Հինգշաբթի, Հոկտեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

CHERCHEZ LA FEMME

15/07/2016
- 15 Հուլիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Օլանդի վարսավիրը ստանում է գրեթե նույնքան աշխատավարձ, որքան Ֆրանսիայի նախարարները: Այս լուրը անցնող շաբաթ ամենաքննարկվողներից էր: Պարզվեց, որ վարսավիրը, ում անունը Օլիվյե է եւ որը 46 տարեկան է, ստանում է 9895 եվրոՙ առանց հարկերի, մաքուր, այն պարագայում, երբ Ֆրանսիայում նախարարի աշխատավարձը կազմում է 9940 եվրո, կրկին մաքուր: Եթե հետաքրքրեց, ապա ավելացնեմ նաեւ, որ Օլիվյեյի հետ նախագահ Օլանդը աշխատանքային պայմանագիր է կնքել 2012-ին, հինգ տարի ժամկետով, եւ պարտավորվելով վարսավիրին ամեն ամիս տալ վերոհիշյալ մաքուր աշխատավարձը, իսկ վարսավիրը ստանձնել է պարտավորություններՙ միշտ տեղում լինել նախագահի համար եւ ուղեկցել Օլանդինՙ վերջինիս արտասահմանյան ուղեւորությունների ժամանակ, մկրատով, անշուշտ, վարսավիրական, իհարկե:

Մի խոսքով, հաջորդ տարի Օլիվյեյի աշխատանքային պայմանագրի ժամկետն ավարտվում է, եւ հաշվի առնելով, որ Ֆրանսիայի նախագահի կողքին միշտ պետք է վարսավիր լինի, ապա կարող եք թողնել ձերՙ 1000 դրամով տղամարդու մազ կտրելու անշնորհակալ եւ անարդյունավետ աշխատանքն ու գնալ Ֆրանսիայի դեսպանատունՙ վիզայի հետեւից: Հետո կամ կբերի բախտներդ, կամՙ ոչ, նկատի ունեմ, դեսպանատանը կա՛մ վիզան կտան, կա՛մ ոչ: Ընդ որում, պարզ չէ, թե ո՞ր դեպքում բախտներդ կբերի, քանի որ 2017-ին, այսինքն հաջորդ տարի, երբ Օլիվյեյի աշխատանքային պայմանագիրը դադարի գործել, ավարտվելու է նաեւ Օլանդի նախագահական ժամկետը, եւ պարզ չէ, թե ո՞վ կլինի Ֆրանսիայի հաջորդ նախագահը եւ նա ինչպես կվերաբերի միգրանտներին, հատկապես միգրանտ-վարսավիրներին:

Բայց այս պատմությունը ինձ հետաքրքրական թվաց ամենեւին էլ ոչ Օլիվյեյի պատճառով, առավել եւս նրա աշխատավարձի: Ինձ անհամեմատ ավելի հետաքրքրեց Ֆրանսիայի նախարարների ցածր աշխատավարձը, իսկ 9940 եվրոն Ֆրանսիայում բարձր աշխատավարձ չէ, այն էլ այն պարագայում, երբ ստիպված ես պարբերաբար կոստյումներ գնել, որոնք Ֆրանսիայում գնում են բրենդային խանութներից, քանի որ «Մալաթիա» տոնավաճ չունեն: Այսինքն թանկ, իսկ թանկ կոստյումը Ֆրանսիայում մի նախարարական աշխատավարձ արժի, այն էլ, եթե այնքան էլ թանկ չի համարվում: Ուրեմն որտեղի՞ց են գնում Ֆրանսիայի նախարարներն իրենց կոստյումները, իսկ որն ավելի կարեւոր էՙ ինչպե՞ս: Գուցե նվե՞ր են ստանում: Լավ, բայց ինչքա՞ն: Ասենք ծննդյան օրը, ֆինանսների նախարար Միշել Սափենը կոստյում է նվեր ստանում, բայց հո բոլոր հյուրերը կոստյում չե՞ն բերելու, այսինքն, ենթադրենք, այդ նվեր ստացած կոստյումը երկուշաբթի օրը հագավՙ կառավարության նիստին, բա Բելգիայի ֆինանսների նախարարի հետ երեքշաբթի օրը նախատեսված հանդիպմանն ի՞նչ է հագնելու:

Մնում է մեկ տարբերակ, գնում են: Ու այստեղ առաջ է գալիս հիմնական, կարեւորագույն հարցը, ինչպե՞ս, եթե ոչ աշխատավարձով: Կոռուպցիա՞, Ֆրանսիայո՞ւմ, չգիտեմ: Բիզնեսներ ունե՞ն Ֆրանսիայի նախարարները, կրկին չգիտեմ. համենայն դեպս Ֆրանսիան հայտնի չէ ո՛չ պետական ապարատի կոռումպացվածությամբ, ոչ էլ նախարական բիզնեսներով: Փոխարենը հայտնի է կոստյումներով, արդեն նաեւ վարսավիրով, էլի շատ բաներով, օրինակՙ կանանցով: Cherchez la femme, ասում են ֆրանսիացիները, կարծես պատասխանելով մեր հետաքրքրությանը: Բանն այն է, որ այս արտահայտությունը բառացիորեն նշանակում էՙ փնտրեք կնոջը, սա օգտագործում են այն ժամանակ, երբ այն օգտագործողի կարծիքով տվյալ արարքի, գործողության (տղամարդու կատարած) մեջ կնոջ հետք կա:

Կարծում եմ սա հենց այդ դեպքն է. բանն այն է, որ կամ Ֆրանսիայի նախարարներին թանկարժեք կոստյումներ նվիրում են իրենց կանայք, իսկ նախարարների կանայք միշտ ավելի հարուստ են, քան նախարարները, անգամ Ֆրանսիայում, կամ էլ Ֆրանսիայի պետական ապարատում կոռուպցիա կա:

Սա չի նշանակում, որ մենք պետք է մեզ լավ զգանք, բայց սա նշանակում է, որ ֆրանսիացիներն իրենց պետք չէ շատ լավ զգան:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵԼ Է 3,4 ՏՈԿՈՍՈՎ, ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸՙ 21,4 ՏՈԿՈՍՈՎ

Հաջորդ գրառումը

ԲԱՐԻ ԱՎԱՐՏՈՎ ՉԱՐ ՀՈԴՎԱԾ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԲԱՐԻ ԱՎԱՐՏՈՎ ՉԱՐ ՀՈԴՎԱԾ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինձ պետք չէ պաշտպանության պատրանք. ես պահանջում եմ իմ դատավարական իրավունքների իրական պահպանում. Ռուբեն Վարդանյան

22/10/2025

Ռուբեն Վարդանյանն ընտանիքի միջոցով փոխանցել է պաշտպանից հրաժարվելու իր պատճառները՝ բացատրելով փաստաբանի մասնագիտական աշխատանքը կատարելու պայմանների բացակայությամբ և իրավունքի նորմերի...

ԿարդալDetails

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հայտարարությունները ոնց որ կինոյից դուրս մնացած կադրեր լինեն. Փաշինյան

22/10/2025

Մոլդովայի խորհրդարանում ընդդիմադիր դաշինքը գլխավորել է Հայկ Վարդանյանը

22/10/2025

Մանան Գևորգյանն ընտրվեց Ջերմուկ համայնքի ղեկավար

22/10/2025

Խստագույնս դատապարտում ենք փաստաբանի նկատմամբ իրականացվող ցանկացած հետապնդում. Փաստաբանների պալատ

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական