Ուրբաթ, Հոկտեմբերի 3, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԵՐՋԻՆ ԶՐՈՒՅՑ` ՑԱՎԱԼԻ ՀՐԱԺԵՇՏԻՑ ԱՌԱՋ

26/08/2016
- 26 Օգոստոսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՍԱՄՎԵԼ ՄՈՒՐԱԴՅԱՆ, 17.08. 2016

Բոլորիս սիրելի Լեւոն Եզեկյան,

Սգահանդեսիդ մասնակից բոլոր վշտակիր հարազատների, բարեկամների, ընկերների ներկայությամբ, ցավալի հրաժեշտից առաջ, ուզում եմ ոչ թե հանդիսավոր դամբանական ասել, այլ քեզ հետ վերջին անգամ զրուցել, որովհետեւ այսպիսի հնարավորություն այլեւս չի լինելու:

Նոր էինք տոնել բազմաշխատ լեզվաբանիդ, Երեւանի պետական համալսարանի ավելի քան կեսդարյա սիրելի դասախոսի, 1992 -2013 թթ. հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի վարիչի, այնուհետեւՙ պատվավոր ամբիոնի վարիչի, ՀՀ գիտության վաստակավոր գործչի, հրաշալի ընկերոջ ծննդյան փառավոր 75-ամյակը եւ դեռ տոնական հանդիսության տպավորությունն էինք վայելում, երբ լսեցինք միակ որդուդ մահվան գույժը: Չկարողացանք պատշաճորեն մխիթարել. խոսք չէինք գտնում. հնարավոր չէր: Երբեմնի կենսուրախ ու նախաձեռնող բոհեմականդ դարձել էիր մարդախույս, անհաղորդ, մենակյաց, պահվել էիր մեզ համար հոգեբանորեն անմատչելի մռայլ Ագռավաքարում, որովհետեւ չէիր ուզում անտանելի վիշտդ պարտադրել մեզ, իսկ մենք էլ չգիտեինքՙ ի՛նչ ասենք քեզ, ինչպե՛ս սփոփենք:

Քառասունամյա Արտակիդ քառասունքը նոր էր լրացել. ուզում էինք քեզ հանել անփարատելի սրտմաշուկից ու վերադարձնել կյանքի բնական հուն… Սակայն կորուստդ մեծ էր: Անանուն կարոտները Արտակի ձայնով կանչում էին: Ցավը ներսից այնքան էր կրծել, որ դրսից էլ էիր շատ փոխվել: Պատանության ու երիտասարդության շրջանիՙ ռոմանտիկ երգեր հյուսող անպարտելի ուսանողդ, վառվռուն ու հաղթող մարզիկդ, որ Հայաստանի վոլեյբոլի հավաքականի կազմում բռունցքի հարվածով գնդակ էիր պայթեցնում, հաղթականորեն չափչփում էիր խորհրդային անծայրածիր երկրի մարզադաշտերը, այս անգամ չար բախտի կամոք պարտվել էիր ինքդ քեզ ու համակերպվել այդ անմխիթար վիճակին:

Ամեն մարդ, ի վերջո, ի՛ր կյանքն է ապրում եւ ապրելու ճանապարհին է վաստակում պատիվ ու հեղինակություն: Դու էլ քոնն ապրեցիր մի բանաձեւովՙ

Իմացի՛րՙ ողջը գերի են մահին,

Լոկ լավությունն է մնում իր գահին:

Ծնողասեր զավակ էիր: Թեեւ Հայրենական պատերազմում հերոսաբար զոհված զինվորական հորդՙ կապիտան Կորյուն Եզեկյանին, չէիր տեսել, բայց որդիական ազնիվ պարտքի բնական մղումով հազարավոր կիլոմետրեր փնտրեցիր ու գտար հետքերը եւ նրա մասունքները բերեցիր ու ամփոփեցիր հայրենի Ջավախքում:

Մասնագիտական ի՛նչ կոմնորոշում էլ ունենայիրՙ դառնալու էիր այդ բնագավառում առաջիններից մեկը: Քո տարերքն ու կոչումը, սակայն, հայոց լեզուն ու հայ լեզվաբանությունն էին, որոնց մեջ առաջամարտիկ էիր: Իսկ ասպարեզը, որին բոլորանվեր տրվեցիր, հայրենի գիտությունն էր ու համալսարանական լսարանըՙ տարբեր սերունդների հազարավոր ուսանողներով, որոնց շատ էիր սիրում, եւ սերը փոխադարձ էր: Քո բարի խստապահանջությունից դժգոհում էին այն ծույլերը միայն, ովքեր ուզում էին ոչինչ չսովորած, առանց մասնագիտական գիտելիքների համալսարանն ավարտել:

Ունեիր եւ առանձնապես սիրելի ուսուցիչներ, որոնց ձգտում էիր նմանվել: Նրանցից ամեն մեկը խոշոր անհատականություն էր իր բնագավառում եւ ուղենիշՙ սերունդների ճանապարհին: Բայց ինքդ էլ էիր անհատականություն ու չնմանվեցիր ոչ մեկին, մնացիր Լեւոն Եզեկյան, ում դասախոսություններով ու դասագրքերով սերունդներ են դաստիարակվել, ում ղեկավարությամբ գիտական աստիճան են ստացել տասնյակ ասպիրանտներ ու հայցորդներ:

Երբ դեռ բանասիրական ֆակուլտետի կազմում էին նաեւ արեւելագիտության, ռուսաց լեզվի եւ գրականության, օտար լեզուների եւ ժուռնալիստիկայի բաժինները, եւ դեկանը Մ. Մկրյանն էր, տարիներ շարունակ դու էիր նրա տեղակալը եւ կրում էիր ուսումնական գործընթացի կազմակերպման հիմնական ծանրությունը:

Դասախոսական գործունեությունդ սկսել էիր 1965 թվականիցՙ վարելով մասնագիտական հիմնական ու հատուկ դասընթացներ տարբեր ֆակուլտետներում:

1971-ին դարձար գիտությունների թեկնածու, 1990-ինՙ բանասիրության դոկտոր, 1991-ինՙ պրոֆեսոր: Եվ երբ ընտրվեցիր ԵՊՀ խոշորագույն ամբիոններից մեկիՙ 40-ից ավելի դասախոսական կազմ ունեցող հայոց լեզվի ամբիոնի վարիչի պաշտոնում, ամբիոնում աշխատում էին 12 պրոֆեսոր: 2013 -ից նույն ամբիոնի պատվավոր վարիչն էիրՙ արդեն ծանրակշիռ գիտամանկավարժական վաստակով եւ ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչումով:

Մարդկային բարձրագույն որակներով էիր օժտված, միավորում-համատեղում էիր գիտնականին ու մանկավարժին, հասարակական ու վարչական գործչին, որը բազմամյա գիտամանկավարժական գործունեության ընթացքում իր փորձն ու գիտելիքները, մանկավարժական հմտությունները անմնացորդ հաղորդել է սերունդներին:

Միանգամայն նպատակասլաց էին հայ հին ու նոր դասական գրողներիՙ Աբովյանի, Րաֆֆու, Շիրվանզադեի, Տերյանի, Չարենցի, Հրանտ Մաթեւոսյանի, Համո Սահյանի եւ ուրիշների ստեղծագործությունների լեզվի եւ ոճի քննությանը նվիրված ուսումնասիրություններդ, որոնց հաջողվածությունը լեզվական խոր իմացության, գրական բարձր ճաշակի եւ աշխատասիրության հետ միասին պայմանավորված էր տասնամյակների ընթացքում կուտակված լեզվական ու գրականագիտական գիտելիքների համադրական կիրառությամբ, առանց որի անհնար է պատկերացնել ոճագիտությունն առհասարակ:

Քո բեղմնավոր գրչի արդյունքն են «Գրական աշխարհաբարը եւ արեւելահայ պատմավեպի լեզուն», «Րաֆֆու ստեղծագործությունների լեզուն եւ ոճը», «Հրանտ Մաթեւոսյանի արձակի խոսքարվեստի մի քանի հարցեր» ծանրակշիռ մենագրությունները, որոնք լիարժեք պատկերացում են տալիս գրական արեւելահայերենի ձեւավորման ու զարգացման ընթացքի, հեղինակային լեզվի ու ոճի յուրահատկությունների մասին: Քո հեղինակած բազմաթիվ գիտական ուսումնասիրությունների, դասագրքերի եւ ուսումնամեթոդական ձեռնարկների մեջ առանձնանում են հատկապես ոճագիտությանը նվիրված աշխատանքները: Այս ամենով ձեւավորվեց եզեկյանայան լեզվաբանական դպրոցը, որն այսօր ունի շատ հետեւորդներ: Կարեւոր էր քո դերակատարությունը նաեւ ուսումնամեթոդական գրքերի ստեղծման գործում: Բավական է հիշել «Հայոց լեզու» եւ «Ոճագիտություն» բուհական դասագրքերը, ավագ դպրոցի հայոց լեզվի դասագրքերը (10-րդ, 11-րդ, 12-րդ դասարաններ` համահեղինակությամբ):

Սիրելի՛ Լեւոն Եզեկյան, շատ բան ես թողել մեզ ու գալիք սերունդներին եւ, ցավոք, շատ բան էլ տանում ես, ուստի քո անդարձ հեռանալով շատ բան է պակասելու կյանքից ու գիտությունից: Այսուհետեւ ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում գործող «լեզվաբանություն» գծով աստիճանաշնորհող մասնագիտական խորհրդում գիտական աստիճան հայցողն այլեւս չի ստանալու ձայնը, այլեւս ոչ մեկի համար դու չես լինի գիտական ղեկավար կամ պաշտոնական ընդդիմախոս:

Արդեն քո պաշտոններում քեզ փոխարինում են քո սաները, քո փոխարեն «ժամանակակից հայոց լեզու», «Ոճագիտություն», «Խոսքի մշակույթ» եւ մասնագիտական այլ առարկաներ համալսարանի լսարաններում կդասավանդեն քո իսկ աճեցրած երիտասարդ դասախոսները: Բայց ո՞վ պիտի փոխարինի Լեւոն Եզեկյան մարդուն, հայրենիք ու ընտանիք սիրող հորն ու վստահելի, հավատարիմ ընկերոջը…

Հաղորդակցությունը մեկընդմիշտ դադարել է: Ինչ էլ ասենք, միեւնույն է, դու այլեւս մեզ չես լսում, եւ գնում եսՙ անպատասխան թողնելով բոլոր հարցերը: Կանգ ու դարձ չկա: Ուրեմնՙ անդարձ ու հավիտենական ճանապարհին թող Քեզ ուղեկից լինեն բոլորիս արցունքն ու օրհնանքը:

Քո գրքերն են քո անմահության հուշարձանը: Վստա՛հ եղիր, որ բոլորս մեր հիշողության մեջ սերնդեսերունդ կպահենք Քո բարի ժպիտն ու պայծառ հիշատակը:

Վերջին զրուցակիցՙ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԵՂՐԻՈՒՄ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հաջորդ գրառումը

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արաքս գետից ավազ արդյունահանելով՝ մեր երկրի տարածքն ենք կրճատում. Փաշինյան

03/10/2025

Հայաստանի կառավարությունը լուրջ խնդիրներ ունի ավազի արդյունահանման ոլորտում, որովհետև դա այն ոլորտներից է, որտեղ թափանցիկության լրջագույն խնդիր կա։ Այդ մասին...

ԿարդալDetails

«Թուրքական ավիաուղիներ»-ը կմտնի Հայաստան. քպ-ականները սպասում են Թուրքիայի «գործուն քայլերին»

03/10/2025

Վարդան Ղուկասյանը կլքի ԱՄՆ-ն, բայց չի արտահանձնվի Հայաստանին

03/10/2025

Ադրբեջանական կողմն առաջ է քաշում որոշակի նախապայմաններ, մենք չենք կիսում այդ օրակարգը. Արարատ Միրզոյանի հարցազրույցը՝ լեհական TVP World հեռուստաալիքին

03/10/2025

«Սենսացիոն գտածո». հայտնաբերվել է Սերգեյ Փարաջանովի կորած ֆիլմը

03/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական