Ուրբաթ, Հոկտեմբերի 3, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՎՍՏՐԱԼԻԱՆ ԵՎ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԸ»

19/08/2016
- 19 Օգոստոսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պատրաստեց Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Ավստրալիացի ռազմագերիներըՙ Ցեղասպանության ականատեսներ

Ինչքան ուսումնասիրենք Հայոց ցեղասպանությունը, այնքան նոր փաստեր ու ապացույցներ ենք հայտնաբերելու: Ավստրալիական մի հրատարակչատուն վերջերս լույս է ընծայել «Հայաստանը, Ավստրալիան եւ Մեծ պատերազմը» (Armenia, Australia and the Great War) 324 էջանոց հատորը, որն անհերքելի ապացույցներ է պարունակում 1915 թվի Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Ապացույցները ականատեսների վկայություններն են, իսկ ականատեսներըՙ Գալիպոլիի ճակատամարտի ավստրալիացի եւ այլ դաշնակից պետությունների ռազմագերիները: Նրանցից ոմանք թուրքերի ձեռքն անցած սուզանավերի նավաստիներն ու աշխատակազմի անդամերն են եղել: Ուրիշներՙ Քութ էլ-Ամարայի (ներկայիս Իրաքի սահմանում) պաշարման ժամանակ (1915 թվական) գերի ընկած զինվորներ: Նրանք, իրենց իսկ խոսքերով, «պատերազմի մեծագույն հանցագործությանը»ՙ Հայոց ցեղասպանությանը ականատես են եղել դեպի Անատոլիայի բանտերն առաջնորդող իրենց մահվան ճանապարհին: Փաստորեն մինչ թուրքերը հայերին իրենց պատմական հայրենիքից տարագրում էին դեպի սիրիական անապատները, «ANZAC» (Ավստրալիա-Նոր Զելանդիա) դրոշի ներքո կռվող այդ զինվորներին այդ վայրերից նրանք քշում էին դեպի Անատոլիա, որտեղ բանտերից բացի նրանց կալանքի տակ էին պահում նաեւ, ըստ այդ գրքի, հայերի լքված շինություններում: Անգորա (ներկայիս Անկարա) ուղարկված ավստրալիական 14-րդ գումարտակի լեյտենանտ Լեսլի Լուսկոմբն , օրինակ, ճանապարհին տեսել է «մի տխուր ու վհատեցնող տեսարան գնացքի կայարաններից մեկում, որտեղ հայ կանանց ու երեխաների իրար գլխի հավաքված մի զգալի զանգված, զինված թուրք զինվորների մտրակների հարվածների տակ, խցկվում էին անասուններ տեղափոխող բեռնատար գնացքների մեջ, որոնք նրանց տանելու էին դեպի համակենտրոնացման ճամբարներ: Հայ վանականներին եւ բոլոր տղամարդկանց վստահաբար դրանից առաջ թուրքերը ոչնչացրել էին»:

Լուսկոմբի մոտիկ ընկերներից կապրալ Ջորջ Քերը , որին ուղարկել էին Տավրոսի լեռներում գերմանական անավարտ երկաթգծի վրա հարկադիր աշխատանք կատարելու, իր գաղտնի օրագրում արձանագրել է, որ տեսել է հայ եւ հույն «60 թշվառական էակների»: Մյուս կողմից ավստրալիական օդային կորպուսի կապիտան Թոմաս Ուայթը թուրք պահակախմբի հսկողության տակ Մոսուլ հասնելով ականատես է եղել «մի կտոր հաց հայցող սովալլուկ հայ կանանց», իսկ «Թել Արման» լքված հայկական բնակատեղին հասնելով, չնայած մի քանի հայ կանանց եւ երեխաների հանդիպել է, սակայն ոչՙ տղամարդկանց: Փոքրիկ մի բլուր բարձրանալով նա տեսել է «36 նոր գերեզմաններ, որտեղ անկասկած թաղված էին այդ շրջանի տղամարդիկ»: «Սարսափած էի թուրքերի ձեռքի աշխատանքից», գրել է նաՙ հետագայում ավելացնելով. «ծրագրավորված կոտորածները տեղի էին ունեցել միաժամանակ երկրի ողջ տարածքում»:

Այդ ժամանակ Ռաս-ուլ-Այն ավանի հայ բնակիչներին տեղահանում էին թուրքերը եւ պարտադրում անցնել մահվան ճանապարհը դեպի Դեր Զոր: Ուայթը տեսել է, թե ինչպես են նրանց խմբավորում որպես նախիրիՙ սպանդանոց ուղարկելու համար: Գնացքով դեպի Աֆիոն ճանապահորդելուց հետո նրան եւ իր ընկերներին թուրքերը տեղավորել են հայկական մի եկեղեցում, որտեղից դուրս էին հանել պատսպարված հայերին: «Տղամարդկանց սպանել էին առաջինը, նրանց գույքը բռնագրավել, իսկ այժմ կանանց եւ երեխաներին էին ուղարկում դեպի իրենց անվերադարձ վախճանը», գրել է նա հետագայում: Նա նկարագրել է նաեւ զանվածային գերեզմաններ, որտեղ «թաղվածների թիվն այնքան շատ էր եղել, որ նրանց մարմինների ոսկորները դուրս էին ցցվում հողի տակից»:

Ընդհանուր առմամբ Քութ էլ-Ամարայում թուրքերին հանձնված բրիտանացի ռազմագերիների 70 եւ հնդիկների 30 տոկոսը մահացել են գերության մեջ: Քութից դեպի Անատոլիա 200 կմ երկարությամբ իրենց մահվան ճանապարհին նրանք մի գյուղական տան հետնամասում տեսել են մի ջրհոր, որի մեջ նետված են եղել «խեղված հայ կանանց եւ երեխաների մարմինները»: Մինչեւ 1916-ի սեպտեմբերը դաշնակիցների մահացած ռազմագերիներին թաղել են Աֆիոնի հայկական գերեզմանատանը: «Յոզկաթում ռազմագերիներին տեղավորում էին լքված հայկական տներում», գրել է կապիտան Քենեթ Յըրսլին :

Նման հազարավոր վկայություններ տեղ են գտել վերոնշյալ հատորում, որի հեղինակներն են Վիգեն Բաբկենյանն ու Փիթեր Սթանլին , որոնք հետազոտական լուրջ եւ երկարատեւ աշխատանք են կատարել ավստրալիական արխիվներում:

Հատկանշական է, որ գրքի ականատեսները օտարազգի զինվորականներ են, որոնք ոչ մի շահ չունենալով պաշտպանելու Հայ դատը, պարզապես մարդկային նկատառումներով եւ հանուն արդարության կատարել են իրենց գրառումները, որոնց դեմ թուրքերը, այդ թվում նաեւ նախագահ Էրդողանը, հազիվ թե կարողանան հերքող փաստարկներ բերել: Նրանց լավագույն հանգերգը անընդհատ կրկնելն է, որ «պատերազմ էր եւ երկու կողմերը կորուստներ տվեցին»:

Հատկանշական է նաեւ այն փաստը, որ անցյալ տարի փորձելով նսեմացնել Եղեռնի հարյուրամյա տարելիցի միջոցառումների նշանակությունը, Էրդողանը Գալիպոլիի 100-ամյակի տոնակատարությունները տեղափոխեց ապրիլ ամիս, սակայն, ինչպես տեսնում ենք, դա չփրկեց նրան, քանի որ նույն այդ Գալիպոլիի ռազմագերիների (ո՞ւմ մտքով կանցներ) գրառումներն են այժմ պայթում նրա գլխին:

Ճիշտ է, Թուրքիան ներկայիս խիստ զբաղված է աշխարհում իր հեղինակությունը վերականգնելու անհետաձգելի պարտականությամբ, բայց լավ կլիներ, որ «Սուլթան» հորջորջված նախագահ Էրդողանը ժամանակ գտներ եւ ծանոթանար այս նոր գրքի բովանդակությանը:

Նկար 1. Որմնանկար ի հիշատակ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցինՙ «Մեր վերքերը դեռ բաց են» վերտառությամբ: Լոս Անջելես, 2016 թ. (լուսանկարըՙ Getty-ի):

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԼԱՎ ՀԱՐՑ Է, ՊԱՐՈՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Հաջորդ գրառումը

ՋԻՀԱԴԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸՙ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՎԵՐՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

ՋԻՀԱԴԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸՙ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՎԵՐՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

«Սենսացիոն գտածո». հայտնաբերվել է Սերգեյ Փարաջանովի կորած ֆիլմը

03/10/2025

Ֆիլմը հիմնված է մոլդովական հեքիաթի վրա։ ՎԳԻԿ-ի արխիվների թվայնացման ընթացքում հայտնաբերվել է համաշխարհային կինոյի դասական Սերգեյ Փարաջանովի «Անդրիեշ» թեզիսային ֆիլմը,...

ԿարդալDetails

Հրամատարի տեղակալը կարգադրել է զինվորի դեմքի վնասվածքը շպարով քողարկել. զինվորը իր ինքնաձիգով ծնոտի հատվածում կրակահերթ է արձակել ու ինքնասպան եղել

02/10/2025

Սոթքից սահմանն անցած ադրբեջանական ոչխարները վերադարձվել են Ադրբեջանին

02/10/2025

Մերժում ենք գործող կառավարիչների միակողմանի զիջումներով, հայկական շահերի հերթական ոտնահարմանն ուղղված գործելաոճը. «Պատիվ ունեմ»

02/10/2025

Վրաց-թուրքական սահմանային մաքսակետում հայտնաբերվել են մի քանի տասնյակ հազարի հասնող կեղծ անձնագրեր և այլ կեղծ փաստաթղթեր. Դանիելյան

02/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական