Շաբաթ, Հոկտեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՅՈՒՐԱ ՍԱՀԱԿՅԱՆԸ` ՎԱՐԴԳԵՍ ԱՐԾՐՈՒՆՈՒ ԱՌԱՋԱՐԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ

15/07/2016
- 15 Հուլիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

2014 թվականի փետրվարի 28-ին «Ազգը» հրապարակել էր ռուսաստանցի հայտնի գործարար Վարդգես Արծրունու առաջարկը, որը վերաբերում էր Հայաստանի չգործող արտադրական ձեռնակությունները աստիճանաբար աշխատեցնելու հնարավորություններին: Ավելի կոնկրետ` Արծրունին ելք էր համարում չգործող ձեռնարկությունները հետ գնելն եւ վաճառելը գրագետ ու բանիմաց գործարարների, ովքեր ի վիճակի են ոտքի կանգնեցնել եւ գործարկել այդ ձեռնարկությունները: Հրապարակումը, որը կոչվում էր «Վարդգես Արծրունի. «Ես գիտեմ Հայաստանը ծանր վիճակից դուրս բերելու եւ շենացնելու գաղտնիքը», շատ մեծ արձագանք էր գտել: Վերջերս «Ազգ» էր այցելել Արթիկի գուլպայի ֆաբրիկայի նախկին տնօրեն, իսկ 1992 թվականից այդ ձեռնարկության սեփականատեր Յուրա Սահակյանը, որը մեզ հետ զրույցում նշեց, որ իրեն զգացել է Վարդգես Արծրունու բարձրացրած պրոբլեմի հասցեատերերից մեկը: Սակայն ճանաչելով Արծրունուն անձամբ, նրա գործարար ունակություններն իմանալով` իր կողմից ընդառաջ առաջարկ է անում Արծրունուն եւ բոլոր այն սփյուռքահայ գործարարներին, որոնք կուզենային Հայաստանում ներդրում անել եւ արտադրություն զարգացնել: Առաջարկի էությունն այն է, որ ինքը հինգ տարով անհատույց տրամադրում է ձեռնարկությունն իր ենթակառուցվածքներով եւ հարակից տարածքներով, որպեսզի որեւէ ներդրող այդտեղ արտադրություն զարգացնի` հինգ տարի անց միայն գործարար համաձայնության մասին խոսակցությունը տեղափոխելով:

Արթիկի գուլպայի ֆաբրիկայի շենքը կառուցվել է անցած դարի յոթանասունական թվականներն, երբ ֆաբրիկայի տնօրենը Յ. Սահակյանն էր: 1978 թվականից նոր շենքով որպես առանձին ֆաբրիկա սկսել է աշխատել`10 միլիոն զույգ գուլպեղեն նախագծային հզորությամբ, 1000 աշխատողով: Սեփականաշնորհումից (1992 թվական) մի փոքր առաջ այն տեխնիկապես վերազինվել է, սակայն պարզվել է` տեխնիկական լուրջ թերություններ ունեցող սարքավորումներով է եղել վերազինումը, դրանք հանվել էին շրջանառությունից եւ պետք է փոխարինվեին: Սարքավորումները պատճառ դարձան, որ ֆաբրիկան կանգնի: Հաջորդեց Խորհրդային Միության փլուզումը, սարքավորումների փոխարինումը գրվեց սառույցին, այդ վիճակում էլ ձեռնարկությունը սեփականշնորհվեց: Մեքենաները այդպես էլ չհաջողվեց փոխել, դրանցով մրցունակ արտադրանք հնարավոր չէր թողարկել: Այն ժամամակից Յ. Սահակյանը ապարդյուն ներդրող է որոնում.«Ձեր թերթի հրապարակմամբ ռեալ մարդու տեսա, որ ուզում է ներդրում անել, անհանգստացած է Հաայաստանի վիճակից, կոնկրետ առաջարկություն է անում` դա ինձ ոգեւորեց: Վարդգես Բագրատիչին ճանաչում եմ, եւ նրա գործարար հզորությանը տեղյակ եմ: Խելացի բան է ասում, առաջարկում է ժամանակին ջրի գնով սեփականաշնորհած-այժմ չաշխատող ձեռնակությունները (ես չէի ասի, թե ջրի գնով եմ գնել) հետ գնել սեփականատերերից եւ վերավաճառել այնպիսի մարդկանց, ովքեր կարող են ներդրում անել: Իսկ ես ասում եմ` ինչո՞ւ վաճառել, գնել` ավելորդ ծախսեր կատարել: Ես ողջ այս արտադրական համալիրը դնում եմ, այն շատ լավ է պահպանված, շենքային բոլոր հարմարությունները, վերելակներն ու սանհանգույցները կան-գործում են: Երեք հարկանի շենք է`13 հազար քմ արտադրական մակերես, բոլոր ենթակառուցվածքները լավ վիճակում, գազաֆիկացված, ջուրը կա, եթակայանները կան, տրանսֆորմատորային ենթակայանները նույնպես, ներսի ամեն ինչն իր տեղում է, 1,7 հա տարածքի վրա է: Չկան միայն տեխնոլոգիական սարքավորումները: Այդ ամբողջը կարող եմ տրամադրել` հինգ տարի անվճար, առանց որեւէ հատուցում պահանջելու: Արթիկում էժան աշխատուժ եւս կա: Ներդրողը պիտի նորոգի հարկերը, վճարի գույքահարկը եւ արտադրություն դնի` ներդրող եմ ուզում: Հինգ տարի հետո նոր կարելի է բանակցել` ինչն` ինչպես, հանատեղ աշխատե՞նք, կամ միգուցե ներդրողն ինքը ողջը կգնի, կամ մի այլ համաձայնության կգանք»:

Այստեղ մեր պատմությունը կարող էինք ավարտել, սպասելով, որ Յուրա Սահակյանի առաջարկը արձագանք կգտնի, ու միգուցե այս արտադրական ձեռնարկությունը գտնի իր ներդրողին: Սակայն հետագա զրույցն էլ ավելի հետաքրքրական թվաց: Այն պատմություն է այն մասին, թե ինչպես կարելի է առանց ծանոթ-բարեկամի ու վերին աջակցության գործ դնել Հայաստանում ու ձախողել, քանի որ հաճախակի փոխվող օրենքներն ու որոշումները պարզապես հնարավորություն չեն տալիս մանր բիզնեսին կայանալու:

Աջ ու ձախ ձեռքերի կապը կամ ավելի շուտ` անկապությունը

Յուրա Սահակյանը, չկարողանալով նախկին գիգանտ ձեռնարկությունն աշխատեցնել, այնուամենայնիվ, չի հանձնվել: Մեծ ներդրումներով ֆաբրիկայի տարածքում երկու ծառայություն է հիմնել` տրանսպորտային միջոցների տեխզննման կայան եւ գազաբալոնների վկայագրման լաբորատորիա, մտածելով, որ գուցե ստացված շահույթով պահի ֆաբրիկայի արտադրատարածքի պիտանի կարգավիճակը, գույքահարկը մուծի: Սակայն այսօր ձեռնունայն է` այդ ծառայությունները, հագեցած սարքավորումներով, նորոգված ու բոլոր հարմարություններով, չեն աշխատում: Պատճառը մեր կառավարության` իրար հակասող, արագ փոփոխվող որոշումներն են.«Կառավարության որոշումները հիմք ընդունելով` փորձեցինք տրանսպորտային միջոցների տեխնիկական զննման ծառայություն կազմակերպել: Տեխզննումը, հատկապես ավտոմեքենաներում տեղադրված գազաբալոնների վիճակը ես կասեի այսօր ազգային անվտանգության խնդիր է: Մենք զրոյից կառուցել ենք գազաբալոնների վկայագրման լաբորատորիա, հավատարմագրել, բայց կառավարության որոշումը չի աշխատում` հսկողությունից դուրս մնալու պատճառով: Խոշոր ներդրումներ ենք արել: Փաստորեն` կառավարության որոշումը դատարկ թուղթ է, չի աշխատում, ու անհասկանալի է, թե ինչո՞ւ է հսկողությունից դուրս մնում գազաբալոնների վկայագրման խնդիրը»:

Նախկինում, երբ տեխնիկական զննման կայաններն աշխատում էին, դրանց միջոցով հնարավոր էր հսկողության տակ պահել գազաբալոնները, որովհետեւ ստուգվող փաստաթղթերից մեկը գազաբալոնների վիճակի մասին տեղեկանքն էր: Հիմա տեխզննման կայանները կանգնեցին, չնայած ըստ համապատասխան օրենքի եւ կառավարության որոշման` երկրում շահագործվող բոլոր տրանսպորտային միջոցները տարին մեկ անգամ պարտադիր տեխզննում պետք է անցնեն. «Որոշման համաձայն ազատականացվեց տրանսպորտային միջոցների տեխզննությունը, մենք էլ կառուցեցինք կայան, հետո նոր որոշում եղավ, որ տեխզննման կտրոնը հիմա տալիս են բանկերը: Պատճառաբանեցին` կոռուպցիոն ռիսկ են վերացնում: Իբր կայանները տրանսպորտային միջոցների սեփականատերերից ավել փող էին վերցնում: Շատ լավ, թող կտրոնը բանկից վերցնեն, բայց գան մեզ մոտ` տեխզննում անցնեն: Այսինքն` ի՞նչ, կոռուպցիոն ռիսկը տեղափոխվե՞ց բանկ, կարելի է ասել: Բանկում նստած ինչ-որ աղջիկ փաստորեն հասկանում է ե՛ւ գազաբալոնի համապատասխանությունից, ե՛ւ տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակից, տեխզննման կայանի կնիքն էլ պետք չի այլեւս կտրոնի վրա:

Վարորդը կտրոնը վերցնում, փակցնում է տրանսպորտային միջոցի վրա եւ գնում է, իսկ անվտանգության խնդիրն այդպիսով չի լուծվում: Պետավտոտեսչությանը, որը կոչված է տրանսպորտային միջոցի շահագործման անվտանգությունն ապահովելու, միայն կտրոնի առկայությո՞ւնն է հետաքրքրում: Բայց չէ՞ որ կտրոնը հիմա պարզապես թուղթ է, քանի որ տրանսպորտային միջոցն իրականում տեխզննում չի անցնում: Ամբողջ գործունեությունը վերցնում-տալիս են բանկերին, որոնք ձեւական կտրոններ են տալիս, իսկ միլիոնավոր դոլարների հասնող հիմնական միջոցներով համալրված տեխզննման կայանները պարապուրդի են մատնված»:

Այս առիթով հիշեցի օրենքի համապատասխան փոփոխության քննարկումն Ազգային ժողովում, որը համարվում էր կոռուպցիայի հաղթահարման քայլերից մեկը` վարորդի հոգսերը թեթեւացնող: Սակայն Յուրա Սահակյանը համաձայն չէր այս դիտարկման հետ. «Որ վարորդի համար հեշտացել է, դա խաբուսիկ հեշտություն է: Լուրջ վարորդը, ով իր ընտանիքը մեքենա դրած ման է գալիս, կուզենա, որ իր մեքենան սարքին վիճակում լինի»: (*)

Նա միայն տեխզննման կայանի համար տեղադրել է 75 հազար դոլար արժողությամբ սարքավորումներ, որոնք հիմա դարձել են չօգտագործվող` ահա մի ներդրում, որը բոլորովին իզուր է անցել:

Յ. Սահակյանը փոքր բիզնեսի դժվարին ճանապարհի մի այլ օրինակ բերեց, որն իր եղբոր ջանքերին էր վերաբերում: Մանթաշից Արթիկ խմելու ջուրը հասնում էր երկու կիլոմետր անօգուտ հոսելով: Եղբայրը` Սուրեն Սահակյանը, շատ տարիներ պայքարեց, որ իրավասուներին համոզի ու օգտագործի ջրի` անօգուտ կորչող ռեսուրսը այդ երկու կիլոմետրի վրա եւ ՀԷԿ կառուցելու թույլտվություն ստանա: Այդ թույլտվությունը ստանալու համար նա հաղթահարեց աննկարագրելի խոչընդոտներ, կորցրեց տարիներ: Նախագծով վեց ՀԷԿ պետք է կառուցվեր, հազիվ մեկն է կառուցվել, Ժամում 400 կիլովատ է արտադրում, հազիվ հասցնում են վարկերը փակել, վարկով է կառուցվել: Ներդրումն իրենից, խելքն իրենից, դրել-արտադրում է, ցանցը (ՀԷՑ ԲԲԸ-ն) ութ դրամով է գնում էլեկրաէներգիան, քառասունիննը դրամով վաճառում է:Նմանատիպ ՀԷԿ-եր շատ կան, գոնե քսան դրամով գնեն արտադրանքը, որպեսզի մարդը վերարտադրելու հնարավորություն ունենա: Բայց այդ սակագներն է հաստատել համապատասխան հանձնաժողովը: Երկրորդ-երրորդ տարին է` ՀԷԿ-ն աշխատում է, մնացած հինգ ՀԷԿ-երը չեն կարողանում կառուցել, շահույթը չի բավարարում, ներդրողի կարիք կա: Նախատեսվում է ՀԷԿ-ի շրջակայքում օժանդակ տնտեսություն կառուցել, էլի եթե ներդրող գտնվի, ամեն ինչ կարելի է անել, բայց ներդրող գտնելը շատ դժվար է:

Այս օրինակներից հետո եզրակացությունները հուսալի չէին:

Եթե մի հպանցիկ հայացք ես նետում` Արթիկում համարյա բոլոր նախկին ձեռնարկությունները կա՛մ չեն աշխատում, կա՛մ մասնակի են աշխատում:

Տարածքային կառույցները, կառավարությունը միշտ խորհրդակցություններ են արել, խոսել տնտեսությունը, փոքր բիզնեսը զարգացնելուց, բայց դրանք մնացել են հերթապահ խոսակցություններ: Ամբիոններից բառեր շատ են հնչել` խթանել, զարգացնել եւ այլն, բայց իրականում որեւէ մեկին չի հետաքրքրել Արթիկի ձեռնարկությունների վիճակը, ոչ մեկը որեւէ ներդրողի հետաքրքրությունը չի ուղղորդել դեպի Արթիկ:

Իշխանական լծակներ ունեցողներն են միայն իրենց հարցերը լուծում` որդիների, ազգականների գործն առաջ տանում: Սննդի, քարի արտադրութուն ուներ Արթիկը, հիմա համարյա ոչ մի բան չի կատարվում Արթիկում. «Էսօր ամեն ինչ կենտրոնացված է Երեւանում, հասարակ մի կնիքն ինչ է` կնիք պատվիրելու համար մարզերից պիտի հասնենք Երեւան, հերթ կանգնենք, օր կորցնենք: Նախկինում տպարաններում անում էին` հասարակ տեխնոլոգա էր, ինձ համար անհասկանալի է, որ դա էլ տվել են մեկի ձեռքը: Կամ ուզում ես` կարկանդակ թխի, լիցենզիա ստանալու համար մարզից Երեւան պետք է գաս, կանգնես մեկի դուռը, որ լիցենզիա տա: Ամեն ինչ Երեւանում է: Ներդրողներին էլ միայն գայթակղում են Երեւանով: Մինչդեռ մարզում ներդրողն ավելի էժան կծավալի իր բիզնեսը»:

Յ. Սահակյանի կարծիքով` կառավարությունը նախ պետք է մեր տնտեսական ուղղվածությունը հայտարարի. ի՞նչ ճյուղեր է նպատակահարմար զարգացնելը, որո՞նք շուկա ունեն: Ռազմավարություն է պետք, տնտեսավարման ուղղություն, որ մի նշաձող լինի, մարդիկ իմանան` ինչ արտադրություն զարգացնեն, որ ճյուղը շուկայի առումով հեռանկարային է.«Թե չէ` երեք գործ դրել եմ ու վատ վիճակում եմ հայտնվել»: Ըստ գործարարի` սարսափելի բարձր ու անհաղթահարելի են վարկային տոկոսները, ոսկու գրավ են ուզում, է, գրավ լինի, դրանո՛վ արտադրություն կդնի գործարարը, էլ ինչո՞ւ է վարկ ուզում: Լիզինգային, այսինքն` հենց ծրագիրը գրավ դնելով վարկեր չկան.«Պիտի սպասենք` Երեւանը ներդրումով հագենա, մեզ էլ հերթ հասնի: Ներդրողի համար մարզում ավելի էժան ու հեշտ է ներդրում անելը, բայց Երեւանից չեն թողնում մարզ հասնի: Ներդրումային ծրագրերը հասանելի են միայն իշխանական լծակ ունեցողին»:

Նկատել էինք, որ Յ. Սահակյանը մասնակցում էր Արա Աբրահամյանի` վերջերս տեղի ունեցած գործարար համաժողովին, միգուցե նրա հետաքրքրությո՞ւնը կարողանա շարժել դեպ Արթիկ. «Այո, Ա. Աբրահամյանի` հոկտեմբերին կազմակերպելիք տնտեսական ֆորումի հետ մեծ հույսեր եմ կապում, մանավանդ` ներդրողներ են մասնակցելու»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԱԶԳԸ» ՓՈՍՏԱՏԱՐՙ ՇՐՋԱՓԱԿՎԱԾ ԵՐԿՐՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՈՎ ԳԵՂԱՄՅԱՆԻ ԳՐՔԵՐԸ ՀԱՎԱՔԵ՞Լ ԵՆ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՈՎ ԳԵՂԱՄՅԱՆԻ ԳՐՔԵՐԸ ՀԱՎԱՔԵ՞Լ ԵՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ամոթ է, հերիք է ստեր տարածեք. Էդուարդ Շարմազանով

25/10/2025

ՀՀԿ ֆրակցիան 2018-ի ապրիլի 23-ի առավոտյան Աժ-ում էր ու սպասում էր գլխավոր դատախազի կողմից հարցի զեկուցմանը,բայց նա այդպես էլ Աժ...

ԿարդալDetails

Նիկոլականությունը, 4-րդ դարից սկսած, ըստ համաքրիստոնեական եկեղեցական ժողովների, համարվում է Հերձվածք. Ստեփան Դանիելյան

25/10/2025

ՄԻՊ-ը պետական մարմիններից պահանջում է պատշաճ քննության ենթարկել մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքների խախտման դեպքերը

25/10/2025

Գաղտնալսումների «ժողովրդավարություն»․ երբ պետությունը վերածվում է կոմպրոմատի գործարանի. Սուրեն Սուրենյանց

25/10/2025

Առաջարկում եմ այդ տեսագրությունները տեղադրել նաև «Հայկական Ժամանակ» օրաթերթում, քպ-ի սեռաբորբոք ներկայացուցիչների էջերի պատերին, որպես իրենց նախասիրությունների ցայտուն վկայություն. Արշակ Սրբազան

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական