Չորեքշաբթի, Հոկտեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԱՅՑԸ ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱ՞ՅՆՔ, ԹԵ՞ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ

23/09/2016
- 23 Սեպտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դոկտ. ՌՈՒԲԻԿ ՍԱՐԴԱՐՅԱՆ, Թեհրան

2016 թվականի սեպտեմբերի 13-ին ՀՀ Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ պրն. Գագիկ Ծառուկյանը Թեհրանի «Արարատ» կազմակերպության 48-րդ համահայկական խաղերի առիթով այցելեց Թեհրան: Նա հիմնականում եղավ ՀՅԴ-ին ենթակա «Արարատ» կազմակերպությունում եւ ՀՅԴ-ի պաշտոնաթերթ «Ալիք»-ի խմբագրությունում, այդ երկու դաշնակցական միավորներից յուրաքանչյուրին նվիրաբերելով 100 հազարական դոլար:

Ողջունելի է նման նվիրատվությունը հայկական որեւէ մարզական, մշակութային կամ մամուլի միավորներին: Սակայն անիրական մոտեցումները եւ վերլուծությունները այս այցի կապակցությամբ պատճառ դարձան, որ պրն. Գագիկ Ծառուկյանին ու իր թիմակիցներին եւ հարգելի ՀՅԴ ղեկավարության ուշադրությանը ներկայացնել հետեւյալ կետերը:

1 – Թեհրանում գոյություն ունեն տարբեր բնույթի մարզամշակութային միություններ ու մամուլի կենտրոններ: Պրն. Ծառուկյանը չի այցելել իրանահայ համայնք, այլ դաշնակցության երկու կարեւոր կենտրոններ:

2 – Դաշնակցության այդ երկու կենտրոնները համարվում են ամենալավ ֆինանսավորված եւ եկամուտ ունեցող կենտրոնները, այդ իսկ պատճառով թող պրն. Ծառուկյանը իմանա, որ մեր համայնքում կան նաեւ գոյությունը վտանգված նման կենտրոններ, մամուլ ու կայքէջեր, որոնք նաեւ նյութականի պատճառով դադարեցրել են իրենց աշխատանքները կամ էլ տարածքային խնդիրների պատճառով վտանգի տակ են գտնվում: Ուրեմն նրա օգնությունը այնքան էլ իրանահայ համայնքին ուղղված չի եղել, այլՙ Դաշնակցությանը:

3 – Պրն. Ծառուկյանը իր խոսքերում շեշտեց, որ արդեն Հայաստանն է օգնում սփյուռքին: Շատ լավ կլիներ, որ դա իրականություն դառնար, բայց դժբախտաբար բոլոր տնտեսական տվյալները ցույց են տալիս, որ առայժմ նման բան չի կարող տեղի ունենա: Պրն. Ծառուկյանի օգնությունը անհատական բնույթ է կրում: Եթե Հայաստանը օգներ, վստահ եմ, որ ամբողջ համայնքին նկատի կառներ եւ ոչ թե միայն Դաշնակցությանը: Պրն. Ծառուկյանը իր ունեցած ու նրան հրամցրած տեղեկությունների ու համոզումների սահմաններում է օգնություն ցուցաբերել, մինչդեռ ավելի շատ նման օգնությունների կարիք ունեն Հայաստանի՛ տարբեր մարզամշակությաին միավորներն ու մամուլը:

4 – Իրանում ՀՀ դեսպանատունը նաեւ այդ այցի արանքներում երեւում էր ու մի հանդիպում էլ դեսպանատանը տեղի ունեցավ, սակայն դժբախտաբար դեսպանատունը այդ հնարավորությունը կամ համոզմունքը չունի, որ իր երկրի բարեգործին ներկայացնի ամբողջ համայնքին:

5 – «Արարատ» կազմակերպությունը եւ «Ալիք» օրաթերթը գտնվում են ոչ հայկական թաղամասերում, լավ կլիներ պրն. Ծառուկյանը այցելեր հայաբնակ թաղամասեր, որտեղ գտնվում են հայկական դպրոցներն ու մարզամշակությաին միությունները:

Կրկին ողջունելով պրն. Ծառուկյանի բարեգործությունները կը խնդրեինք, որ այն չվերագրեն մեր համայնքին: Լավ կլինի դա վերագրեն իրենց կուսակցական կամ Դաշնակցության ղեկավար անհատների հետ հարաբերություններին: Պրն. Ծառուկյան, դուք այցելել եւ ծանոթացել ու Ձեր նվիրատվությունն եք ցուցաբերել ոչ թէ իրանահայ համայնքին, ինչպես հայտարարվում է, այլ Դաշնակցության երկու կենտրոններին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՄՆԱՑԱՆԸ

Հաջորդ գրառումը

ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ՑՈՐԵՆՆ ՈՒ ՅԱՐԴԸ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ՑՈՐԵՆՆ ՈՒ ՅԱՐԴԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Խստորեն դատապարտում ենք Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու և հոգևորականների նկատմամբ իշխանությունների դրսևորած վտանգավոր թիրախավորումները. հայտարարություն

01/10/2025

Նիկոլ Փաշինյանի հակասահմանադրական գործունեության և իշխանության՝ Հայաստանյաց Սուրբ Առաքելական Եկեղեցու դեմ սանձազերծած հալածանքների վերաբերյալ Մենք՝ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԼՈՐ ՍԵՂԱՆԻ ներքոստորագրյալ...

ԿարդալDetails

Չափազանց ուժեղ «մոլդովական ժողովրդավարության» հոտ է այսօր գալիս Հայաստանի խորհրդարանից. Արման Աբովյան

01/10/2025

Անհապաղ դադարեցնել այս ապօրինի քրեական հետապնդումները և ազատ արձակել բարերար Սամվել Կարապետյանին ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին. Էդմոն Մարուքյան

01/10/2025

Արևմուտքը մեզանից պահանջում էր պատերազմ Ռուսաստանի հետ. Միխեիլ Կավելաշվիլի

01/10/2025

Ուղիղ. Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան 01.10.2025

01/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական