Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԱՄԱԿՙ ԳԱՂՏՆԱԳՈՐԾԻՆ

16/09/2016
- 16 Սեպտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌՈՄԵՆ ԿՈԶՄՈՅԱՆ, 09 սեպտեմբերի, 2016թ.

Արամ, բարեկամս,

Այսօր լուր մը առի ու մնացի ափ ի բերան: Այս ամսի 2-ին (2.09.2016թ.) Գրողների միությունում կայացել է «Կամար» հանդեսի 25-րդ համարին նվիրված հանդիպումՙ թղթակիցների ու գրողների մասնակցությամբ:

Ա՜յ քեզ բան, ըլլալի՞ք է:

Չէ՞ որ Արամ Սեփեթճյանի հետ պայմանավորվեցինք, որ կապվենք Բեյրութՙ Ժիրայր Դանիելյանի հետ եւ նրան, որպես խմբագիր, տեղյակ պահենք մեր որոշման մասին: Այդպես էլ արեցինք. նախ, զանգ, ապաՙ գրավոր: Պատասխանը եկավ (նախ, զանգով, ապաՙ գրավոր), թե այլ առիթով օգոստոսի 31-ին լինելու եմ Երեւանում չորս օր: Լուր տվեք հանդիսության օրվա եւ տեղի մասին:

Պատմաբանը կասերՙ այստեղ ձեռագիրն ընդհատվում է, իսկ ես ասեմ, որ դու ոչ զանգահարեցիր, ոչ էլ քովս եկար: Օրեր անց տեղեկացա փաստի մասին: Բայց, չէ՞ որ Գրողների տան մասին ոչ մեկ խոսք եղավ, քո ներկայությամբ ես խոսեցի Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանի հետ, մերՙ իմ եւ քո որոշմամբ խնդրեցի, որ նա դահլիճ տրամադրի, քանի որ «Կամարի» «ծնունդը» եղել էր Ժուռնալիստների միության դահլիճում տասը տարի առաջ, հիմա էլ նույն տեղում, խորհրդանշական կլինի: Քո հարցմանը, թե քանի տեղ կա, պատասխանըՙ գոնե հիսուն, դու բավարար համարեցիր եւ ինձ ցույց տվեցիր այդ Միության անդամատոմսը, որով հպարտ ես:

Տեղի ունեցածի լուրն առնելուն պես կապվեցի Հակոբ Ավետիքյանի հետ. ան ալ լուր մը չուներ: Չըլլար, չէ՞ որ Արամ Սեփեթճյանն այն պարկեշտ ու կարգապահ մեկն է, որ ինձ (իբր թե դիվանագետիս) հուշեց զանգահարել Հակոբին, նրան տեղյակ պահել միջոցառման մասին, քանի որ Հակոբը «Կամարի» արտոնատերն է:

Հիշում ես, եղբայր, իմ «բարվո»-ներս, որ քեզ էր վերաբերվումՙ նրբանկատ, օրինապահ, հարգանք, կարգ ու կանոն իմանալուդ համար:

Վստահ եմ, հիշում ես, այդ դեպքում ո՞ւր կորան քաղաքավարության, նրբանկատության, օրինապահության, հարգանք, կարգ ու կանոն կատեգորիաները, որոնց իրական ապացույցը լինելու էր Ավետիքյանին (թեկուզ եւ «Ազգ»-ում լուսաբանելու մտադրությամբ) մի զանգով տեղյակ պահել հանդիսության օրվա եւ տեղի մասին: Իմ մասին չխոսենք, ես քեզանից 3 տարի «փոքր եմ»…

Անշուշտ, ինձ հայտնի է, որ թվարկածս կատեգորիաները ստորակայվում են ավելի գերիշխող մի կատեգորիայի, որն, իմ կարծիքով, մտնում է թուլություն կոչվող տեսակի մեջ: Դա «ես»-ի գերակայությունն է, որն ինձ հայտնի դարձավ գրագետ դառնալու պահից եւ որքան այն խորացավ (արդյո՞ք խորացավ) հասկացա, եթե մեր այբուբենում «ես»-ը երկու տառից է, բայց նա «ա»-ից «առաջ է ընկնում», եթե ռուսները նրան («ես»-ին) տարել են ամենավերջ, իսկ նաՙ ÿ-ն միշտ առջեւում է, ֆրանսիացիներն ավելի են խճողել, նա նորից «առջեւում» է, նույնն անգլիացիները, արաբները եւ այլք, հասկացա, որ այդ թուլությունը եւս մարդկային է…

Հ.Գ. Այս նամակն արդեն պատրաստ էր, տեղեկանում եմ, որ այդ գաղտնի (ինձ համար) միջոցառման մասին լուր չունի նաեւ Սուրեն Դանիելյանը, որն այս մարզում վերջին մարդը չէ: Գուցե, նրա ազգանունն էր դեր խաղացել:

Հավելում հետգրության

Այստեղ սեփեթճյանական «գաղտնագործության» դրվագը չի ավարտվում: Այլ առակ լուարուք: Օգոստոսի վերջին օրը «Ազգ»ի խմբագրություն է գալիս նույնՙ լիբանանահայ գրող եւ Բեյրութում լույս տեսնող «Կամար» հանդեսի խմբագրական խորհրդի անդամ Արամ Սեփեթճյանը եւ «խոր ցավով» հայտնում, որ նախատեսված միջոցառումը չի կայանալու, քանզի ուսումնական վերամուտի պատճառով «Կամարի» հայաստանցի աշխատակիցների անհրաժեշտ ներկայությունը չի ապահովվի: Հասկանալի է, ամսագրի 25-րդ համարի նշումը պետք է հետաձգվի անորոշ ժամանակով, մանավանդ որ հանդեսի խմբագիրն էլ այս օրերին չի կարող ներկա լինել:

Բայց… Երկուշաբթի օրը, սեպտեմբերի 5-ին, գիշերը, «Ազգ»-ի խմբագրություն է մուտք գործում ինքըՙ «Կամարի» գլխավոր խմբագիր Ժիրայր Դանիելյանը եւ կտրուկ ընդմիջելով գոհունակ արտահայտությունս, որ ի՜նչ լավ է, հիմա արդեն կարելի է ծրագրված միջոցառումը իրականություն դարձնելՙ «արդեն տեղի ունեցեր է, հակառակ որ լուր ղրկեր էի գալուս մասին», ասում է վրդովվածի քմծիծաղով:

Այսինքնՙ ոչ միայն Սուրեն Դանիելյանը, այլեւ Ժիրայր Դանիելյանն էլ լուր չուներ, ինչպես ես:

Հ. Ա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԵՐԹԱԼԸ ՃԻՇՏ Է….»

Հաջորդ գրառումը

ՈՉ ՀԵՌԱՎՈՐ ԱՆՑՅԱԼՈՒՄՙ ՄԻԼԻՑԻԱ, ՀԻՄԱՙ ՈՍՏԻԿԱՆ. Ի՞ՆՉ Է ՓՈԽՎԵԼ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՈՉ ՀԵՌԱՎՈՐ ԱՆՑՅԱԼՈՒՄՙ ՄԻԼԻՑԻԱ, ՀԻՄԱՙ ՈՍՏԻԿԱՆ. Ի՞ՆՉ Է ՓՈԽՎԵԼ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը. տեսե՛ք, թե ինչ լկտիության է դիմել գերագույն սրբապիղծը. Ռուբեն Մելիքյան

28/10/2025

Խնդրում եմ լսել փաստաբան Արա Զոհրաբյանի (հեռախոսով), Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը կիրակի առավոտյան։ Տեսե՛ք, թե...

ԿարդալDetails

Էլեմենտար չիմացությու՞ն, թե՞ ի կատարումն ադրբեջանական պահանջների. Արտակ Զաքարյան

27/10/2025

Տեր Փառեն քահանա Առաքելյանին բերման ենթարկելու փորձը ձախողվեց. Արա Զոհրաբյան (ձայնագրություն)

27/10/2025

Դասախոսի բերած օրինակը վիրավորել է իշխանական պատգամավորին. նրան հեռացրել են ԵՊՀ-ից

27/10/2025

Միքայել Արզումանյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական