Հինգշաբթի, Նոյեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ «ՇԱԽՄԱՏԱՅԻՆ» ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸՙ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԱՆՀԱՅՏՈՒԹՅՈՒՆ

09/09/2016
- 09 Դեկտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Երեկ Սերժ Սարգսյանի «շախմատային» քաղաքականության հերթական դրսեւորումներից մեկին ականատես եղանքՙ հրաժարական տվեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Հրաժարական, որի պատճառը ոչ թե արդեն նախկին վարչապետի աշխատանքի գնահատականն էր, այլ պարզապես «ազգային համաձայնության կառավարություն» ստեղծելու մասին օգոտոսի 1-ի նախագահական ելույթի իրականացում:

Թե ի՞նչ է նշանակում այդ «ազգային համաձայնության կառավարությունը», թերեւս ոչ ոք այսօր Հայաստանում չի կարող բացատրություն տալ: Առավել եւս անհասկանալի է, թե ի՞նչ նպատակով է դա արվում հատկապես հիմաՙ խորհրդարանական ընտրություններից 7 ամիս առաջ: Երկրի նախագահը թեեւ մի քանի ամիս առաջ Հանրային խորհրդի անդամների առջեւ հայտարարել էր, որ ինքը չի կասկածում, որ «մեր բոլոր նպատակներին մենք հասնելու ենք», բայց այդպես էլ չէր պարզաբանել, թե որո՞նք են այդ նպատակները եւ ե՞րբ ենք հասնելու: Հետեւաբար, հանրությանը անհայտ մնացած նպատակների պարագայում, կարելի է միայն գլխի ընկնել, թե ի՞նչ նպատակով է Սերժ Սարգսյան պարբերաբար քաղաքական դաշտ վերաձեւումՙ զոհաբերելով ինչ-որ մեկին կամ առանց զոհաբերելու:

«Քաղաքական լայն կոալիցիա», «քաղաքական ուժերի համախմբում», «ազգային համաձայնության կառավարություն» եւ նմանատիպ այլ լոզունգները ներկայիս նախագահի կառավարման տարիների անբաժանելի մասն են:

Առաջին անգամ ազգային համախմբման նպատակով նոր ընտրված նախագահը, 2008-ին, քաղաքական համագործակցության հուշագիր ստորագրեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի եւ ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի հետ: Բացի վերոնշյալ ուժերից, ՀՀԿ-ի քաղաքական կոալիցիայի մաս կազմեց նաեւ ՀՅԴ-ն: Հետո այդ կոալիցիան կամ «քաղաքական լայն համագործակցությունը» աստիճանաբար, մաս-մաս քանդվեց: Դրանից հետո էլ հետո անակնկալ հրաժարական տվեց վարչապետ Տիգրան Սարգսյանը, վարչապետ նշանակվեց Հովիկ Աբրահամյանը: Այնուհետեւ Սերժ Սարգսյանը «քաղաքական ուժերի համախմբում» փորձեց ձեռք բերել սահմանադրական փոփոխությունների առնչությամբ, ինչից որոշ ժամանակ անց էլ ստեղծվեց նոր քաղաքական համաձայնագիր ՀՅԴ-ի հետ, եւ կառավարության մաս կազմեցին դաշնակացական նախարարները: Եվ ահա հիմա էլ Հովիկ Աբրահամյանի հրաժարականըՙ ոչ պակաս հնչեղՙ «ազգային համաձայնության կառավարություն» ստեղծելու պատճառաբանությամբ:

Եթե նախագահի նպատակը իսկապես լայն կամ խորը համախմբում կամ համաձայնություն ստեղծելն է մեր երկրում, ապա միանշանակ կարող ենք փաստել, որ բոլոր նախորդ փորձերը արդյունք չեն տվել: Նման բան տեղի չի ունեցել եւ չէր էլ կարող տեղի ունենալ :

Անհնար է, որ հասարակությունն ամբողջությամբ համախմբվի իշխանության շուրջ կամ համամիտ լինի իշխանության հետ: Քաղաքական ուժերի ստացած ձայների հանրագումարը ամենեւին էլ չի նշանակում, որ այդ ուժերի հետ իշխող քաղաքական ուժի ստեղծած դաշինքը նույնությամբ արտացոլում է նրանց ընտրողների տրամադրությունները: Համազգային համախմբում այնպես, ինչպես եղավ ապրիլի առաջին օրերին, հնարավոր է միայն նման դեպքերում: Այլ պարագայում, ժողովրդավարական երկրում, դա անհնար է: Իսկ մենք, կարծես թե չենք հայտարարել, որ վերադառնում ենք կոմունիստական 99 տոկոս կողմ ձայներ ապահովող քաղաքական համակարգին:

Քաղաքական պայքարը, իշխանության եւ ընդդիմադիր քաղաքական ուժերի հակընդդեմ քարոզչությունը հասարակությանը բաժանում է մի քանի մասերի: Այլ հարց է, իհարկե, որ քաղաքական պայքարը պետք է տարվի քաղաքական գործընթացների շրջանակներում, այլ ոչ թե զինված ելույթներով կամ հեղաշրջումներով, պետականությունը եւ մեր գոյությունը վտանգելով: Սակայն որեւէ պարագայում, քաղաքական համակարգը չի կարող լինել միակենտրոն, ինչը հաստատապես գիտակցում է Սերժ Սարգսյանը: Այդ դեպքում, ո՞րն է պարբերաբար քաղաքական դաշտի վերաձեւման իմաստը: Պատասխանը պարզ էՙ իշխանության ղեկին մնալը: Սերժ Սարգսյանը նման ձեւով իր եւ իր ղեկավարած քաղաքական ուժի համար ապահովում է իշխանության պահպանումը: Ընդունելի՞ ձեւ է սա: Զուտ իրավական առումով, եթե օրենք չի խախտվում, ապաՙ այո: Քաղաքական պայքարի առումով նույնպես ընդունելի է: Խնդիրն այլ էՙ ինչպե՞ս է դա ազդում երկրի քաղաքական եւ տնտեսական կայունության վրա: Միանշանակՙ վատ:

Տպավորությունն այնպիսին է, որ չկարողանալով ապահովել բարձր տնտեսական աճ, չցանկանալով դրա համար գնալ ցավոտ, բայց անհրաժեշտ քայլերի եւ բարեփոխումների, որոնք կարող են տվյալ պահին հարվածել բնակչության այս կամ այն խավին, բայց անհրաժեշտ են տնտեսության զարգացման համար, ձգտելով բավարարել բոլոր դժգոհություններըՙ անկախ դրանց օբյեկտիվ կամ սուբյեկտիվ լինելուց, ամբոխահաճո լինելու համար զոհելով իր իսկ նշանակած վարչապետներին, այսինքն, ի վերջո, չունենալով իր իսկ հայտարարած, բայց այդպես էլ անհայտ մնացած նպատակներին հասնելու ռազմավարություն, Սերժ Սարգսյանն ընտրել է տակտիկական քայլեր կատարելու եւ դրանց միջոցով քաղաքական իշխանությունը պահպանելու ճանապարհը: Ճանապարհ, որը երկրի եւ ժողովրդի համար, սակայն, փաստացի ճանապարհ է դեպի անհայտություն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊՈՂՈՍ-ՊԵՏՐՈՍԻ ՍԻՆԴՐՈՄ

Հաջորդ գրառումը

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԸ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, ՈՉ ԹԵ 17

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԸ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, ՈՉ ԹԵ 17

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական