Շաբաթ, Հունվարի 31, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՈՒԺԱԾ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ

01/07/2016
- 01 Հուլիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի եւ Թեքեյան Թրաստի նախաձեռնությամբ, Լոնդոնի հայ համայնքում կազմակերպվեց դրամահավաքՙ օժանդակելու Արցախի ապրիլյան քառօրյա պատերազմում տուժած հայ զինվորներին:

ՀՀ սփյուռքի նախարարության առաջարկությամբՙ հանգանակված 2,1 մլն դրամը հատկացվեց Գեղարքունիքի մարզի 13 վիրավոր զինծառայողներիՙ Նորայր Զախարյան (ք. Գավառ), Աշոտ Գասպարյան (գ. Կարմիր), Գեւորգ Բաղդասարյան (գյուղ Լճափ), Անդրանիկ Աթալյան (գ. Շատջրեկ), Արմեն Սիմոնյան (ք. Վարդենիս), Ռուբեն Գեւորգյան (գ. Փոքր Մասրիկ), Ավետիս Զարգարյան (գ. Սոտք), Հայկ Մինասյան (ք. Վարդենիս), Համբարձում Վարդանով (գ. Այգուտ), Գուրգեն Առուստամյան (ք. Ճամբարակ), Դավիթ Ազիզյան (գ. Վարսեր), Վահան Սարգսյան (գ. Զոլաքար), Հրայր Բաղդասարյան (գ. Լիճք):

Գեղարքունիքի մարզպետարանում կայացած հանդիպումը, որին ներկա էին ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը, վիրավոր զինծառայողներ եւ ծնողներ, բացվեց մարզպետի ողջույնի եւ հերոս-զինվորների մեծարման խոսքով. «Մեր տղաները փառավոր սխրանքներ են գործել ռազմադաշտում, իսկ ապրիլյան իրադարձությունները համախմբել են մեր ազգը մեկ նպատակի շուրջ, եւ այսուհետ այդ համախմբումը պետք է ամրապնդվի»: Նա հավաստիացրեց, որ մարզպետարանը հնարավորության սահմաններում շարունակում է օգնել զոհված եւ վիրավոր զինծառայողներին եւ նրանց ընտանիքներին: Մարզպետը խոստացավ օգնել նաեւ աշխատանքի տեղավորման եւ այլ հարցերում:

ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, երախտապարտ լինելով զինծառայողներին Արցախի եւ Հայաստանի քաղաքացիների կյանքը եւ առհասարակ Հայրենիքը փրկելու համար, նշեց, որ ապրիլյան դեպքերից անմիջապես հետո ՀՀ սփյուռքի նախարարությունը կոչ է արել սփյուռքի կազմակերպություններին նյութական օժանդակություն հատկացնել տուժած զինծառայողներին:

Այդ կոչին անտարբեր չէր մնացել նաեւ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը, որի տնօրեն Արմեն Ծուլիկյանը հանդիպմանը եկել էր հանգանակված գումարով: Դրամական օգնությունը հանձնելով Գեղարքունիքի մարզի 13 վիրավոր զինծառայողներին, տնօրենը հավելեց. «Ապրիլյան քառօրյա հերոսամարտերը ալեկոծեցին համայն հայությանը, եւ մեր տղաների հերոսական ջանքերի շնորհիվ մենք այժմ բաց ճակատով ենք նայում աշխարհին եւ հավատում մեր վաղվա անվտանգ օրվան: Գեղարքունիքի մարզում սա մեր առաջին դրամական աջակցությունն է, սակայն աշխատանքներ ենք տանում, որ այն լինի շարունակական»:

Հանդիպման վերջում զինծառայողներն ու ծնողները շնորհակալություն հայտնեցին բոլոր սրտացավ անձանց, բարերարներին աջակցության եւ հոգատարության համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՎԱՀԵ ԱՆՏՈՆՅԱՆ. «SCDM-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎԵՐԱՃԵՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՄԻ ԱՌԱՋԱՏԱՐԻ»

Հաջորդ գրառումը

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ ՊՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ ՊՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական