Երեքշաբթի, Հոկտեմբերի 7, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄՈՒՏՔ ԻՆՋԻՐԼԻՔՙ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԴԻՄԱՑ

09/09/2016
- 09 Դեկտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Անկարա-Բեռլին լարված հարաբերությունները նորՙ ավելի ճշգրիտ կարգավորման հուն են մտնում. հինգշաբթի առավոտյան հաստատվեցՙ Թուրքիայի կառավարությանը բավարարել է Բեռլինի ազդանշանըՙ Գերմանիայի կառավարության համար Բունդեսթագի հունիսի 2-ին Հայոց ցեղասպանության ճանաչումը իրավական պարտադիր ուժ չունի, հետեւաբար հոկտեմբերին արտոնում է գերմանացի պատգամավորներին Ինջիրլիք այցելել: Գերմանիան դրա համար բավարարել է բոլոր պայմանները, ասել է արտգործնախարար Չավուշօղլուն, առանց հստակ նշելու, թե ինչ պայմանների մասին է խոսքը: Բայց անցյալ ուրբաթ գերմանացի լրագրողները, առաջին հերթինՙ «Շպիգելը», շատ մանրամասն անդրադարձան այդ պայմաններից գոնե գլխավորին:

Կառավարության խոսնակ Զայբերտը դեռ չէր հայտարարել, արդեն առցանց «Շպիգելը» գրել էր, իսկ գերմանական մյուս լրատվամիջոցները, այդ թվումՙ հեռուստատեսությունն ու ռադիոն, այնպիսի իրարանցում էին ստեղծել, որ հարցի մասին նույնիսկ սոցիալական ցանցերում քաղաքական գործիչներն էին գրառումներ արել: Չխոսելը, կարծիք չհայտնելը բարոյական նկարագիր էր ստուգում: Հայոց ցեղասպանության ճանաչումից նահանջը Գերմանիային է խոցելի դարձնումՙ մոտավորապես այսպիսի շեշտադրում էին անում կարծիք հայտնողները:

Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԳԴՀ կառավարության հայտարարության մասին ծանուցել ենք սեպտեմբերի 2-ին մեր թերթի առցանց տիրույթում: Մեկ շաբաթ շարունակ գերմանացի մեր գործընկերները արծարծում են հարցըՙ լուրջ քննադատության ենթարկելով հայրենի կառավարությանՙ Անկարայի հետ գործարքը: Ռեալպոլիտիկի մասին գերմանացի լրագրողներն ու վերլուծաբաններն իհարկե գիտեն, բայց այս պարագայում հաշտ չեն այդ «ցինիկ» արդարացման հետ: Ստի ոտը կարճ է, այս դիվանագիտության ոտն էլ, գրել էր «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգի» թղթակիցը:

Չորեքշաբթի Բունդեսթագում ընդդիմությունը նորից արծարծեց հարցըՙ Մեծ կոալիցիան ծնկի է գալիս Էրդողանի առջեւ, մեր երկիրը դառնում է ավելի խոցելի, հարաբերականացնում եք ոչ միայն Հայոց ցեղասպանությունը, այլեւՙ Բունդեսթագը, այդ մարմնի որոշումները եւ այլն: Իշխող կոալիցիայի ներկայացուցիչներն իհարկե «օպորտունիստական» պիտակ դրեցին այդպիսի կարծիքի վրաՙ հավելելով, թե Մերկելը հունիսի 2- ին բացակայել է նիստից, բայց նախորդ օրը իրենց խմբակցության փորձնական քվեարկության ժամանակ կողմ է եղել բանաձեւին: Արդեն գրել ենքՙ հունիսի 2- ին ոչ միայն Մերկելը, այլեւ արտգործնախարար Շթայնմայերը, փոխկանցլեր Գաբրիելը ներկա չէին նիստին, փաստացի չեն քվեարկել… ինչու ոչՙ դաշնակից Թուրքիայի առջեւ արդարացնող հեռահար նպատակներով: Եվ բացի դրանիցՙ Բունդեսթագի անդամ Մերկելը միգուցե կողմ է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու «բարոյական» որոշմանը, բայց որպես կառավարության ղեկավար իրեն հեռացնում է այդ «ճիտին պարտքից», Բունդեսթագի քաղաքական հայտարարություն որակված բանաձեւի պատճառով պատրաստ չէ վտանգել ՆԱՏՕ-ին իր վաղեմի դաշնակցի հետ ապագայում էլ կարեւոր համարվող հարաբերությունները:

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել էր, թե գերմանացի խորհրդարանականների Ինջիրլիք մուտքի իրավունքը կվերականգնվի, եթե Բեռլինն իրեն «ճիշտ» պահի: ԳԴՀ կառավարության խոսնակի հայտարարությունից հետո, Չավուշօղլուն ողջունեց քայլը. ազդանշանը Թուրքիայի սրտով էր: Գերմանական լրատվամիջոցների հաղորդած տեղեկությունները հաստատվեցինՙ անցյալ շաբաթավերջին Մեծ քսանյակի գագաթաժողովում Մերկել-Էրդողան առանձնազրույցին Գերմանիայի կանցլերը Ինջիրլիք այցի արտոնության հավաստիացումն արդեն ստացել էր: Սեպտեմբերի 7-ին Բունդեսթագի նիստում Թուրքիայի հետ փախստականների հարցում կնքած համաձայնագիրը օրինակելի որակելով, Մերկելն ասաց, թե առաջիկա օրերին «լավ նորությունների» է սպասում:

Ահա «լավ նորությունը»ՙ գերմանացի պատգամավորները հոկտեմբերի 4-6-ը կայցելեն Ինջիրլիք ռազմակայան, որտեղ տեղակայված են մոտ 250 գերմանացի զինվոր, մարտական օդուժ: ԱՄՆ- ի առաջնորդությամբ կոալիցիոն ուժերն այստեղից են պայքար մղում Սիրիայում եւ Իրաքում գործող «Իսլամական պետություն» ծայրահեղական ահաբեկչական խմբավորման դեմ: Հունիսին Անկարան թույլ չէր տվել Բունդեսթագի անդամներին մուտք գործել ռազմաավիակայանՙ ընդվզելով հունիսի 2-ին Հայոց ցեղասպանության բանաձեւի ճանաչման դեմ: Շաբաթասկզբին հայտնի դարձավ, որ ԳԴՀ զինված ուժերըՙ Բունդեսվեհրը, մոտ ժամանակներս մտադիր է 50 միլիոն հավելյալ ներդրում անել Ինջիրլիքում:

ԳԴՀ արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը երեկ Բեռլինից ողջունեց Անկարայի որոշումըՙ պատգամավորները պիտի այցելեն խորհրդարանի քվեով Ինջիրլիքում գործող բանակի զինվորներին: «Թուրքիայի կառավարության այս որոշումը մեզ մի քայլ առաջ է տանում», ընդգծեց Շթայնմայերը:

Իսկ միգուցե երկու քայլ ե՞տ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՌԱԿ-Ը ԱԿՏԻՎՈՐԵՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Հաջորդ գրառումը

«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԷ»

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԷ»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե խաղաղության փաստաթուղթը չունի երաշխիքներ, ուրեմն այն փաստաթուղթ է ընտրությունների համար. Քոչարյան

07/10/2025

Եթե խաղաղության փաստաթուղթը խախտելու դեպքում որևէ միջազգային երաշխիք չկա, ուրեմն դա փաստաթուղթ է ընտրությունների համար. այսօրվա ասուլիսին հայտարարեց ՀՀ երկրորդ...

ԿարդալDetails

Քաղաքական հայտ՝ ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի. Թաթոյան

07/10/2025

Ոչ թե խաղաղություն, այլ կա զինադադար՝ կախված մեկ մարդու՝ Ալիևի տրամադությունից. Քոչարյան

07/10/2025

Սա ոչ թե տեխնիկական ձախողում է, այլ քպ-ի կառավարման բացարձակ ֆիասկո. Կամենդատյան

07/10/2025

Ես էլ Քլինթոնի հետ նկար ունեմ՝ Սպիտակ տանը, բայց այդ նկարի դիմաց ոչինչ չեմ ստորագրել. Ռոբերտ Քոչարյան

07/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական