Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՈՒՐՔԵՐՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ՍԵՓԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄՆԵԼ

08/07/2016
- 08 Հուլիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Գերմանաբնակ թուրքերն այս գաղափարի շուրջ միավորվել են հատկապես վերջերսՙ հունիսի 2- ին Բունդեսթագի Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման պատճառով: «Դեմ ենք ընդարձակվող մեծ Եվրոպային, դեմ ենք հարեւանության ագրեսիվ քաղաքականությանը», կուսակցության ծրագրից հատվածներ է մեջբերում Գերմանական տնտեսական լրահոս առցանց պարբերականը (Deutsche Wirtschafts Nachrichten) հունիսի 17-ին:

Բեռլինաբնակ թուրք գործարարները ցանկություն ունեն Գերմանիայում ներգաղթյալների կուսակցություն հիմնել: Կուսակցաշինության գործին լծված գերմանաբնակ թուրք գործարար Ռեմզի Արուն այն տեսակետին է, որ Գերմանիայում քաղաքական իրավիճակն այնքան էլ հստակ չէ, գերմանաբնակ թուրքերը հիասթափված են հունիսի 2- ին Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւից, որ իրենց բնորոշմամբՙ «միակողմանի է, սադրիչ», եւ լցրել է իրենց համբերության… տակառը: Գերմանիայում ամենամեծ էթնիկ փոքրամասնությունն իրեն պատշաճ ներկայացված չի համարում, հաճախ են քավության նոխազ եղել, հիմա իրենց ձայնը տեղ հասցնելու համար որոշել ենՙ կուսակցություն հիմնել: Ռեմզի Արուի ասելով, ներգաղթյալների կուսակցություն հիմնելու մասին հրապարակավ իրազեկելուց հետո, մահվան սպառնալիքներով, վիրավորական արտահայտություններով լի էլեկտրոնային նամակներ է ստացել: Կուսակցության ծրագրում թուրքերն իհարկե լուրջ ձեւակերպել են իրենց երազած Գերմանիայի տեսլականըՙ «կողմ ենք ինքնավստահ, ավանդույթները գիտակցող, աշխարհի առջեւ բաց, բազմամշակույթ, բազմակրոն Գերմանիային, որ պահպանում է առողջ հայրենասիրությունն ու ազգային հպարտությունը: Կողմ ենք այն Գերմանիային, որ կառուցողական, հավասարակշռություն պահպանողի դերակատար է աշխարհումՙ հրաժարվելով այլ երկրների համար ուսուցանողի դերից: Կողմ ենք այն Գերմանիային, որ նպաստում է աշխարհի խաղաղությանն ու հավասարակշռությանը , այն Եվրոպային, որ զբաղվում է իր հիմնական տարրական հանձնառություններն ի կատար ածելով»:

Գերմանական լրատուն հիշեցնում է, որ Ռեմզի Արուն գրքի հեղինակ էՙ «Թուրքիաՙ թշնամական երկրի պատկեր Եվրոպայի համար: Թուրք-եվրոպական հարաբերությունները վերջին 20 տարվա իրական համատեքստում (կոնտեքստում)» 165 էջանոց հատորը նկատի ունենալով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՂԱՒՆԻ՞, ԹԷ՞ ԱՐԾԻՒ

Հաջորդ գրառումը

«CITIZENGO-Ի» ԽՆԴՐԱԳԻՐԸ ԵՎՐՈԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
Հաջորդ գրառումը

«CITIZENGO-Ի» ԽՆԴՐԱԳԻՐԸ ԵՎՐՈԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական