Ուրբաթ, Հոկտեմբերի 3, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՖՐԱՆՍԻԱՆ ԻՆՉՈ՞Ւ Է ԱՐԳԵԼՈՒՄ ՄԱՀՄԵԴԱԿԱՆ ԼՈՂԱԶԳԵՍՏԸ

26/08/2016
- 26 Օգոստոսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Ֆրանսիայի քաղաքները մեկը մյուսի հետեւից արգելում են լողափերում երեւալ մահմեդական կանանց լողազգեստովՙ բուրկինիով: Քաղաքապետերը պնդում են, որ դա ապահովության անհրաժեշտ միջոց է, ըստ որումՙ հենց իսլամի հետեւորդների համար: Lenta.ru կայքը հանգամանորեն անդրադառնում է արգելքի նախադրյալներին, դրա կողմնակիցներին եւ առհասարակ ֆրանսիական առողջավայրերում բուրկինիի հայտնվելու պատմությանը:

Իրենց լողափերում բուրկինին սկզբում արգելել էին Կանն քաղաքը, Վիլնյով-Լուբե համայնքը եւ Կորսիկայի Սիսկո գյուղը, իսկ այժմ այն արգելված է երկրի 15 բնակավայրերեւմ: Ֆրանսիայի վարչապետ Մանյուել Վալսը հավանություն է տվել արգելքին, ասելովՙ «Լողափերը, ինչպես որ ամեն մի հասարակական վայր, պետք է զերծ լինեն կրոնական նկրտումներից»:

Ի՞նչ է բուրկինին

Բուրկինին մահմեդական կանանց համար մշակված լողազգեստ է: Դրա առանձնահատկությունն այն է, որ դա ծածկում է ամբողջ մարմինը եւ գլուխը, բաց թողնելով միայն դեմքը, ոտնաթաթերն ու դաստակները: Զգեստը չի կաշկանդում շարժումները, քանի որ կարված է առաձգական գործվածքից: Այսպիսով, բուրկինի հագած կինը կարող է լողալ, մնալ լողափին կամ, օրինակ, վոլեյբոլ խաղալ, ընդսմին չխախտելով իր (կամ ամուսնու) պատկերացումները համեստության եւ բարեպաշտության վերաբերյալ: «Բուրկինի» անվանումը կազմված է «բուրկա» (կնոջ մարմինն ամբողջապես ծածկող հագուստ) եւ «բիկինի» բառերից:

Ի դեպ, Burkini-ն եւ Burquini-ն Ավստրալիայում 2003 թ. պաշտոնապես գրանցված ապրանքանիշեր են: Ճիշտ նույնը պատահեց «քսերոքս» կամ «ջիպ» բառերի հետ. նախապես դրանք պատճենահան տեխնիկա եւ ավտոմեքենա արտադրող կոնկրետ ընկերությունների անվանումներ էին, բայց այսօր առհասարակ պատճենահանների եւ ամենագնացների իմաստ են ստացել:

Այստեղ ի՞նչ կապ ունի քաղաքականությունը

Բուրկինիի արգելումը Ֆրանսիայի մահմեդական համայնքի եւ մնացյալ քաղաքացիների միջեւ ծավալվող հակամարտության արձագանքն է: Լազուր ափին գտնվող Կաննը եւ Վիլնյով-Լուբեն բուրկինին արգելեցին Նիսում հուլիսի 14-ին թունիսյան ծագումով մի անձի կատարած խոշոր ահաբեկչությունից հետո: Սիսկոյի գյուղապետը նրանց օրինակին հետեւեց լողափին մաղրիբցի մահմեդականների եւ տեղացիների մի ծեծկռտուքից հետո:

Պաշտոնական վարկածի համաձայն, բուրկինիի արգելքը հարկավոր է հենց մահմեդականների անվտանգության համար: «Ես բնավ ռասիստ չեմ: Ես ուզում էի պաշտպանել բնակչությանը, մանավանդՙ մահմեդականներին, քանի որ, կարծում եմ, հենց նրանք են դառնում ծայրահեղական սադրանքների գլխավոր զոհերը», իր որոշումը բացատրել է Սիսկոյի գյուղապետ Անժ-Պիեռ Վիվոնին: Նրա կարծիքով, բուրկինիով կինը ուշադրություն է գրավում, գրգռում է ոչ մահմեդականներին եւ այդ պատճառով կարող է տհաճ կացություն ստեղծել: Նույն ոգով արտահայտվում է վարչապետ Վալսը. «Ես հասկանում եմ այն քաղաքապետերին, որոնք լարված իրավիճակում լուծում են փնտրում վեճերից խուսափելու համար: Ես պաշտպանում եմ արգելք հաստատողներին, եթե նրանք ձգտում են նպաստել խաղաղ գոյակցությանը»: Սակայն իրականում արգելքը քիչ ընդհանրություն ունի ապահովության հարցերի հետ եւ հաստատվում է ավելի շուտ անզորությունից: Իշխանությունները պարտավոր են հաշվի առնել հասարակության տրամադրությունները, որը ավելի ու ավելի զգուշավորությամբ է վերաբերվում մահմեդականներին: Հարցն արմատապես լուծելը, օրինակ, երկրից բոլոր մահմեդականներին արտաքսելը անհնար է: Բայց հարկավոր է ինչ-որ ձեւով արձագանքել, ուստի փորձում են խնդիրը մեղմացնել կիսամիջոցներով, որոնցից է բուրկինիի արգելումը, որն ակնհայտորեն չի սպառնում որեւէ մեկի անվտանգությանը, սակայն, Կաննի քաղաքապետ Դավիդ Լիսնարի խոսքերով, «իսլամական ծայրահեղականության խորհրդանիշ» է:

Ֆրանսիացիների մեծամասնությունը կողմ է արգելքին

Ամենայն հավանականությամբ, բուրկինին կարգելվի երկրի այլ քաղաքներում եւս: Օրինակ, Լը Տուկեի (Պա դը Կալե դեպարտամենտ) փոխքաղաքապետը խոստացել է, որ այդ համայնքի լողափերին բուրկինին կարգելվի մոտ օրերս: Նա նման հագուստով քաղաք եկողներին նախազգուշացրել է, որ նրանց «բարեհաճորեն չեն ընդունի»:

Ֆրանսիացիների մեծամասնությունը հավանություն է տալիս արգելքին: Le Point շաբաթահանդեսի անցկացրած հարցման մասնակիցները պատասխանել են մեկ հարցի. «Հարկավո՞ր է արդյոք բուրկինիով լողալն արգելել Ֆրանսիայի բոլոր լողափերում»: Արդյունքները հետեւյալն են. «այո»ՙ 92,9 տոկոս, «ոչ»ՙ 7,1 տոկոս:

Մահմեդականներն անցյալում եւս բախվել են նման սահմանափակումների

2004 թվականին Ֆրանսիայի պետական դպրոցներում արգելվեց կրոնական խորհրդանիշեր կրելը: Կաթոլիկները կարող էին իրենց խաչերը մտցնել հագուստի տակ, իսկ մահմեդական աշակերտուհիները ստիպված եղան հրաժարվել հիջաբներից: 2011 թվականին արգելվեց հասարակական վայրերում երեւալ դեմքը ծածկող հագուստով: Պաշտոնապես այդ որոշումը հակամահմեդական չէ, քանի որ սահմանափակումը տարածվում է նաեւ մոտոցիկլետի սաղավարտի, զանազան դիմակների վրա: Սակայն ակնհայտ է, որ տվյալ արգելքը առաջին հերթին վերաբերում է նրանց, ովքեր սովոր են փողոց դուրս գալ չադրայով, նիկաբով կամ փարանջայով: Օրենքի խախտումը պատժվում է 150 եվրո տուգանքով, իսկ որոշ դեպքերումՙ նաեւ պարտադիր դասընթացներով, որտեղ պատմվում է 5-րդ հանրապետության աշխարհիկ սկզբունքների մասին:

Սահմանափակումներն արդյոք ներհակ չե՞ն ժողովրդավարությանը

Թեեւ դեմքը ծածկող հագուստ մշտապես կրում էին նվազ քան երկու հազար մահմեդական ֆրանսուհիներ (երկրում ապրում է մոտ 6 մլն մահմեդական), արգելքը բողոքներ հարուցեց: Փորձեցին օրենքը վիճարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, բայց դատարանը պաշտպանեց Ֆրանսիայի իշխանություններին:

Արգելքի անհրաժեշտությունը բացատրվում էր երկու ձեւով: Մի կողմից, խոսքը ապահովության նկատառումների մասին էր. դիմակի (չադրայի եւ այլն) տակ կարող է թաքնված լինել որեւէ հանցագործ: Մյուս կողմից, պնդում էր արվում, թե դեմքը ծածկող հագուստը նսեմացնում է կնոջ արժանապատվությունը, իսկ դա անթույլատրելի է աշխարհիկ ու ժողովրդավարական պետության մեջ: Ուստի օրենքը շատ ավելի խիստ է նրանց հանդեպ, ովքեր կանանց ստիպում են թաքցնել սեփական դեմքը. նրանց սպառնում է մինչեւ 30 հազար եվրո տուգանք կամ մեկ տարվա ազատազրկում: Իսկ եթե խոսքը անչափահասի հանդեպ նույնատիպ հարկադրանքի մասին է, ապա տուգանքն էլ ավելի մեծ էՙ մինչեւ 60 հազար եվրո:

Ճիշտ նույնպիսի տրամաբանությամբ են ղեկավարվում նաեւ բուրկինիի արգելման ջատագովները: Այսպես, կանանց իրավունքների նախարար Լորանս Ռուսինյոլը հայտարարել է. «Բուրկինին ունի նախասահմանում: Այդ նախասահմանումն է թաքցնել կնոջ մարմինը, թաքցնել կնոջը… Դրանում ինչ-որ անսահման արխաիկ բան կա»:

Բուրկինիի արգելքն արդեն գործում է: Կաննում 4 կին տուգանվել է 38-ական եվրոյով: Մի քանիսը բանավոր նախազգուշացում են ստացել. դրանից հետո նրանցից ոմանք սկսել են կրել սովորական լողազգեստներ:

Ուրիշ երկրների իրավիճակի մասին

Եթե վերցնենք փարանջայի արգելքը, այստեղ Ֆրանսիան միայնակ չէ: 2012 թ. Բելգիան որոշեց, որ հասարակական վայրերում չի կարելի գտնվել ինքնության պարզումը դժվարացնող որեւիցե հագուստով: Հոլանդիան 2007 թ. փարանջան արգելեց դպրոցում, իսկ հետո արգելքը տարածեց նաեւ հասարակական վայրերումՙ տրանսպորտից մինչեւ համալսարաններ: Փարանջան օրենքից դուրս է Գերմանիայի Հեսսեն երկրամասում, Իտալիայի որոշ քաղաքներում, Շվեյցարիայի Տիչինո կանտոնում:

Իսկ եթե խոսենք բուրկինիի մասին, այդ լողազգեստն առայժմ արգելված է միայն Ֆրանսիայի վերոհիշյալ բնակավայրերում:

Ի դեպ, ԱՄՆ-ի լողափերին կարելի է տեսնել անգլխանոց բուրկինի հիշեցնող հագուստով տղամարդկանց եւ կանանց: Տվյալ դեպքում խոսքը ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող լողազգեստների մասին է: Դրանք հնարավորություն են տալիս լողալ ծովում եւ ընդսմին նվազագույնի հասցնել արեւի տակ մնալու բացասական հետեւանքները:

Իսլամն իրո՞ք պատվիրում է կրել բուրկինի եւ փարանջա

Սա բարդ հարց է: Ղուրանում կա, օրինակ, այսպիսի հատված. «Օ՜, Մարգարե, ասա քո կանանց, քո դուստրերին եւ հավատացյալ այրերի կանանց, որ ավելի լավ փաթաթվեն իրենց հանդերձների մեջ. այդպես ավելի հեշտ կլինի նրանց տարբերել (աղախիններից ու ստրկուհիներից), եւ այդ դեպքում նրանք չեն ենթարկվի ինչ-ինչ նվաստացումների» (33:59): Կա նաեւ այս մեկը. «Ասա հավատավոր կանանց, որ իրենց հայացքները հեռացնեն (անթույլատրելի բաներից) եւ պահպանեն իրենց ողջախոհությունը: Թող չցուցադրեն իրենց բարեմասնությունները…» (24:30-31): Այսինքն միանշանակ կարելի է պնդել, որ կանանց պատվիրված է համեստ հագնվել: Իսկ մյուս բաներում հնարավոր են զանազան մեկնություններ: Օրինակ, դեմքը ծածկելու ավանդույթը գոյություն ունի միայն մի քանի երկրում, եւ մահմեդականների մեծամասնության համար փարանջան ոչ թե ճշմարիտ հավատքի, այլ խավարամտության մարմնավորումն է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԴԱՐԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԾՐԱԳԻՐԸ

Հաջորդ գրառումը

ԹԵ ԻՆՉՊԵՍ ՎՐԱՍՏԱՆԸ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐՈՎ ԱԶԱՏՎԵՑ ՄԱՖԻԱՅԻՑ

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

ԹԵ ԻՆՉՊԵՍ ՎՐԱՍՏԱՆԸ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐՈՎ ԱԶԱՏՎԵՑ ՄԱՖԻԱՅԻՑ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արաքս գետից ավազ արդյունահանելով՝ մեր երկրի տարածքն ենք կրճատում. Փաշինյան

03/10/2025

Հայաստանի կառավարությունը լուրջ խնդիրներ ունի ավազի արդյունահանման ոլորտում, որովհետև դա այն ոլորտներից է, որտեղ թափանցիկության լրջագույն խնդիր կա։ Այդ մասին...

ԿարդալDetails

«Թուրքական ավիաուղիներ»-ը կմտնի Հայաստան. քպ-ականները սպասում են Թուրքիայի «գործուն քայլերին»

03/10/2025

Վարդան Ղուկասյանը կլքի ԱՄՆ-ն, բայց չի արտահանձնվի Հայաստանին

03/10/2025

Ադրբեջանական կողմն առաջ է քաշում որոշակի նախապայմաններ, մենք չենք կիսում այդ օրակարգը. Արարատ Միրզոյանի հարցազրույցը՝ լեհական TVP World հեռուստաալիքին

03/10/2025

«Սենսացիոն գտածո». հայտնաբերվել է Սերգեյ Փարաջանովի կորած ֆիլմը

03/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական