Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍՈՒՄ «ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» ԽՄԲԻՆ «ԱՀԱԲԵԿԻՉ» ՉԵՆ ՈՐԱԿՈՒՄ

22/07/2016
- 22 Հուլիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Գերմանագիր լրատվամիջոցները հուլիսի 17-ից հետեւում են երեւանյան զարգացումներին: «Զյուդվեսթ փրեսսեն» տարածելով dpa գործակալության լուրը, որն էլ իր հերթին վկայակոչում է տեղական ԶԼՄ-երը, հուլիսի 21-ին գրում է, թե բախում է տեղի ունեցել ընդդիմադիրների եւ ուժայինների միջեւ, որի հետեւանքով 51 մարդ վիրավորվել է, նրանց թվումՙ նաեւ լրագրողներ: Վիրավոր ոստիկանները 28-ն են: 136 ցուցարար ժամանակավորապես կալանավորվել է: Շուրջ 2000 ցուցարար է գիշերը բարիկադավորվել ոստիկանության շենքի առջեւ (նկատի ունի պարեկապահակային կետը- Ան. Հ): Ցուցարարները փողոց են դուրս եկելՙ կամենալով սատարել արմատական ընդդիմությանը, որ անցյալ կիրակի օրվանից գրավել է Երեւանում ոստիկանության այդ շենքը: Ի թիվս այլ պահանջների նրանք բարձրաձայնում են ազատ արձակել ձերբակալված ընդդիմադիր գործիչ Ժիրայր Սեֆիլյանին:

Շվեյցարական «Բլիք»-ը նույնպես անդրադառնում է չորեքշաբթի գիշեր, լույս հինգշաբթի Երեւանում ոստիկանության եւ ընդդիմադիրների միջեւ բախմանըՙ հիշեցնելով պատճառըՙ կիրակի վաղ առավոտյան զինված խումբը բազմաթիվ ոստիկանների պատանդառել էՙ ստիպելով ազատ արձակել ընդդիմադիր առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին: Շվեյցարական լրատուն նշում է, թե դեռեւս 4 ոստիկան, նրանց թվումՙ երկու փոխոստիկանապետ պատանդ են պահվում: Անդրադառնալով հուլիսի 20-ի գիշերվա բախմանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը հաղորդել է, թե իր կուսակցության անդամներից 15-ը ձերբակալվել են:

Ցուցարարները պահանջել են, որ ոստիկանությունն արտոնի Փաշինյանին սնունդ հասցնել ոստիկանության շենքի ներսում գտնվող պատանդառուներին: Թերթը ներկայացնում է նրանց պահանջներըՙ նախագահ Սարգսյանի հրաժարական, Սեֆիլյանի ազատ արձակում: Ի դեպ, շվեյցարական լրատուն ներկայացնելով Սեֆիլյանին, չի մոռանում նշել, որ նա 2006-ին էլ ձերբակալվել է, մեկուկես տարի հետո ազատ արձակվել, 80-ականներին մասնակցել է Բեյրութի քաղաքացիական պատերազմին, պաշտպանել հայկական թաղամասերը, 90-ականներին կռվել Լեռնային Ղարաբաղում:

«Ֆինանց նախրիհթենը»ՙ «Ֆինանսական լրատուն» երեւանյան դեպքերիՙ հատկապես ոստիկանների եւ ընդդիմադիրների հուլիսի 21-ի բախման մասին հիշեցնելով, վերնագրում ընդգծում է «Մոսկվայի անհանգստությունը»: Ցուցարարները ոստիկանների ուղղությամբ քար են նետել, ոստիկանները պատասխանել են արցունքաբեր գազով: «Մոսկվայում իշխանությունները նյարդային են, երկյուղում են, որ անկայունությունը Ռուսաստանի սահմանին մոտ է: Ռուսաստանին մտահոգում է Հայաստանի կայունությունը, քանի որ այդ երկիրը կարեւոր է Ռուսաստանի կայունության համար», գրում է «Ֆինանց նախրիհթենը»:

Գերմանական լրատվամիջոցների բազմաթիվ հրապարակումներում ո՛չ հունիսի 17-ին, ո՛չ էլ դրանից հետո չնկատեցինք «ահաբեկիչ», «ահաբեկչական արարք» արտահայտությունները: Առցանց «Շփիգելը», մյուս ԶԼՄ-ների նման նախընտրում է «զինյալներ», «զինված մարդիկ» ձեւը: «Պատանդ» ձեւը կիրառում են մեր ուսումնասիրած բոլոր լրատուները: Առցանց «Ցայթ»-ը «զինված ընդդիմադիրներ» ձեւն է կիրառում, «պատանդ», «բռնություն» բառաձեւերով բնութագրում նրանց գործողությունը:

Սեֆիլյանի մասին տեղեկատվության մեջ ընդգծում են, որ նա արմատական ընդդիմադիր է:

Գերմանագիր լրատվամիջոցներում «ահաբեկիչ» terrorist ձեւը չեն շահարկում: Մանավանդ հիմա, երբ Վյուրցբուրգում օրեր առաջ 17-ամյա աֆղանցու կացնով եւ դանակով բռնարարքից հետո ներգաղթյալներով հարուստ Գերմանիայի անվտանգության, ներքին գործերի պատասխանատուները հայտարարեցին, թե այսպիսի ոչ լայնածավալ բռնարարքներ կարող են կրկնվել: Շատ չշահարկեցին terror բառեզրը:

Հայերիս առնչությամբ այդ բառի կիրառությանը հանդիպել եմ ԱՍԱԼԱ-ի գործունեության վերաբերյալ գերմանական լրատվամիջոցների հրապարակումներում միայն:

Խմբագրի կողմից ավելացնենք, որ այսՙ «ահաբեկչություն» եւ «ահաբեկիչ» բառերի սահմանումները տարբեր են տարբեր երկրների, տարբեր ժամանակաշրջանների ու տարբեր կազմակերպությունների հայեցողությամբ: Առանց խորանալու դրանց մեջ ասենք, որ «ահաբեկիչ» բառը անցյալ դարասկզբին ու դրանից առաջ լայն գործածություն ուներ հայերի, հատկապես արեւմտահայերի մոտՙ նույնիսկ դրական երանգավորումով, հատկապես երբ ահաբեկվողը, այսինքն զոհը, ջարդարար թուրք էր կամ հայ մատնիչ կամ դավաճան:

Մեր օրերի համար ասենք, որ միջազգային ամենամեծ լրատվական գործակալություն Ռոյթերզը, ավելի քան 2 տասնամյակ արդեն չի գործածում «ահաբեկիչ» (terrorist) բնորոշումը եւ այդ պատճառով դատական հետապնդումների է ենթարկվել հատկապես Իսրայելի կողմից: Ռոյթերզը նույնիսկ «աշխարհի թիվ 1 ահաբեկիչ» հռչակված Օսամա Բեն Լադենին չբնորոշեց այդ անվամբ: Գործակալության կարծիքով, եթե տվյալ անձը ահաբեկիչ է ոմանց համար, ապա այլոց համար նա կարող է ազատարար լինել: Գործակալությունը փոխարենը սովորաբար ահաբեկիչներին բնորոշում է իբրեւ «ահաբեկչական գործողություն կատարած անձ»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀԿ-Ն ՀԱՅՏԱՐԱՐԵՑ, ՈՐ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆԵԼՈՒ Է ԱՆԱՐՅՈՒՆ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ

Հաջորդ գրառումը

ԲԱՔՈՒՆ ՆՈՐ ՊԱՏՄԱԲԱՆ Է ԳՏԵԼ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԲԱՔՈՒՆ ՆՈՐ ՊԱՏՄԱԲԱՆ Է ԳՏԵԼ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական