Պետությունն ամբողջությամբ կփոխհատուցի ոչ միայն հայրենիքի պաշտպանության ընթացքում վիրավորված զինծառայողի արտասահմանում բուժման, ճանապարհածախսի եւ կեցության ծախսերը, այլեւ նրան ուղեկցող անձի ճանապարհածախսը եւ կեցության ծախսերը: Նման որոշում երեկ ընդունվեց կառավարության կողմից: