Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԱԼԱՍԱՆՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԱՐԵԳԻՆԻ

02/09/2016
- 02 Սեպտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հանրապետականը պարզվում է ազգանուն ունիՙ Բալասանյան: Դե այսինքն` Բալասանյան Հանրապետական Գարեգինի: Այսինքնՙ սրանից հետո բոլոր ընտրություններում, լինենք դրանք ՏԻՄ, թե հանրապետական նշանակության, այս կուսակցությունը կարող է հանդես գալ իր անվանման, ենթադրենքՙ միայն ազգանունովՙ Բալասանյան, կամ անունովՙ Հանրապետական, կամ էլ հայրանունով: Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին ՀՀԿ-ն որոշել է հանդես գալ ազգանունովՙ Բալասանյան: Ճիշտ է, այն «համընկել է» Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի ազգանվան հետ, բայց դա գործին միայն օգնում է, քանի որ ՀՀԿ-ն Գյումրիում սատարում է հենց Բալասանյանին, որին սատարում են նաեւ Հայաստանի բոլոր քրիստոնեա-դեմոկրատները:

Հենց այս կազմով էլ հավանաբար նրանք գարեջրի բաժակներով նստած են եղել մի օր Գյումրում եւ որոշել են, որ տղերք, բերեք դաշինք կազմենք: Բոլորը համաձայնել են, մանավանդ քրիստոնեա-դեմոկարտները, քանի որ վերջիններիս բոլորը չէ, որ առաջարկում են դաշինք կազմել: Հետո ՀՀԿ-ն ասել է, թե եկեք կազմենք ՀՀԿ միացյալ ցուցակը, եւ հենց այդ պահին էլ Սամվել Բալասանյանն ասել է, հըլը մի րոպե, ի՞նչ ՀՀԿ, ես ՀՀԿ-ական չեմ: ՀՀԿ-ն, ելնելով իր քաղաքական եւ պետական փորձառությունից, միանգամից ասել է, դու ՀՀԿ-ական չես, ուրեմն մենք բոլորս Բալասանյան ենք: Բոլորը դարձել են գոհ ու երջանիկ, մանավանդ քրիստոնյա-դեմոկրատները, քանի որ վերջիններս հազվադեպ են գոհ ու երջանիկ լինելու հնարավորություններ ստանում. դեմոկրատիային վաղուց արդեն քչերն են հավատում, քրիստոնեությաննՙ առավել եւս:

Հենց այսպես էլ, երեւեի, ստեղծվել է Բալասանյան դաշինքը: Ապա ՀՀԿ-ում եւ Խոսրով Հարությունյանի գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունում հավաքվել են 99 հոգի, կազմել են դաշինք եւ հենց այդպես դաշինքովՙ սուրը սրին, միտքը մտքին, բաժակը բաժակին պատրաստվում են հաղթել Գյումրիում: Հիմա, հետաքրքրական է, եթե «Բալասանյան» դաշինքում ընդգրկված բոլոր 99 հոգուն հարցնենք, թե դուք ո՞վ եք, ի՞նչ են պատասխանելու, ասելու ենՙ Մենք բոլորս Բալասանյան ե՞նք: Չէ, ուղղակի հետաքրքրական է…

Հիմա, այսինքն մինչեւ այս պահը, Գյումրու ՏԻՄ ընտրություններում առաջադրվել է «Բալասանյան» դաշինքը, որը գլխավորում է նախկին ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը, «Ալյանս» կուսակցությունը, որը ղեկավարում է նույնպես նախկին ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը, Նիկոլ Փաշինյանիՙ «Քաղաքացիական պայմանագիրը» եւ ԳԱԼԱ ու «Գյումրեցու ոգի» կուսակցությունները: Թեժ պայքար է լինելու, մանավանդ «ԳԱԼԱ»-ի եւ «Գյումրեցու ոգի» կուսակցությունների միջեւ: «Բալասանյականները», կարծում եմ, շանս չունեն. Բանն այն է, որ ինչպես կյանքը ցույց է տալիս, մեր ընտրություններում, լինեն դրանք ՏԻՄ, թե չՏԻՄ, միշտ հաղթում է ՀՀԿ-ն, իսկ ՀՀԿ անուն ընտրացուցակներում չկա, այսինքն մաքուր դեմոկրատական, ավելինՙ քրիստոնեական ընտրություններ են լինելու: Գյումրին արժանի է դրան, մենք արժանի ենք դրան…

Բայց այդուհանդերձ, ինչո՞ւ խուսափել սեփական անունից եւ սեփական անունով ներկայանալուց: Ասենք ավելի նպատակահարմար չէ՞ր լինի, եթե ոչ թե «Բալասանյան» դնեին դաշինքի անունը, այլՙ «Հանրապետակ-յան»: Համ բոլորը կհասկանային, թե Բալասանյան ասելիսՙ ինչը ի նկատի ունեք, համ էլ այդ անունը կմիավորեր ե՛ւ Հանրապետականին, քանի որ կուսակցության անվանման առաջին մասը կա, ե՛ւ Բալասանյանին, որի ազգանվան վերջին երեք տառը կա: Հա, մեկ էլՙ բոլոր հայ քրիստոնեա-դեմոկրատներին: Չմոռանանք նրանց հանկարծ…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՖԻՆԼԱՆԴԻԱՅՈՒՄ ՎԱՂՈՒՑ ԵՐԳՈՒՄ ԵՆ, ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԿՍԵԼ ԵՆ ՊԱՐԵԼ

Հաջորդ գրառումը

ԱՆԽՈՆՋ ԳԻՏՆԱԿԱՆԸ` ԷՄՄԱ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՆԽՈՆՋ ԳԻՏՆԱԿԱՆԸ` ԷՄՄԱ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական