Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«CITIZENGO-Ի» ԽՆԴՐԱԳԻՐԸ ԵՎՐՈԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

08/07/2016
- 08 Հուլիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. Ծ.

«Կարո՞ղ ենք Եվրոմիության անդամ ընտրել մի երկրի, որը ժխտում է Ցեղասպանություն կատարած լինելը» հարցի միանշանակ պատասխանը «ոչ» է, գրում է Սկոտ Շիթլը (Scott Schittle) «CitizenGo»-ի ամբողջ անձնակազմի անունից հրապարակած խնդրագրում, որն ուղղված է Եվրոխորհրդի նախագահին եւ պահանջում է, որ

ա) Թուրքիան վերանայի իր պատմությունըՙ ճշմարտության եւ առողջ դատողության շրջանակներում, որպեսզի կարողանա առերեսվել հայերի դեմ իրականացրած Ցեղասպանության հետ,

բ) Թուրքիան փոխհատուցի, որքան հնարավոր է, այն անսահման վնասը, որ հասցրել է հայերին այդ ցավալի տարիներին: եւ

գ) Եվրոմիությունը կասեցնի Թուրքիային Եվրոմիությանը անդամակցելու վերաբերյալ բոլոր տեսակի բանակցությունները, մինչեւ Թուրքիան կատարի առաջին երկու պայմանները:

Ի պատասխան Բունտեսթագի որոշման, Թուրքիայի նախագահ Էրդողանը վիրավորեց Եվրոպայի ժողովուրդներին ասելով, որ «Եվրոմիությունը մերժում է Թուրքիային, որովհետեւ երկրի բնակչության մեծամասնությունը մահմեդական է», մոռանալով, որ Օսմանյան Թուրքիան 1,3 միլիոն հայերի կոտորեց հենց մահմեդական չլինելու պատճառով: Ավելին, 1915-16 թվերին նույն պատրվակով նաեւ կոտորեց 250 հազար ասորիների եւ 350 հազար հույն ուղղափառների:

Կոչ ենք անում ստորագրել այս խնդրագիրը եւ հարգել հիշատակը անմեղ զոհերիՙ կանգնելով պատմական արդարության կողքին:

Եվրոմիությունը կազմող երկրները չեն կարող իրենց շարքերում ընդունել մի երկրի, որը ժխտում է Ցեղասպանություն գործած լինելը: Թուրքիան ժառանգորդն է Օսմանյան կայսրության, ուստի եւ պարտավոր է առերեսվել պատմական անցյալի մութ էջերի հետ եւ փոխհատուցել պատճառած վնասների համար: Բայց նախ նա պարտավոր է ճանաչել Հայերի ցեղասպանությունը, ասված է «CitizenGo»-ի խնդրագրում:

Խնդրագիրը ստորագրելու համար անհրաժեշտ է այցելել «http://www.citirengo.org/en/pr/35649-should-genocide-denier-country-join-european-union» կայքը: Ավելացնենք, որ « CitizenGo»-ն ակտիվ քաղաքացիների համայնք է, որ պայքարում է անհատի եւ ընտանիքի հիմնական իրավունքների պահպանման օգտին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՈՒՐՔԵՐՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ՍԵՓԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄՆԵԼ

Հաջորդ գրառումը

ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՋԵՐՄԱՑՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐԶՈՒՆԱԿ ԽԱՆԴԸ

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
Հաջորդ գրառումը

ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՋԵՐՄԱՑՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐԶՈՒՆԱԿ ԽԱՆԴԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական