Կիրակի, Հոկտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԻՍ, ԱՆԿԱՐԱ, ԵՐԵՎԱՆ. Ո՞Վ Է ՀԱՋՈՐԴԸ

22/07/2016
- 22 Հուլիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պատրաստեց Պ. ՔԵՇԻՇՅԱՆԸ

ՆԱՏՕ-ն ՉԺՀ-ին «զսպում է» Թուրքիայում եւ Հայաստանում

Գլոբալ քաղաքականությունը խճանկարի պես բաղկացած է մեկ պատկեր կազմող առանձին մասնիկներից: Հուլիսի լույս 15-ի գիշերը տեղի ունեցավ ահաբեկություն Նիսում, մեկ օր անց խռովություն ծագեց Անկարայում, իսկ հուլիսի 17-ին Երեւանում «արտահամակարգային ընդդիմության» ներկայացուցիչները հայտարարեցին զինված հեղաշրջում սկսելու մասին, որը սահմանափակվեց Էրեբունի շրջանի ոստիկանական տեղամասի գրավմամբ: Միանգամից լինո՞ւմ են արդյոք այսքան շատ զուգադիպություններ:

Փորձենք պարզել:

ԵԱՀԿ Մինսկի խումբը ինչո՞ւ հավաքվեց Անկարայում

Հարկ է նշել, որ երեւանյան միջադեպի հաջորդ օրը, հուլիսի 18-ին, ԵԱՀԿ Մինսկի խումբը Անկարայում պետք է քննարկեր Արցախի հակամարտության կարգավորման հարցը: Հարց է ծագում. Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները Անդրկովկասի էական հարցը ինչո՞ւ են քննարկում հենց Թուրքիայում: Նման մանեւրի տրամաբանությունը թվում է կասկածելի, եթե անտեսենք մի փաստ. արտգործնախարար Մեւլութ Չավութշօղլուն Անկարայում կայանալիք հանդիպման մասին հայտարարություն արեց հուլիսի 15-ին, այսինքն երկրում զինվորականների խռովությունից հաշված ժամեր առաջ: «Մենք հուլիսի 18-ին Թուրքիայում սպասում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որոնց հետ կքննարկենք ղարաբաղյան կարգավորումը: Հանդիպմանը մենք կներկայացնենք այդ հարցի առթիվ թուրքական կողմի դիրքորոշումը եւ կծանոթանանք ղարաբաղյան կարգավորման վերջին գործընթացին», հայտարարեց նախարարը, որի խոսքերը մեջբերում է REGNUM գործակալության վերլուծաբան Սարգիս Ծատուրյանը : Նրա կարծիքովՙ այդ հայտարարությունը հիմք է տալիս ասելու, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ թուրքական իշխանությունների (այդպես էլ չհրապարակված) կեցվածքը որոշակի փուլում գոհացրել է Մոսկվային, Փարիզին եւ Վաշինգտոնին: Եվ այստեղ գործին միջամտեցին խռովարարները: Դատելով ամերիկյան լրատվամիջոցների հակաէրդողանյան հիստերիայից, Էրդողանը պատրաստ էր զիջումներ անել նաեւ Սիրիայում եւ դրանով լուրջ դժգոհություն էր առաջացրել ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում: Ահա թե ինչու Անկարան մեղադրանքներ հասցեագրեց ՆԱՏՕ-ի գծով իր դաշնակիցներին, որոնք շահագործում են խռովարարների մի մասի համար թաքստոց ծառայած «Ինջիռլիք» ավիաբազան: Ինչ-որ մեկը պարզապես ուզում էր «շրջել գրատախտակը», որպեսզի Անկարան չզիջի մրցակցային դիրքեր Անդրկովկասում եւ Մերձավոր Արեւելքում: Իսկ մտահղացման ձախողումից հետոՙ հաջորդ առավոտյան Երեւանում գրավեցին ոստիկանական տեղամաս: Ծատուրյանը սա համարում է առայժմ աշխատանքային վարկած:

Ոմանք «արտահամակարգային ընդդիմության» գործողությունները կհամարեն հասարակության տնտեսական դժվարությունների արդյունք. բայց այդ դեպքում որտե՞ղ են հազարավոր ցուցարարներն ու համակիրները: Գոյություն ունի նաեւ կարծիք, թե Երեւանը Մոսկվայի դրդմամբ իբր պատրաստվում է «5 շրջան հանձնել» Բաքվին: Ծատուրյանը նշում է, որ թշնամական քարոզչության արդյունք այդ հիմարությունը կարող է կործանարար հետեւանքներ ունենալ ռուս-հայկական հարաբերությունների վրա: ԼՂՀ անվտանգությունը զոհաբերող ամեն մի հայ քաղաքական գործիչ անմիջապես կհայտնվի պատմության աղբանոցում: ՀՀ իշխանությունները պետք է ձգտեն խուսափել անիմաստ արյունահեղությունից:

«Մետաքսի ճանապարհ» ցամաքում

Ժամանակն է խոստովանելու, որ Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը եւ Ադրբեջանը վաղուց դարձել են ԱՄՆ-ի, Չինաստանի եւ Եվրոմիության դիմակայության ասպարեզ: Պատահական չէ, որ Թեհրանը Պեկինի դրդմամբ վերացնում է այցագրերը Երեւանի հետ, իսկ բուլղար վարչապետ Բոյկո Բորիսովը Հայաստանին ու Վրաստանին առաջարկում է դառնալ կամուրջ Իրանի եւ Հին աշխարհամասի միջեւ: Տվյալ նախաձեռնությունն ունի մեծ հնարավորություններ, որոնք ներհակ են ամերիկյան աշխարհաքաղաքականությանը: Մանավանդ, որ ճանապարհներն անցնում են Սեւ ծովով, իսկ դա Թուրքիայի անկայունության պայմաններում դառնում է ավելի ու ավելի վտանգավոր: Բաքուն որպես Երեւանի այլընտրանք Թեհրանին եւ Պեկինին առաջարկում է կառուցել Ադրբեջանը Վրաստանի ծովափին կապող երկաթգիծ: Իրանը սպասողական դիրք է բռնել, որի վրա կարող է բացասաբար անդրադառնալ Երեւանում ոստիկանական տեղամասի գրավումը: Սակայն Թեհրանին ամենից շատ տագնապեցնում է Բաքվի կողմից ԼՂՀ հակամարտության ապասառեցումը: Սերժ Սարգսյանի այն հայտարարությունից հետո, որ «նույնիսկ ամբողջ աշխարհը միասնաբար չի կարողանա Լեռնային Ղարաբաղի բնակչությանը համոզել ապրելու Ադրբեջանի կազմում», Բաքուն հայտնվել է անելանելի վիճակում եւ ամեն պահի կարող է վերսկսել պատերազմը:

Մինչդեռ հայ-ադրբեջանական հակամարտության «վերին հարկում» Վաշինգտոն-Թեհրան հակասություններն են, կարծում է REGNUM-ի վերլուծաբանը: Դրանց արմատները հասնում են 1979 թ. Իսլամական հեղափոխությանը, որից հետո ԱՄՆ-ը սկսեց Իրանը համարել ռազմական գործողությունների հնարավոր թատերաբեմ: Ներկայումս դա արտահայտվում է Իրանական Քրդստանում եւ Բելուջիստանում գրոհայինների հետ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մի շարք զինված բախումներով: Ըստ էության, համանման բաներ են կատարվում նաեւ Սիրիայում, որն ամերիկացիներն ավերեցին, որպեսզի վերահսկեն ծրագրվող «Մետաքսի ճանապարհի» քաղաքներ Դամասկոսը, Ռաքքան, Հոմսը, Տարտուսը, Պալմիրան, Հալեպը եւ Դուր-Եվրոպոսը: Ինչո՞վ կպատասխանի Չինաստանը:

Նավարկություն դեպի Աֆրիկյան եղջյուր

Պեկինը սկսել է զարգացնել «Մետաքսի ճանապարհի» ծովային հաղորդակցությունները: Շեշտը դրվում է Աֆրիկյան եղջյուրի փոքրիկ պետություն Ջիբուտիի վրա, որը դեպի Կարմիր ծով եւ Սուեզի ջրանցք, այնտեղից էլ Միջերկրական ծով տանող երթեւեկաշատ Ադենի ծոցի արեւմուտքում է: Իհարկե, ծովային «մետաքսի ճանապարհը» զերծ չէ վտանգներիցՙ կապված ծովահենության եւ ՉԺՀ-ից դեպի Եվրոմիություն 44-օրյա նավարկության հետ, բայց ներկայումս ամենից ապահովն է, մանավանդ Թուրքիայում ՆԱՏՕ-ի հետախուզության սարքած արյունահեղությունից հետո: Պատահական չէ, որ Ջիբուտիի նախագահ Իսմայիլ Օմար Գելլեն աճապարեց դատապարտել Անկարայում ծագած խռովությունը:

Չինաստանը լուրջ մտադրություններ ունի Ջիբուտիում: Հունիսի վերջերին երկու կողմերը պայմանավորվեցին ստեղծել «համապարփակ առեւտրային ուղիներ», այդ թվում նաեւ ազատ առեւտրի գոտիներ, որտեղ ներդրվելիք 7 մլրդ դոլարը կհատկացվի շինարարության, էլեկտրոնիկայի, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների եւ թեթեւ արդյունաբերության զարգացմանը: East Africa Monitor գործակալության տվյալներով, ՉԺՀ ռազմավարական ներդրումների մեջ առանձնանում է China State Construction Engineering Corporation-ը, որը 450 մլն դոլարանոց պայմանագրի համաձայն կարդիականացնի նավահանգիստները: 4 մլրդ դոլար կհատկացվի Ջիբուտի-Եթովպիա երկաթուղու կառուցմանը, 599 մլն կծախսվի երկու օդանավակայանի շինարարության վրա:

Միջին Արեւելքում եւ Անդրկովկասում Արեւմուտքի ճնշումներին ենթարկվող չինացիներն ակտիվորեն ամրապնդում են իրենց դիրքերը Աֆրիկյան եղջյուրի երկրներում: Դեպի Հին աշխարհամաս տանող ճանապարհը երբեք էլ դյուրին չի եղել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՆ ՄՏԱՎ ԱԴՐԲԵՋԱՆ

Հաջորդ գրառումը

ՔՐԻՍՏՈՍԻ ՊԱՏԿԵՐՈՎ ԹԱՇԿԻՆԱԿԸ ԿԱՄ ԴԱՍՏԱՌԱԿ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՔՐԻՍՏՈՍԻ ՊԱՏԿԵՐՈՎ ԹԱՇԿԻՆԱԿԸ ԿԱՄ ԴԱՍՏԱՌԱԿ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը. Լևոն Զուրաբյան

25/10/2025

Նիկոլ Փաշինյանի կողմից արտադրած տեսանյութը (AI-ով թե առանց AI-ի, որեևէ բան չի փոխում), որը հրապարակվել է Հայ Առաքելական Եկեղեցու քայքայման...

ԿարդալDetails

Արագածոտնի թեմի հոգևորականների հայտարարությունը

25/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսանյութի տարածման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն

25/10/2025

Ամոթ է, հերիք է ստեր տարածեք. Էդուարդ Շարմազանով

25/10/2025

Նիկոլականությունը, 4-րդ դարից սկսած, ըստ համաքրիստոնեական եկեղեցական ժողովների, համարվում է Հերձվածք. Ստեփան Դանիելյան

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական