Կիրակի, Հոկտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ

15/07/2016
- 15 Հուլիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

Երբ մեր խելքը միջպետական որոշ անցուդարձերու չի հասնիր, կ՛ըսենք «քաղաքականութիւնէ» ու այդ ձեւով կը համոզենք մենք զմեզ, փոխանակ յայտարարելու, որ տգէտ ենք, այսինքն այնքան մը տեղեկութիւն ու խելք չունինք, որ թափանցենք եղելութեանց խորքը եւ եզրակացութեան մը հասնինք, կամ մեկնաբանութիւն մը կատարենք:

Սուրիական պատերազմի սկիզբէն ըսուեցաւ, որ ահաբեկչական կազմակերպութեանց գլխաւոր հրահրիչն ու ֆինանսաւորողը Սէուտական Արաբիան է, իսկ Թուրքիան ալ ծրագիրը իրականացնողներէն գլխաւորն է:

Հիմա, թէ՛ Թուրքիան եւ թէ՛ Սէուտական Արաբիան, երկուքն ալ թիրախ դարձած են անձնասպանական գործողութիւններու, որոնց պատասխանատուութիւնը իր վրայ վերցուցած է ԻՊ կազմակերպութիւնը:

Ռուսիան, որ սպառնալիքներ տեղացուցած էր Թուրքիոյ գլխուն ռուսական ռազմօդանաւը վար առնելնուն պատճառով, մէկ օրուան մէջ կակուղցաւ, երբ Էրտողան ցաւակցութիւն յայտնեց (ոչ թէ ներողութիւն խնդրեց) եւ լարուած յարաբերութիւնները սկսան վերադառնալ նախկինՙ բնականոն հունին:

Միւս կողմէ, նոյնը պատահեցաւ Իսրայէլի հետ, եւ այս երկու կարեւոր իրադարձութիւնները տեղի ունեցան ճիշդ այն օրերուն, երբ Թուրքիոյ մէջ անձնասպանական գործողութիւնները հարիւրաւոր զոհեր խլեցին:

Բան մը հասկցա՞ք: Ինչ անունով կոչել այս եղածները. միայն մէկ բացատրութիւնՙ «քաղաքականութիւն…»:

Դեռ աւելին. եթէ պրպտենք ու դարձնենք անցեալի էջերը, պիտի տեսնենք, որ ԱՄՆ-ի Իրաք ներխուժումն ու Սատտամ Հուսէյնին մահապատիժի ենթարկելն ու Լիպիոյ Մուամմար Քատտաֆին խոշտանգելով սպաննելը ի՞նչ արդիւնք տուին, յատկապէս այդ երկու գործողութիւնները դեմոկրասիի անունով հրահրող արեւմտեան պետութեանց եւ արաբական աշխարհին. -Ոչի՛նչ, բացի անկէ, որ Իրաքը մէկ միլիոնէ աւելի զոհեր տուաւ ու դեռ կը շարունակէ տալ, իսկ Լիպիան դեռ կ՛արիւնի:

Հապա՞ Եմէնը… Արաբական պատմութեան մէջ «երջանիկ» կոչուած այս երկիրը…

Քաղաքականութի՜ւն…

Յիշեալներէն ո՞ր երկրին մէջ խաղաղութիւն տիրեց, որ Սուրիոյ մէջ տիրէ: Երկիրը ամբողջ քանդելէ ետք հասկցան, որ իշխանափոխութեան պարագային ծայրայեղականները պիտի գան իշխանութեան գլուխ, բան մը, որ բնաւ պիտի չուզէ Արեւմուտքը: Ուրե՞մն… լեզու գտնել ներկայ իշխանութեան հետ: Եւ ահա՛ իր թքած թուքը լիզելու կը պատրաստուի Էրտողանը:

Քաղաքականութի՜ւն…

Եւ ակամայ կը վերադառնանք միեւնոյն թեւաւոր խօսքին- «Չկան մնայուն թշնամիներ, ոչ ալ բարեկամներ, կան մնայուն շահեր»:

Մեծ ու հարուստ երկիրները քաղաքականութիւն կը խաղան, իսկ մանր երկիրներ ոտքի տակ կ՛երթան:

Իսլամական Ֆիթր-ի տօնի երրորդ օրը, երբ Հալէպի մէջ մարդիկ քիչ մը ուրախանալու եւ ցաւաթափ ըլլալու համար փողոցն են, քանի մը հրթիռ կու գան «շնորհաւորելու» իրենց կրօնակիցներըՙ 43 զոհ եւ 200-ի վիրաւորներ պատճառելով. «Սրբազան Ճիհատ»… Քաղաքականութի՛ւն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՄՏԱԾԵՆՔ ԱՊԱԳԱՅԻ ՄԱՍԻՆ ՈՒ ԱՊՐԵՆՔ ԱՊԱԳԱՅՈՎ»

Հաջորդ գրառումը

ԹԵՐԵԶԱ ՄԵՅԸ ԿԿԱՏԱՐԻ ԲՐԻՏԱՆԱՑԻՆԵՐԻ ԿԱՄՔԸ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԹԵՐԵԶԱ ՄԵՅԸ ԿԿԱՏԱՐԻ ԲՐԻՏԱՆԱՑԻՆԵՐԻ ԿԱՄՔԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը. Լևոն Զուրաբյան

25/10/2025

Նիկոլ Փաշինյանի կողմից արտադրած տեսանյութը (AI-ով թե առանց AI-ի, որեևէ բան չի փոխում), որը հրապարակվել է Հայ Առաքելական Եկեղեցու քայքայման...

ԿարդալDetails

Արագածոտնի թեմի հոգևորականների հայտարարությունը

25/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսանյութի տարածման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն

25/10/2025

Ամոթ է, հերիք է ստեր տարածեք. Էդուարդ Շարմազանով

25/10/2025

Նիկոլականությունը, 4-րդ դարից սկսած, ըստ համաքրիստոնեական եկեղեցական ժողովների, համարվում է Հերձվածք. Ստեփան Դանիելյան

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական