Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

08/07/2016
- 08 Հուլիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌԱԿ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ, Երեւան, 07.07.16

Օրերս հրապարակվեց ՌԱԿ Վերականգնումի ու միության շարժման հաղորդագրություն-հայտարարությունը (տեսՙ «Ազգ», 1 հուլիս 2016-ի համարը), որը բխում էր 2016 թ. Հունիսի 25-ին Նյու Ջերսիում (ԱՄՆ) կայացած Վերականգնումի եւ միության շարժման Համակարգող մարմնի լիագումար նիստից եւ ընդգծում կուսակցության Սփյուռքի հատվածում տիրող ոչ բարվոք վիճակը եւ մատնանշում այն քայլերը, որոնք անհրաժեշտաբար պետք է կատարվեն Ռամկավար Ազատական կուսակցությունն իր պատմական առաքելությանը վերադարձնելու, արդի մարտահրավերները դիմագրավելու ընդունակ կազմակերպության վերածելու, այն Սփյուռք-Հայաստան եւ Հայաստան-Սփյուռք միասնական, կուռ եւ կենսունակ կառույց դարձնելու ուղղությամբ:

Հայտարարություն-հաղորդագրությունը միաժամանակ ցավով նշում էր, որ ընթացիկ տարվա մայիս ամսին Երեւանում գումարված «կենտրոնական վարչություն» ընտրելու հավաքը, որն, ի դեպ, զարմանալի ոգեւորությամբ էր շեփորվել ՀՀ իշխանական լրատվամիջոցների կողմից, անցկացվել է աղաղակող օրինախախտումներով եւ ՌԱԿ Կանոնադրության բազմաթիվ հոդվածների ոտնահարմամբ, ինչպես նաեւՙ 2015 եւ 2016 թթ.-ին Երեւանում գումարված ՌԱԿ Վերականգնումի եւ միության շարժման եւ ՌԱԿ Հայաստանի կառույցի կողմից հնչեցված վերամիավորման հաջորդական կոչերի անտեսումով:

Ինչպես հիշում է մեր ժողովուրդը Հայաստանում թե Սփյուռքում, սույն թվի ապրիլի 16-17-ին Երեւանում կայացած ՌԱԿ վերականգնումի մարմնի հրավիրած խորհրդակցական համաժողովում հայտարարվել էր կուսակցության սփյուռքի եւ հայաստանյան կառույցների վերջնական միավորման, որպես մեկ եւ ամբողջական կազմակերպության վերակազմավորման մասինՙ իբրեւ հայաստանակենտրոն մեկ եւ անբաժանելի կառույց, ինչը մեծ գոհունակությամբ ընդունվել էր հայրենի մտավորականության եւ քաղաքական տարբեր շրջանակների կողմից: Սակայն պարզվում է, որ ՌԱԿ հիմնադիրների, կուսակցության հաջորդական սերունդների ու շարքերի փայփայած այդ գաղափարը, հենց իրականացման պահին հանդիպում էր իրեն «Կենտրոնական վարչություն» հռչակած խմբավորման չկամությանը, որի ապացույցը ոչ միայն վերջինիս հայտարարությունն էր ՌԱԿ Հանրապետական վարչության ներկայացուցիչների հետ Երեւանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում, այլեւ հեռուստատեսությամբ, պատճառ բռնելով «աշխարհագրական հեռավորությունները», Հայաստանում գոյություն ունեցող «ներքին քաղաքական խնդիրների առանձնահատկություններին անծանոթ» լինելը եւ այլն: Ավելինՙ այդ հանդիպման ընթացքում եւ հեռուստատեսությամբ հստակորեն ասվեց, որ ՌԱԿ Սփյուռքի եւ Հայաստանի կառույցները չեն կարող միավորվել, այլ մնալու են որպես «քույր» կազմակերպություններ:

Անշուշտ «քույրական» այս հոգածության ներքին պատճառները ծանոթ են մեզ, բայց պահը հարմար չենք գտնում խորքային թափանցումներ կատարելու այդ ուղղությամբ: Ասենքՙ կարեւոր էլ չէ: Կարեւորն այն է, որ գնացքն արդեն շարժվել է, եւ շուտով, առաջիկա հոկտեմբեր ամսին, բնականաբար Երեւանում, տեղի կունենա ՌԱԿ ընդհանուր միացյալ պատգամավորական ժողովըՙ Հայաստանից եւ Սփյուռքից ընտրված պատգամավորների մասնակցությամբ, քննարկելու մեր ժողովրդի եւ կուսակցության առաջ կանգնած գլխավոր խնդիրները, մարտահրավերները, վերջում ընտրելու համար ՌԱԿ միացյալ կենտրոնական վարչություն եւ կանոնադրական այլ մարմիններ:

Այսպիսով, ՌԱԿ Հանրապետական վարչությունը պաշտոնապես հայտարարում է, որ պատրաստ է, որպես մասնակից եւ հյուրընկալ կողմ, ստանձնելու հոկտեմբերին գումարվելիք ՌԱԿ Պատգամավորական միացյալ, ընդհանուր ժողովի կազմակերպչական բոլոր աշխատանքները:

Ներկայումս ՌԱԿ Սփյուռքի եւ Հայաստանի մարմինները ուսումնասիրում են կանոնադրական բոլոր հարցերըՙ ՀՀ եւ սփյուռքյան տարբեր երկրների համապատասխան օրենքները, ինչպես նաեւ ավանդական մեր մյուս կուսակցությունների փորձը:

Վերջում ցանկանում ենք կրկնել համագործակցության մեր կոչըՙ ուղղված ավանդական այն գործընկերներին, կառույցներին եւ անհատներին, որոնց համար թանկ է Ռամկավար Ազատական կուսակցության միասնությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ԿԳԱ ՀԱՄԱՐՁԱԿ ՍԵՐՈՒՆԴ, ՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆ ԿՀՆՉԵՑՆԻ

Հաջորդ գրառումը

ԱՂԱՒՆԻ՞, ԹԷ՞ ԱՐԾԻՒ

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՂԱՒՆԻ՞, ԹԷ՞ ԱՐԾԻՒ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական