Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՐԱՀՐՈՂԸ

26/08/2016
- 26 Օգոստոսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Վերաքննիչ քրեական դատարանն մերժել է փոխել Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը եւ նա կշարունակի մնալ անազատության մեջ: Հիշեցնենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող, իրեն «քաղբանտարկյալ» համարող Ղուկասյանը, որն արդեն 24-րդ օրն է մեկուսարանում հացադուլի մեջ է, մեղադրվում է Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասովՙ զանգվածային անկարգություն հրահրելու հատկանիշներով:

Ուշագրավ է, որ դատարանն ավելի վաղ գրավի դիմաց ազատ էր արձակել Արմեն Մարտիրոսյանին եւ Դավիթ Սանասարյանին, որոնք եւս «նույն գործի» շրջանակներում մեղադրվում են նույն հոդվածի նույն մասի, նույն հատկանիշներով:

Առաջանում է հարց. Անդրիաս Ղուկասյանն ավելի շա՞տ է հրահրել զանգվածային անկարգություններ, քան Մարտիրոսյանն ու Սանասարյանը, թե՞ դատարանն ուղղակի Ղուկասյանին ավելի վտանգավոր է համարում, քան Մարտիրոսյանին եւ Սանասարյանին: Գուցե ա՞յլ պատճառ կա, ասենքՙ Մարտիրոսյանն ու Սանասարյանը ազնիվ խոսք են տվել, որ այլեւս երբեք զանգվածային անկարգություններ չեն հրահրելու, իսկ այ Ղուկասյանը նման խոստում չի տվել: Չի բացառվում, որ զանգվածային անկարգություններ այդ օրը առաջինը հրահրել է Ղուկասյանը, ապա հրահրվել են Մարտիրոսյանը եւ Սանասարյանը, որոնք էլ, իրենց հերթին սկսել են հրահրել ուրիշներին: Այսինքն, եթե հրահրումը չսկսեր Ղուկասյանը, Մարտիրոսյանն ու Սանասարյանը չէին հրահրվի եւ հրահրի, հետեւաբար դատարանը որոշել է, որ թիվ մեկ հրահրողը Ղուկասյանն է եւ կամ հրահրումը սկսվել է նրանից: Ինչեւէ, սրանք վարկածներ են, որոնք միշտ լինում են, եթե իրականությունը ոչ ոք չի ասում եւ որքան երկար չի ասվում իրականությունը, այդքան շատ են լինում վարկածները:

Իրականում, սակայն, Ղուկասյանն ու Սանասարյան-Մարտիրոսյան զույգը մի շատ կարեւոր տարբերություն ունեն: Բանն այն է, որ վերջին երկուսը, ի տարբերություն Ղուկասյանի, Երեւանի ավագանու անդամ են, այսինքն քաղաքի համար կարեւոր մարդիկ, դե յուրե: Ղուկասյանը այս առումով կարող է պարծենալ, անշուշտ, որ ինքն էլ հավակնում էր դառնալ երկրի նախագահ, բայց նախագահական վերջին ընտրություններում Ղուկասյանը ոչնչով աչքի չընկավ, բացի հացադուլից եւ իր կարմիր «կուրտկայից»:

Վերջին «ծուռ» օրերին պարոն Ղուկասյանը փաստորեն աչքի ընկավ «զանգվածային անկարգություններ հրահրելով»: Համենայն դեպսՙ տեսնողներ եղել են: Ենթադրելի է, որ հենց այդ տեսնողներն են ոստիկաններին ասել, որ պարոն Ղուկասյանը հրահրողների հրահրողն է, ինչի արդյունքում էլ «տեսնողի» հաստիք ունեցող ոստիկանությունն այսօր վստահեցրել է դատարանին, որ ոչ մի պարագայում, ռուսի ասածՙ «նի զա կակիյե դենգի» Ղուկասյանին ազատ արձակել չի կարելի: Մի խոսքով… Մենք հիմա խոսում ենք, բայց Անդրիաս Ղուկասյանը հացադուլի մեջ է, ինչպես երեք տարի առաջ փետրվարին, ինչպես երեք տարի առաջ փետրվարինՙ զուտ ազգային-պետական լրջագույն խնդիրներից ելնելով, հարցեր բարձրացնելով, դրանց լուծումը պահանջելով: Լուծվեցի՞ն այդ հարցերը երեք տարի առաջ փետրվարին, ոչ, չլուծվեցին, իսկ լուծվելո՞ւ են այդ հարցերը այսօր… Երեք տարի առաջ, պարոն Ղուկասյանը դադարեցրեց իր հացադուլը, կդադարեցնի այսօր էլ, եթե, իհարկե, իր կարծիքով ինքը անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանում բան փոխվի:

Այնուամենայնիվ, եթե ձեր դիմաց մի քաղաքացի ուժեղ հարվածում է մեկ այլ քաղաքացու, մի շտապեք նրա դեմ ցուցմունք տալ. շատ հնարավոր է, որ հարվածողը ինքնակամ չի դիմել այդ քայլին, այլ նրան հրահրել է… Անդրիաս Ղուկասյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՈՒՅՍՆԵՐՍ ԴՈՒ ԵՍ, ՖԵԹՀՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼԵՆ

Հաջորդ գրառումը

ՄԵՂՐԻՈՒՄ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՄԵՂՐԻՈՒՄ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Եթե Ռուսաստանի հետ  30-օրյա հրադադաը համաձայնեցվի, Կիևը պատրաստ է ուղիղ բանակցությունների գնալ Մոսկվայի հետ. հայտնել է Զելենսկին Թրամփին

10/05/2025

Զելենսկին Թրամփին ասել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ ուղիղ բանակցությունների. գրում է Axios-ը։ Պեսկովն ասել է, որ Մոսկվան...

ԿարդալDetails

Տեսանյութ. Հնդկաստանի և Պակիստանի միջեւ հրադադարը տևեց ընդամենը 2 և կես ժամ. ռազմական գործողությունները վերսկսվել են

10/05/2025

Տեսանյութ. 8 ոստիկան ներխուժել են լրագրողի տուն, ձեռքերը ոլորելով, հենց գիշերազգեստով ու հողաթափերով նրան բերման ենթարկել. ահազանգ

10/05/2025

Շուշիից Ստեփանակերտ ճոպանուղի կկառուցվի

10/05/2025

Փաշինյանը Կապանում ներկա է եղել քպ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանի հոր տուն-թանգարանի բացմանը

10/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական