼՈՐ ՍԵՂԱՆԻ ներքոստորագրյալ...

ԿարդալDetails

Չափազանց ուժեղ «մոլդովական ժողովրդավարության» հոտ է այսօր գալիս Հայաստանի խորհրդարանից. Արման Աբովյան

01/10/2025

Անհապաղ դադարեցնել այս ապօրինի քրեական հետապնդումները և ազատ արձակել բարերար Սամվել Կարապետյանին ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին. Էդմոն Մարուքյան

01/10/2025

Արևմուտքը մեզանից պահանջում էր պատերազմ Ռուսաստանի հետ. Միխեիլ Կավելաշվիլի

01/10/2025

Ուղիղ. Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան 01.10.2025

01/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական