Հինգշաբթի, Հոկտեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԱՐԻ ԱՎԱՐՏՈՎ ՉԱՐ ՀՈԴՎԱԾ

15/07/2016
- 15 Հուլիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ղարաբաղից ուզելն ու Ղարաբաղն ուզելը տարբեր բաներ են: Օրինակ Ղարաբաղն ուզում է թուրքը, քանի որ հայրենասեր է, Ղարաբաղից ուզում են Երեւանում, քանի որ խաղաղասեր ենՙ արտաքին քաղաքականության մեջ, անշուշտ, միայն այնտեղ, իհարկե: Անշուշտ կարելի է Ղարաբաղից անմեղ բաներ ուզել, օրինակՙ ապրանք, ոչ թե հող, ազատ Արցախ, ոչ թե «Ազատ Արցախը ողջունում է ձեզ» ցուցանակ, Ստեփանակերտից ու Շուշիից, ավելի ճիշտՙ միայն Ստեփանակերտից բացի ուրիշ քաղաքներ էլ, ոչ թե գյուղեր, որոնց պետք է քաղաքներ անվանել, քանի որ Արցախը պետք է քաղաքացի ունենա, ու որովհետեւ գյուղացին քաղաքացի չէ: Մի խոսքով, նման անմեղ բաներ Ղարաբաղից կարելի է պահանջել, բայց տարածք… Այն օրը, երբ Ղարաբաղը Ադրբեջանին հանձնեց ազատագրված մեկ շրջան, նշանակում է, որ հայկական կողմն ընդունում է, որ այս հակամարտության մեջ ինքը օկուպանտ է, մի քիչ, բայց օկուպանտը մի քիչ չի լինում, կամ լրիվ է լինում, կամ էլ ազատագրող է լինում: Ուրեմն այն օրը, երբ Արցախը մեկ շրջան վերադարձրեց Ադրբեջանին, ուրեմն ընդունում է, որ օկուպանտ է: Աշխարհում ոչ մի երկիր իր հողը հարեւանին հենց այնպես չի հանձնում, միայն մի անգամ դա արել է ցար Ալեքսանդրը, մի ուրիշ անգամ էլ ոչ ցար Խրուշչովը, վերջինս, ասում են, խմած է եղել, չնայած, եթե ասելով է, ապա ցար Ալեքսանդրն էլ Ալյասկան ամերիկացիներին վաճառելիս խմած է եղել:

Պատմությունը կարծես թե այլ էջ չունի, երբ մի պետություն իր հողի մի կտորը հենց այնպես հանձնում է մեկ այլ պետությանը, եթե ունի էլ, ապա պետք է ուսումնասիրել, ամենայն հավանականությամբ, նա ով հանձնման որոշումը կայացրել է, խմած է եղել:

Եթե շարունակենք խմելու թեման, ապա անցնող շաբաթ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում հանդիպել էր Իլհամ Ալիեւին: Ապա Էլմար Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսում ռուսաստանցի թիվ մեկ դիվանագետը (որոշ տվյալներովՙ արեւելյան Եվրոպայի եւ արեւմտյան Ասիայի թիվ մեկ դիվանագետը) կառուցողական է որակել իր այցը Ադրբեջան, նշելով, որ Իլհամ Ալիեւի հետ ղարաբաղյան հակամարտության շուրջ «անկեղծ ու կառուցողական» զրույց են ունեցել: Թե որքանով կարող են միմյանց հետ անկեղծ լինել Լավրովն ու Ալիեւը, այլ հարց է, կարեւոր, բայց այլ: Լավրովն ավելի վաղ Երեւանում էր, որտեղ հանդիպեց նախագահ Սարգսյանին, վերջինիս հետ էլ անկեղծ ու կառուցողական զրույց ունեցավ, որի մասին հայտարարվեց Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում, թողնելով ղարաբաղյան հակամարտության վերլուծաբաններին պարզել, թե ո՞ւմ հետ է ավելի անկեղծ Լավրովըՙ Սարգսյանի՞, թե՞ Ալիեւի, եւ ինչն ավելի կարեւոր էՙ ո՞վ է ավելի անկեղծ իր հետ, Երեւա՞նը, թե՞ Բաքուն, եթե ոչ ոք, գուցե Ստեփանակերտի՞ն դիմի: Դե, ինչպես որ կարգն է, ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնապես դիմի ԼՂՀ ԱԳՆ-ին, որ ցանկանում է հանդիպում կազմակերպել Լավրովի եւ Բակո Սահակյանի միջեւ, ԼՂՀ ԱԳՆ-ն էլ ռուսաստանյան այս ցանկությունը գրավոր հանձնի Արցախի նախագահի աշխատակազմ, որտեղ քննարկեն (մի քանի օր), ապա պատասխան գրություն ուղարկեն ՌԴ ԱԳՆ-ն, որ «Համաձայն ենքՙ Շուշիում»: Ապա Լավրովը գնա Շուշի, թքած, թե Բաքուն ինչ կմտածի: Ի դեպ, Արցախում Արցախին հանդիպելը ֆանտազիայի ժանրից չէ, օրինակ Գերմանիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահող Ֆրանկ-Վալտեր Շտանյմայերը, ըստ նախօրոք հայտարարված պլանի, տարածաշրջանային իր վերջին այցի ժամանակ պետք է հանդիպեր ԼՂՀ ղեկավարության հետՙ Ստեփանակերտում, բայց այնպես ստացվեց, որ Շտայնմայերը միայն հանդիպեց ԼՂՀ ղեկավարության հետ, հիմա ի՞նչ կարեւոր է որտեղ: Մերոնք դիտավորյալ չասացին, որ հանդիպումը Ստեփանակերտում չէր, իրենք էլ դիտավորյալ չասացին, որ հանդիպումը ըստ նախօրոք իրենց հաստատած գերմանականՙ անշեղ պլանի չէր: Այդ հանդիպումից հետո ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը հայտարարեց, որ Ղարաբաղը պետք է վերականգնվի որպես բանակցությունների լիիրավ կողմ:

Մի խոսքով, բանակցությունները Ղարաբաղի հետ, իսկ ավելի ճիշտՙ Ղարաբաղի շուրջ շարունակվում են, ու ինչպես ասում են հատուկ դեպքերումՙ թողնենք, թող իրավապահներն աշխատեն, մանավանդ, որ մասնագետ չենք: Իսկ եթե մասնագետ եք, ապա խնդրում եմ այնպես արեք, որ Ղարաբաղի շուրջ բանակցությունները տեղի ունենան Ղարաբաղի հետ, թե չէ անտրամաբանական բան է ստացվում, անկեղծ, կառուցողական, բայց անտրամաբանական:

Թուրքերն ուզում ենՙ Ղարաբաղը, մյուսներըՙ մեզնից, մենքՙ Ղարաբաղից, ու քանի որ Ղարաբաղը ղարաբաղյան հարցում բանակցող լիիրավ կողմ չէ, հարցը մնում է չլուծված, ու քանի դեռ Ղարաբաղը ղարաբաղյան հակամարտության բանակցող լիիրավ կողմ չէ, եկեք մի խաբեք, թե ազգերի ինքնորոշում կա: Կլիներ, եթե ինքնորոշված Ղարաբաղը սեղանի շուրջը լիներ: Քանի դեռ չկաՙ ղարաբաղյան հարցը Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճ է, հողի կռիվ: Նրանք են մի 800 հեկտար վերցնումՙ նրանք են հաղթել, մենք մնացածը չենք տալիսՙ մենք չենք պարտվել: Այսպես շարունակ, այսպես դեռ երկար, առանց լուրջ բախումների, իսկական պատերազմի, ավերիչ ռմբակոծությունների, մանր-մանր, մուզ-մուզ, կամաց-կամաց, նրանք առաջ կգան, մենք չենք թողնի, մենք չենք թողնի, նրանք առաջ կգան ու բոլորը գոհ եւ երջանիկ կհայտարարեն, թե վատ բանակցություններն ավելի լավ են, քան պատերազմը: Հա՞ որ: Օրինակ, եթե վաղը Բաքուն հայտարարի, որ ինքը Արցախն էլ է ուզում, Զանգեզուրն էլ, Երեւանն էլ, որն, ինչպես սովորում են ադրբեջանցի հինգերորդ դասարանցիներն անկախ սեռիցՙ հինավուրց ադրբեջանական քաղաք է, մենք բանակցելո՞ւ ենք նրանց հետՙ այս հողերի հետ կապված, թե՞ պատերազմելու ենք: Դե եթե վատ բանակցությունները միշտ պատերազմից լավ են, ուրեմն բանակցելու ենք, այսինքն բանակցելու ենքՙ Արցախի շուրջ, Զանգեզուրի շուրջ, Երեւանի շուրջ, հնարավոր չէ՞, իսկ ինչո՞ւ, այսինքն ի՞նչ տարբերություն մենք բանակցում ենք Արցախի՞ շուրջ, թե՞ Երեւանի, հետեւաբար, եթե առաջինի շուրջ բանակցելը հնարավոր է եւ դա պատերազմից լավ է, ուրեմն Երեւանի շուրջ բանակցելն էլ հնարավոր կլինի եւ դա էլ պատերազմից լավ է:

Իմ կարծիքով վատ դիվանագիտություն (բանակցություն) չի լինում, լինում է դիվանագիտություն եւ լինում է պատերազմ, մեկըՙ մյուսի մահն է, այն տարբերությամբ, որ պատերազմը միայն դիվանագիտության մահը չէ, ինքը առհասարակ մահ է:

Ի դեպ, մահի մասին. Սերժ Սարգսյանը համաարաբական «Ալ-Մայադին» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է. «Կարելի է ոչնչացնել բոլոր ղարաբաղցիներին, բայց հնարավոր չէ նրանց ստիպել ապրելու Ադրբեջանի կազմում, եթե անգամ ամբողջ աշխարհը, բոլոր հիմնական ուժերը միավորվեն եւ համոզեն ղարաբաղցիներին, որ նրանք պետք է ապրեն Ադրբեջանի կազմում, հավատացեքՙ դա անհնարին կլինի»:

Հարց է առաջանում. եթե անգամ ամբողջ աշխարհը, կամ բոլոր հիմնական ուժերը անհնար է, որ ղարաբաղցիներին համոզեն ապրել Ադրբեջանի կազմում, բա ի՞նչն է հնարավոր, այսինքն հիմա ամբողջ աշխարհն ու բոլոր հիմնական ուժերը ինչո՞վ են զբաղված: Երկու տարբերակ կաՙ կա՛մ ղարաբաղցիներին ոչնչացնելով, իսկ ինչպես Սերժ Սարգսյանն է նկատել, դա հնարավոր է, եւ կամ Ադրբեջանին համոզելով: Ես չգիտեմ, թե նշվածներից ո՞ր տարբերակում է տեղավորվում սա, բայց Բաքվում Լավրովն ու Ալիեւը պայմանավորվել են, որ Ռուսաստանը Ադրբեջանին կմատակակարի (փողի դիմաց, անշուշտ) սպառազինության նոր խմբաքանակ: Իսկ մե՞զ, մեզ ի՞նչ, մեզ հո հարձակվողական զենք պետք չէ, մենք բանակցում ենք եւ ինչպես ասում է ԱԺ փոխնախագահ Է. Շարմազանովըՙ «Վատ բանակցությունները պատերազմից լավ են»: Ինքը չի ասում, մի տեղ կարդացել է, ինքը շատ է կարդում: Սա շեշտում եմ, որպեսզի այս հոդվածը բարի ավարտ ունենա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

CHERCHEZ LA FEMME

Հաջորդ գրառումը

ԲԱՅՑ ՆԱ 17 ՏԱՐԵԿԱՆ Է

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԲԱՅՑ ՆԱ 17 ՏԱՐԵԿԱՆ Է

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Երևան ժամանած ադրբեջանցի փորձագետների մեջ է նաև Արցախի շրջափակմանը մասնակցած «էկոակտիվիստը». Civilnet

23/10/2025

Հայաստան ժամանած ադրբեջանցի փորձագետների խմբում է նաև Արցախի շրջափկամանը մասնակցած «էկոակտիվիստ» ոմն Դիլարա Էֆենդիևան։ Գրում է  Civilnet-ը։ Fip.am-ը գրում է, որ Էֆենդիևան «Փաստերի ստուգման...

ԿարդալDetails

Կալանավորվել է Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը՝ Գևորգ Ղուկասյանը

23/10/2025

Announcement by the Heads of Media Outlets and Journalistic Organizations Addressed to the Representatives of Foreign Diplomatic Missions and International Organizations Accredited in the Republic of Armenia

23/10/2025

Վտանգավոր նախադեպ. Հայաստանում կրկնվում է մոլդովական սցենարը. Սուրեն Սուրենյանց

23/10/2025

Ինձ պետք չէ պաշտպանության պատրանք. ես պահանջում եմ իմ դատավարական իրավունքների իրական պահպանում. Ռուբեն Վարդանյան

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական