Չորեքշաբթի, Նոյեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐՏԵՄ ՓԱԹԱՓՈՒԹՅԱՆՙ ՇՈՇԱՓԵԼԻՔԻ ԶԳԱՑՈՂՈՒԹԵԱՆ ՄՈԼԵԿՈՒԼԱՅԻՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՂ ՀԱՅԱԶԳԻ ԳԻՏՆԱԿԱՆԸ

08/07/2016
- 08 Հուլիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԱԿԻՄ ԶԱՔԱՐՅԱՆ, ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող

Ասում են, որ մեր ազգը կրթություն, գիտություն սիրող ազգ է: Չնայած եկեղեցաշինության բումը եւ մեր գիտության չֆինանսավորվածՙ կիսամեռած վիճակը հակառակի մասին են փաստում, բայց որոշել եմ շաբաթը մեկ ներկայացնել այն հայ գիտնականներին, որոնք համաշխարհային մակարդակի հետազոտությունների ամենաառաջին գծում են, որոնք իրենց ոլորտներում մեծագույն հեղինակություններ են, բայց որոնց մասին Հայաստանում գրեթե բան չգիտեն: Ինքներդ կդատեք` որքան ենք կրթություն ու գիտություն սիրում:

Սկսենք Արտեմ Փաթափությանից (Ardem Patapoutian): Նեյրո-կենսաբան, Սկրիպսի ( SCRIPS) հետազոտական ինստիտուտի ղեկավար, ԱՄՆ: Շոշափելիքի զգայարանը մարդու հինգ զգայարաններից մեկն է, որի միջոցով զգում ենք բնության մեջ գոյություն ունեցող թե՛ ֆիզիկական (ջերմաստիճան, մեխանիկական), թե՛ քիմիական (նյութեր, որոնք առաջացնում են ցավ, քոր եւ այլն) գրգիռներ: Շոշափելիքի զգայությունը ձեւավորվում է շնորհիվ զգայական նեյրոնների, որոնք, սփռված լինելով օրգանիզմի արտաքին եւ ներքին մակերեսի վրա, գրգիռը հաղորդում են ուղեղ: Զգայական նեյրոնները կարողանում են տարբերակել վնասակարՙ ցավ, բորբոքում առաջացնող գրգիռներն անվնասներից: Չնայած շոշափելիքի զգայարանի գոյության մասին մենք գիտենք վաղուց, սակայն մեխանիզմը եւ մոլեկուլները, որոնք առաջացնում եւ ձեւավորում են այդ զգացողությունը, երկար ժամանակ մնում էին անհայտ:

Փաթափությանը զգայական նեյրոնների վրա բացահայտեց հատուկ կառուցվածքներՙ իոնային անցուղիներ, որոնք ակտիվանում են արտաքին ջերմաստիճանի տատանումներից: Այսինքն, ջերմաչափ են, մեր օրգանիզմի մոլեկուլային ջերմաչափերը: Հետաքրքրական է, որ իր հայտնաբերած իոնային անցուղիների մի մասը գործում են նաեւ որպես քեմոսենսորներ եւ մասնակցում են ցավի եւ բորբոքային գործընթացների զարգացմանը:

Փաթափությանի լաբորատորիայի կողմից մշակվել է TRPA1 անվամբ փոքր մոլեկուլ, որ ճնշում է այդ անցուղիների գործունեությունը եւ ունի բժշկական նշանակություն: Այս պահին, այդ մոլեկուլը գտնվում է կլինիկական փորձարկումների մեջ:

Սրանով պատմությունը չի ավարտվում: Երկար ժամանակ անհայտ էին նաեւ մեխանիկական բնույթի գրգիռներով առաջացող շոշափելիքի զգացողության ձեւավորման մեխանիզմները: Միայն վերջերս, կրկին Փաթափությանի կողմից, բացահայտվեցին երկու տեսակի իոնային անցուղիներՙ Piezo1 եւ Piezo2, որոնք ակտիվանում են մեխանիկական գրգիռների առկայությամբ: Այս պահին Փաթափությանի լաբորատորիայում հետազոտում են Piezo1-ի եւ Piezo2-ի կառուցվածքը եւ դրանց դերը ֆիզիոլոգիական տարբեր վիճակներում:

Այսպիսով, Փաթափությանն այն գիտնականն է, ով բացահայտել է շոշափելիքի զգացողության մոլեկուլային հիմունքները: Բացի ֆունդամենտալ նշանակությունից, իր հետազոտությունների շնորհիվ հնարավոր կլինի բուժել մի շարք խանգարումներ, օրինակՙ քրոնիկ ցավի հետ կապված հիվանդությունները: Արտեմ Փաթափությանը միակ հայ գիտնականն է, ով Howard Hughes Medical Institute-ի իրական անդամ է, մի կառույց, որի անդամ են Նոբելյան մրցանակակիրների մեծ մասը:

Արտեմ Փաթափությանը այս տարի մայիսին դասախոսությամբ հանդես եկավ Հայաստանում: «Ազգ»ը գրեց այդ մասին շատ հակիրճ: Օգտվելով առիթից տեղեկացնենք, որ Արտեմ Փաթափությանը պատվական ծնողների զավակ է: Նրա հայրըՙ սփյուռքահայ նշանավոր գրող Սարգիս Վահագնն է, իսկ մայրըՙ կրթական բազմամյա մշակ տիկին Հայկուհին: Երկուսն էլ ծագումով` Բեյրութից (Լիբանան):

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲԼԵՐԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ԻՐԱՔԻ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՄԱՐ

Հաջորդ գրառումը

ԱՄԵՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԱՄԵՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական