Շաբաթ, Հունվարի 31, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ. «ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԸ»

08/07/2016
- 08 Հուլիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեւանի պետական համալսարանի Սփյուռքագիտության ամբիոնը Գալուստ Կիւլպենկեան հիմնարկութեան Հայկական համայնքների բաժնի հետ համատեղ կազմակերպում է միջազգային գիտաժողով «ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԸ» խորագրով:

Գիտաժողովը տեղի կունենա 2016 թ.-ի հոկտեմբեր 13-14-ը, Երեւանում:

Գիտաժողովի անհրաժեշտությունը: Չնայած Ռուսաստանի Դաշնությունում մեծաթիվ հայկական համայնքի առկայությանը, այն ավանդական Սփյուռքի համայնքների հետ համեմատած զգալիորեն քիչ է ուսումնասիրված: Հաճախ ՌԴ հայկական համայնքը համարվում է պակաս կազմակերպված, տեղի հայերի ինքնությունըՙ ենթադրաբար ավելի վտանգված, եւ երբեմն նույնիսկ քննարկվում է «սփյուռք» հասկացության գործածության նպատակահարմարությունը ՌԴ հայերի պարագայում:

Այդուհանդերձ գոյություն ունեն ՌԴ գիտնականների կողմից տեղի հայությանը նվիրված ուսումնասիրություններ, որտեղ հայերը դիտարկվում են ՌԴ ազգային/էթնիկ փոքրամասնության տեսանկյունից` հաճախ համեմատելով նաեւ այլ ապատարածքային փորքամասնությունների հետ: Այդ ուսումնասիրություններում ՌԴ հայերը ներկայացվում են որպես լավ կազմակերպված եւ փոքրիշատե կայուն սփյուռքյան կառուցվածքով:

Չնայած Ռուսաստանի հայերի մասին հետազոտությունների աճող թվին` առկա է ՌԴ հայկական սփյուռքի արդի փուլի մասին համակարգված քննարկման պակաս: Այս գիտաժողովը կհանդիսանա նման քննարկում ծավալելու հարթակ, որ կնպաստի նյութի վերաբերյալ նոր հետազոտությունների իրականացմանը եւ մեր պատկերացումների ընդլայնմանը:

Գիտաժողովի հիմնական նպատակը Ռուսաստանի հայկական սփյուռքի արդի փուլի համայնապատկերի, կազմակերպական կառուցվածքի, ազգային ինքնության պահպանության մարտահրավերների, սփյուռքայնացման արդի միտումների եւ Հայաստանի Հանրապետության հետ ռուսահայության կապերի վերաբերյալ քննարկումն է, առկա գիտական հետազոտությունների համախմբումը, ինչպես նաեւ Ռուսաստանի հայերի խնդիրներով զբաղվող ՀՀ եւ արտերկրի գիտնականների միջեւ երկխոսության խրախուսումը:

Գիտաժողովի թեմաներն են.

Դ հայությունն արդի փուլում. համայնապատկեր

ՌԴ հայկական համայնքների կազմակերպական կառուցվածքը

«Նոր Սփյուռք» եւ «ավանդական սփյուռք». նմանություններ եւ տարբերություններ

Հայաստանի Հանրապետության հետ կապեր

Ռուսահայության ինքնության հարցեր

ՌԴ հայկական կրթական եւ մշակութային կառույցներ

Կրոնական կազմակերպությունների, հատկապես Հայ առաքելական եկեղեցու դերը Ռուսաստանում:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են լինելու հայերենը, ռուսերենը եւ անգլերենը :

Գիտաժողովի զեկուցումները հրատարակվելու են առանձին ժողովածուով:

Գիտաժողովին մասնակցելու համար առաջարկվող զեկուցման սեղմագիրը [զեկուցման վերնագիրը` սեղմ նկարագրությամբ (300 բառ)] եւ հեղինակի համառոտ կենսագրությունը պետք է ուղարկել գիտաժողովի գիտական կոմիտեին մինչեւ 2016 թ. հուլիսի 30-ը` YsuArmenianDiaspora@gmail.com էլ. հասցեով:

Գիտաժողովին մասնակցելու համար ընտրված զեկուցումների հեղինակները կտեղեկացվեն մինչեւ 2016 թ. օգոստոսի 15-ը:

Ընտրված արտասահմանյան մասնակիցների կեցության եւ ճամփորդության ծախսերը կարող են հոգալ գիտաժողովի կազմակերպիչները: Եթե կա ֆինանսական աջակցության կարիք, խնդրում ենք այդ մասին նշել մասնակցության հայտում:

Հարցերի համար կարող եք դիմել YsuArmenianDiaspora@gmail.com, էլ. հասցեով կամ (+374)99556665 հեռախոսահամարով, Արման Եղիազարյան/Երեւանի պետական համալսարանի Սփյուռքագիտության ամբիոն :

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՄԵԶ ՋԵՔ Է ՀԱՐԿԱՎՈՐ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՄԵԶ ՋԵՔ Է ՀԱՐԿԱՎՈՐ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական