Վրաստանից վերադարձած տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը կառավարության երեկվա նիստում անդրադառնալով Վերին Լարսում ստեղծված իրավիճակին, տեղեկացրեց, որ մեքենաները Վերին Լարսի ճանապարհով կանցնեն ցերեկային ռեժիմով, իսկ 4-5 օր հետոՙռեժիմը կլինի 24-ժամյա: Ըստ Գագիկ Բեգլարյանի, վտանգը վերջնական վերացված չէ եւ այս պահին սարերի վրա մոտ 5 մլն տոննա հողի հոսելու վտանգ կա: