Կիրակի, Օգոստոսի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԵՐՄՅԱԿՈՎԸ ՑՄԱՀ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ, ԲԱՅՑ ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐԸ ՄՆԱՑԻՆ

26/08/2016
- 26 Օգոստոսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի

Ինչպես արդեն հայտնի է, օգոստոսի 23-ին Գյումրու ՌԴ 102-րդ ռազմաբազայում հրապարակված իր դատավճռով Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց այդ ռազմաբազայի շարքային զինծառայող, 2015 թ. հունվարի 12-ին գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների առանձնակի դաժանությամբ սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին:

Հիշեցնենք, ըստ քրեական գործի նյութերիՙ այս «ազատարարը», նշված օրվան նախորդող գիշերը զենքը ձեռքին ինքնակամ լքելով իր զորամասի տարածքը, լուսաբացին մոտ հայտնվել էր Գյումրի քաղաքի Մյասնիկյան 188 հասցեումՙ իրենց տանը խաղաղ քնած Ավետիսյանների հարկի տակ, ինչ-ինչ հանգամանքներում հրազենային կրակոցներով անկողիններում սպանել ընտանիքի վեց անդամներին, այդ թվում մեկ երեխայի, իսկ յոթերորդինՙ վեց ամսական մանուկ Սերյոժային խոշտանգել ինքնաձիգին կցված սվին-դանակով, ինչից մեկ շաբաթ հետո այս երեխան եւս Երեւանի հիվանդանոցներից մեկում մահացել էր: Պերմյակովն իր կողմից ընդունել էր սպանությունների կատարման մեղքը, դատարանն էլ ապացուցված է համարել ՀՀ Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածների հատկանիշներով նրան ներկայացված մեղադրանքը, պատժի մեջ ներառելով նաեւ զինվորական հանցագործության համար (դասալքություն, զենք-զինամթերքի հափշտակում եւ ապօրինի կրում) ՌԴ կայազորային դատարանի առանձին վճռով սահմանված 10 տարվա ազատազրկումը:

Կայացված դատավճիռը, սակայն, ըստ ամենայնի չպակասեցրեց տուժողների իրավահաջորդների, նրանց ներկայացուցիչ փաստաբանների ու քաղաքի հասարակության շրջանում այս ողբերգական դեպքի, հանցագործության հանգամանքների ու գործի քննության եղանակի հետ կապված տարբեր հարցականներ: Ավելին, քրեադատավարական այս ողջ գործընթացը երեւակեց միջազգային, տվյալ դեպքումՙ հայ-ռուսական հարաբերություններում մեր երկրի դատաիրավական համակարգի հնարավորություններին (կամ դրանց պակասին) առնչվող, թվում է, լուրջ եւ կարգավորման կարոտ որոշ խնդիրներ: Եթե մի երեք տարի առաջ մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքի մոտակայքում դժբախտ պատահարի հետեւանքով 18 մարդու ցավալի մահվան պատճառ դարձած բեռնատարի հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին ռուսաստանյան դատարանում կանացի խալաթ էին հագցնում, ապա այստեղՙ Հայաստանում, հայ մի ամբողջ ընտանիքի գազանաբար հոշոտած ռուս զինծառայողն առաջին պահից մինչեւ այժմ նույնիսկ չհանձնվեց մեր երկրի իրավապահներին, այլ հենց սկզբից, իր չիմացած հայ-թուրքական սահմանն իբր թե հատելու փորձ կատարելիս հայտնվեց ու ընդհուպ ամբողջ դատական գործընթացի ավարտը մնաց նախ իր պետության սահմանապահների, ապա հարազատ զորամասի հոգատար հսկողության ներքո: Ավելին, գոնե դատական նիստերին նրան ոչ թե բերում էին դատարան, այլ քննությունը վարող Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանն ինքն էր գնում ծանրագույն հանցագործության մեջ մեղադրվողի մոտՙ նրա զորամաս, որտեղ էլ անցկացվում էին նիստերը… Այս պայմաններում թերեւս զարմանալի չէ նաեւ այն հերթական անսովոր իրողությունը, որ դատավճռում նույնիսկ չի նշվում, թե որտեղ է իր պատիժը կրելու դատապարտյալը: Հավանաբար այս հարցում էլ դատարանին իրավասություն չի տրվել եւ հարցը որոշվելու է միջպետական համաձայնության մակարդակում: Մամուլում շրջանառվող տեղեկություններով, բանակցություններ են վարվում նրան պատիժը կրելու համար Ռուսաստանին հանձնելու ուղղությամբ, ինչի վրա էլ կարծես թե շեշտադրել են ռուսական մի շարք լրատվամիջոցներ:

Ի դեպ, գիտե՞ք ռուսաստանյան որոշ լրատվամիջոցների «լավագույն» ավանդույթների ոգով ինչպես է մեր դատարանի վճռի մասին իր հրապարակումը վերնագրել ռուսաստանյան «Գազետա.ռու»-ն: Խնդրեմ. «Убийца из Гюмри (… – Գ. Մ.) сядет пожизненно». Այսինքնՙ «գյումրեցի մարդասպանը կնստի ցմահ»: Հիմի է՞լ պիտի լռեք, երկրիս պարոնայք երդվյալ պաշտոնյաներ:

Ի դեպ, նշված օրինակում կարծես թե մի հետաքրքրական տրյուկ կա. Գուգլ-որոնումում այդ նյութի վերնագիրն է « …» եւ այլն, իսկ բացելուց հետո կայքումՙ ինչպես նշեցինք:

Ի վերջո, տեսեք ինչ է ստացվում: Մեր ոխերիմ հարեւանը կարողացավ անգամ բոլոր օրենքների խախտումով Հունգարիայի արդարադատությունից կորզել ու իր երկիր տանել իր կացնամարտիկ սաֆարովին… Ռուսաստան պետությունն էլ անմիջապես տեր կանգնեց ու երեւի նույնպես կտանի իր ռուս «սաֆարովին»: Ե՞րբ պիտի մենք էլ այնքան ուժեղ ու արժանապատիվ երկիր, պետություն լինենք, որ մեզ էլ ըստ պատշաճին հարգեն, մեզ ու մեր իրավունքների հետ հաշվի նստեն: Մենք ինքներս առայժմ կարծես թե ամեն ինչ տանում ենք դեպի հակառակը:

Ինչ վերաբերում է նաեւ այն տարածվող տեղեկություններին, թե հնարավոր էՙ ռուս դատապարտյալ զինվորին «փոխանակեն» մեր Հրաչյա Հարությունյանի հետ, սրան էլ առայժմ չշտապենք հավատալ…

Խմբագրության կողմից ավելացնենք, որ մասնագիտական շրջանակներին զարմացնում է նաեւ այն, որ ոճրագործի դատավճռի հիմք է ընդունվել նրա ինքնախոստովանական ցուցմունքը եւ ոչ թե փաստական տվյալների քննությունը: Դա բացատրվում է այն հանգամանքով, որ ոճրագործը դատաքննության ընթացքում, բացի ինքնախոստովանանքից, ընդհանրապես չի պատասխանել իրեն ուղղված հարցերին, լռել է: Սրանից կարելի է հետեւցնել, որ նա պատճառ է ունեցել լռելու, որպեսզի չբացահայտվի այլոց պատասխանատվությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԵ՛ՆՔ ԵՆՔ ՄԵԶ ՇՐՋԱՓԱԿՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԻՆՉՈ՞Ւ ՀՈՆ ԵՎ ՈՉ ՀՈՍ

Համանման Հոդվածներ

1 օգոստոսի, 2025

Մեր ընթերցողներին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ո՞ւմ ձեռքում է Սյունիքի դարպասների բանալին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ներքին կյանքի կրակը կբոցկլտա սեպտեմբերին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Լինթներին մեղմ պատիժ տվեցին, բայց կարեւորն այն է, որ Բաքուն դատապարտվեց

01/08/2025
Հաջորդ գրառումը

ԻՆՉՈ՞Ւ ՀՈՆ ԵՎ ՈՉ ՀՈՍ

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արցախի լիակատար կորստով խաղաղությունը ոչ մի արժեք չունի. Պեդրո Զարոկյան

10/08/2025

Ինձ համար Արցախի լիակատար կորստով խաղաղությունը ոչ մի արժեք չունի։ Այնուամենայնիվ, ես կցանկանայի ընդգծել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջնորդությամբ կնքված խաղաղության...

ԿարդալDetails

Վաշինգտոնի «խաղաղության» իրական գինը. Սուրեն Սուրենյանց

10/08/2025

Անհապաղ պետք է կանխել սպասվող արհավիրքը. շտապ պետք է ազատվել չարիքի իշխանությունից. Արմենակ Դանիելյան

10/08/2025

Ունենք շատ քիչ ժամանակ Հայաստան պետությունը շատ գեղեցիկ փաթեթավորված կործանումից փրկելու համար. Վարուժան Գեղամյան

10/08/2025

Երկու օր է՝ լուռ հետևում եմ ցանցում տիրող էյֆորիային ու ընկնում հիշողությունների գիրկը. Ռուբեն Մելիքյան

10/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական