Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՋԻՎԱՆՈՒ ՕՐ. ԼՐԱՑԱՎ ԱՇՈՒՂԻ 170-ԱՄՅԱԿԸ, ՋԱՎԱԽՔՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՆՐԱ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ

02/09/2016
- 02 Սեպտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Այս տարի եւս, ինչպես նախորդ տարիներին, մեծ շուքով նշվեց Ջիվանու օրը:

Միջոցառումների մասնակիցներն այցելեցին Թբիլիսիՙ Ջիվանու շիրիմին, մասնակցեցին նրա տուն-թանգարանի բացման հանդիսավոր արարողությանը: Տեղի ունեցավ աշուղական մրցույթ, որին ներկա էին մտավորականներ, հոգեւորականներ, արվեստագետներ, երաժշտագետներ, բարձրաստիճան պաշտոնյաներ եւ այլք:

Տոնակատարության առաջին օրըՙ օգոստոսի 26-ին, Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպս. Միրզախանյանի առաջարկությամբ հայ մտավորականությունը, հոգեւոր դասը, ինչպես նաեւ պետական պաշտոնյաներն այցելեցին Խոջիվանքի գերեզմանատունՙ Թբիլիսիի հայկական պանթեոն, որտեղ իր վերջնական հանգրվանն է գտել նաեւ Մեծն Ջիվանին: Աշուղի տապանաքարը ցողվեց հայրենի Կարծախից բերված հող ու ջրով, եւ դրանով կրկին վերականգնվեց կապը իր երգերում այդքան գովերգված հայրենիքի հետ:

Ջիվանու տոնակատարությունների օրվա մեկնարկը տրվեց Կարծախի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցում, որտեղ ս. պատարագ մատուցվեց, որին հաջորդեց Ջիվանու տուն-թանգարանի բացման հանդիսավոր արարողությունը:

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը իր ողջույնի խոսքում ընդգծեց տուն-թանգարանի առկայությունըՙ շեշտադրելով դրաՙ խորհրդային տարիներից հետո Ջավախքում բացված մերօրյա առաջին թանգարանը լինելու հանգամանքը:

Նշենք, որ սովետական տարիներին Ջավախքում կառուցվել է Վահան Տերյանի տուն-թանգարանը:

Ջիվանու տուն-թանգարանում ներկայացված են աշուղի կյանքի ու ստեղծագործություններին վերաբերող բազմաթիվ ուշագրավ նմուշներ` կյանքի տարբեր շրջաններին, հարազատներին, ընտանիքի անդամներին, ժառանգներին առնչվող լուսանկարներ, ներկայացված են երգերի լավագույն կատարողներն ու մշակողները, աշուղի մասին հրատարակված բոլոր գրքերն ու լավագույն հոդվածները, Ջիվանու գործիքներըՙ քյամանին եւ ջութակը, նրա մանկության շրջանի տարազը եւ այլն:

Ջիվանու օրվա տոնակատարության շրջանակներում տեղի ունեցավ նաեւ աշուղական մրցույթՙ աշուղ Լեյլիի եւ աշուղ Ալիք Ջավախքի մասնակցությամբ:

Ձեռնարկների շարքի «վերջին կանգառը» Ախալքալաքն էր, որտեղ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, ռեժիսոր Հարություն Խաչատրյանի նախաձեռնությամբ դեռեւս 10 տարի առաջ տեղադրված Ջիվանու արձանի մոտ հարգանքի տուրք մատուցվեց:

Կարծախ գյուղում Ջիվանու տուն-թանգարանի հիմնման ծրագիրը ՋԱՀ-ի 2016թ.-ի գլխավոր ծրագիրն էր: Տուն-թանգարանի հիմնմանը ամենամեծ աջակցությունը ցուցաբերել է ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհուրդը: Ծրագրի իրականացման առաջին իսկ փուլից հիմնադրամի կողքին են եղել նաեւ Ռուսաստանում, Վրաստանում, Հայաստանում բնակվող մի շարք հայրենակից-բարերարներ, որոնց թվում են նաեւ ծագումով ոչ ջավախցիներ: Գործընթացից անմասն չի մնացել նաեւ Ախալքալաքի տեղական իշխանությունը, ով իրականացրել է տուն-թանգարանի հարակից տարածքի արտաքին բարեկարգման եւ լուսավորության ապահովումը: Այս ամենի արդյունքում այսօր ունենք տուն-թանգարան, որը ոչ միայն Մեծն Ջիվանու մշակութային ժառանգության պահպանման ու ներկայացման հարթակ է, այլ նաեւ կարեւորագույն քայլՙ Կարծախում մշակութային կյանքի աշխուժացման եւ աշուղագիտական կենտրոնի հաստատման ուղղությամբ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԻՏԼԵՐԻ ԵՎ ԷՐԴՈՂԱՆԻ ՄԻՋԵՎ ԱՐԴՅՈՔ ԿԱ՞ ՊԱՏՄԱԿԱՆ ԿԱՊ

Հաջորդ գրառումը

«ՇԱՐԱԿԱՆ» ՓԱՌԱՏՈՆԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՇՈՒՏՈՎ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

«ՇԱՐԱԿԱՆ» ՓԱՌԱՏՈՆԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՇՈՒՏՈՎ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական