Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵԱՀԿ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՈՉ-ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՇԵՇՏԵԼ Է ՈՒԺԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԲԱՑԱՌՈՒՄԸ

02/09/2016
- 02 Սեպտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Սեպտեմբերի 1-ին, երեկ, Պոտսդամում են հանդիպել ԵԱՀԿ 56 անդամ երկրների 40- ի արտգործնախարարներ: Ճգնաժամերից ճկվող աշխարհի համար ԵԱՀԿ – ի դերն այսօր առավել քան երբեւէ կարեւորվում է, օգոստոսի 31- ին հայտարարել էր Գերմանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը ՙ սեպտեմբերի 1- ին Պոտսդամում հրավիրվելիք ոչ պաշտոնական հանդիպմանն ընդառաջ, հիշեցնելով Արեւելյան Ուկրաինայում, Մերձդնեստրում, Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաեւ Եվրոպայում գոյություն ունեցող այլ հակամարտություններ, շեշտելով խաղաղության, անվտանգության խնդիրների լուծման հրատապությունը: Գերմանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Շթայնմայերը խոստացել էր Պոտսդամում անդրադառնալ կոնկրետ թեմաներիՙ հիմնարար ազատություններն ու ժողովրդավարական ստանդարտներն ամրապնդող քայլեր, նոր մարտահրավերինՙ միջազգային ահաբեկչության, փախստականների, ներգաղթի խնդիրներին դիմակայելու հարցեր:

ԵԱՀԿ նախարարների ակտիվ մասնակցությունը Շթայնմայերին արտոնել էր գնահատել, թե Պոտսդամի հանդիպումը հավաստում է Եվրոպայում խաղաղության հաստատման, ինչպես նաեւ Վանկուվերից Վլադիվոստոկ ընդհանուր անվտանգության համար ԵԱՀԿ- իՙ որպես բանակցային հարթակի նշանակության կարեւորությունը: Ըստ ԵԱՀԿ գործող նախագահի, ճիշտ ժամանակն է օրակարգում ներառել նաեւ սպառազինության վերահսկման խնդիրները, թափանցիկություն ապահովելով ռիսկերի կանխարգելման, վստահության կառուցման ասպարեզում:

Օգոստոսի 31-ին, ըստ տեղական հեռուստատեսության, մոտ 200 ցուցարար, նույնքան էլ ոստիկանների ներկայությամբ, մեկ ժամանոց խաղաղ հանրահավաք են գումարել «Դորինթ» հյուրանոցի առջեւ, բոյկոտելու սեպտեմբերմեկյան հանդիպումը:

Ցուցարարների պաստառներիցՙ «ԵԱՀԿ: Օ, ոչ: Կապիտալիզմով խաղաղություն չկա», ելույթներից հայտնի էր դառնում, որ հակակապիտալիստական արշավի կողմնակիցները դեմ են հակաժողովրդավար երկրներիցՙ Ռուսաստանի, Բելառուսի, Թուրքիայի, Եգիպտոսի ներկայացուցիչներիՙ Պոտսդամում նույն սեղանի շուրջ բանակցությունների մասնակցությանը, իսկ ԱՄՆ- ին բողոք են հայտնումՙ նկատի ունենալով այդ երկրինՙ որպես սպառազինության գլխավոր մատակարարի: Ցույցն անցել է խաղաղ, առանց միջադեպերի, իսկ սեպտեմբերի 1- ին Պոտսդամն աչքի է ընկել ոչ այնքան ցուցարարներով (դրանք չեն եղել), այլ Հոնեկերի ժամանակներից հիշողություն մնացած արտառոց մաքրությամբ, երբ քաղաքի ամեն անկյուն սրբվում էր փոշուցՙ պաշտոնական հյուրընկալությանն ընդառաջ: Պոտսդամում երեկ հսկողություն էին իրականացնում անվտանգության մեծաթիվ ուժեր, քանի որ բացի փակ սրահում նախատեսված հանդիպումից, նախատեսված էր քաղաքի տեսարժան վայրեր այցելություն, ինչպես նաեւ ընթրիքՙ Գլինիքե դղյակում:

Ինչպես հաղորդում են գերմանական լրատվամիջոցները, մոտ 40 երկրի արտգործնախարար է մասնակցել Պոտսդամում կայացածՙահաբեկչության, անվտանգության խնդիրների արծարծման նպատակով հրավիրված հանդիպմանը, բացակայել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ֆրանսիայի արտգործնախարարները, քաղաքական հանդիպմանը մասնակցել են այդ երկրների արտգործնախարարության բարձրաստիճան ներկայացուցիչներ: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն իր ելույթում ընդգծել է ուժի կիրառումը բացառելու անհրաժեշտությունը:

ԵԱՀԿ ոչ պաշտոնական այս հանդիպումը նորույթ է: Սովորաբար ԵԱՀԿ արտգործնախարարները հանդիպում են տարեկան մեկ անգամ, դեկտեմբերին, որ այս անգամ գումարվելու է Համբուրգում: Ինչպես հաղորդվում է, երեկվա հանդիպումը, որն ընթացել է առանց ամրագրված օրակարգի, նախապատրաստական բնույթ է ունեցել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԻՆ ՁԵՎՈՎ ՉԻ ԿԱՐԵԼԻ, ՆՈՐԻՆ ԷԼ ԴԵՌ ԽԱԲՍ ԵՆ ՏԱԼԻՍ

Հաջորդ գրառումը

ՍՊԱՌՆԱԼԻՑ ԼՈԶՈՒՆԳԸ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ՍՊԱՌՆԱԼԻՑ ԼՈԶՈՒՆԳԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական