Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ԿԳԱ ՀԱՄԱՐՁԱԿ ՍԵՐՈՒՆԴ, ՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆ ԿՀՆՉԵՑՆԻ

08/07/2016
- 08 Հուլիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Հուլիսի 5-ին Քնեսեթում քննարկվեց, բայց քվեարկության չդրվեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւըՙ այն կրթության հանձնաժողով լրամշակման ուղարկելու պատճառաբանությամբ: Իսրայելի խորհրդարանը վարվեց մոտավորապես այնպես, ինչպես 2015-ի ապրիլի 24-ին Բունդեսթագը: Բայց գերմանական օրենսդիրն արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լրամշակմանն ուղարկելուց հետո, այդուհանդերձ, ստիպված եղավ բանաձեւն ընդունել մեկ տարի անցՙ 2016-ի հունիսի 2-ին: Ինչպես կընթանա այս բանաձեւի ճակատագիրը, առայժմ դժվար է կանխագուշակել: Կձեւավորվի՞ հասարակական հատու պահանջ, տեղի լրագրողները հարցը կարծարծե՞ն այնպես, ինչպես Գերմանիայի պարագայում եղավ, առայժմ չի ուրվագծվում: Թվում էրՙ այս հարցում իրենք բացառիկ օրինակ պիտի լինեինՙ հանուն …թեկուզ այն տարածված ճշմարտության, որ մահվան ճամբարներում, գետտոներում կենաց հույս եւ ուժ են ստացել Մուսա լեռան հերոսամարտի պատմության օրինակով:

«Կա հրեա ժողովուրդը եւ Իսրայել պետությունը, որ մեկնելով որոշ քաղաքական շահերեն, արժանի մոտեցում ցույց չի տար այս հարցին, ափսոսանք հայտնեց Բոխումի «Սփյուռք եւ ցեղասպանություն» գիտահետազոտական ինստիտուտի հիմնադիր ղեկավար Միհրան Դաբաղը ՙ ի պատասխան մեր հարցման: Իսրայելը երեւի չունի անհրաժեշտ համարձակությունը, որ դրացիներուն հետ ունեցած դժվար վիճակի արդյունք է: Ըստ ինծի ներելի չէ, քանի որ Իսրայելի ժողովուրդն ու պետությունը մասնավոր պարտականություն ունին ուրացման դեմ գործելու: Չկա ինծի հանդիպած հրեա մտավորական մը, որ Հայոց ցեղասպանությունը ժխտե, Իսրայելի մեջ չկա Հայոց ցեղասպանության ուրացում: Պաշտոնապես չճանաչումը դեռ չի նշանակեր ցեղասպանության ուրացում: Բայց իրենց պատմության նման պատմություն ունեցող ժողովուրդի մը չճանչնալը հակասություն է իրենց իսկ պատմության», ասաց Դաբաղըՙ հավելելով, թե համոզված է, որ «կուգա նոր սերունդ, որ ի վիճակի կըլլա քաղաքական պատասխան հնչեցնելու»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԼԱՎՐՈՎՆ ԷԼԻ ԱԴՐԲԵՋԱՆ Է ԳՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
Հաջորդ գրառումը

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական