Չորեքշաբթի, Օգոստոսի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱԼԵՊԱՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

01/07/2016
- 01 Հուլիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Սիրիայում ընթացող արյունահեղությունը չի կարելի քաղաքացիական պատերազմի հետեւանք համարել, ինչքան էլ լրատվական միջոցները շարունակեն այդ թյուր բառակապակցությամբ բնորոշել կատարվածը: Այն ինչ տեղի է ունենում, բաղկացուցիչ մասն է «նեոկոնների» ծրագրի, որը «դոմինո էֆեկտ» ստեղծելով պետք է քայքայեր մեկը մյուսի հետեւից Մերձավոր Արեւելքի կայուն վարչակարգերըՙ սկսելով Իրաքից, ապա անցնելով Լիբիայից եւ Սիրիայից, հասնել մինչեւ վերջին թիրախըՙ Իրան:

Բուշ-Չեյնիի համատեղ վարչակազմը չկարողացավ կամ չհասցրեց ժամանակին ավարտել այդ ծրագիրը, որին նոր ավյուն է սրսկվելու առաջիկա հունվարին, երբ Օբամայի նախագահության երկրորդ ժամկետը ավարտվի, անկախ այն հանգամանքից, թե նախագահական թեկնածուներից ով կհաղթի:

Հարեւնման Քլինթոնի վարչակազմին, որ Եվրոպայում ծրագրեց Հարավսլավիայի մասնատումը եւ Ռուսաստանի ազդեցության նվազեցումը այդ տարածքում, Ռուսաստանն այժմ փորձում է Սիրիայում իրականացնել նույն սցենարը, հակառակ որ համակերպվել է այն փաստի հետ, որ այլեւս գերտերություն չէ:

Սիրիական մարտադաշտում մի շարք շահեր եւ քաղաքականություններ իրար են բախվում, երբեմն նույնիսկ, ըստ նպատակահարմարության, հավատարմության երդումի փոփոխություններով, այսինքն մեկ «Էլ Նուսրա ճակատի» հետ, մեկ «Ազատ Սիրիայի բանակի», կամ էլ «Ահրար էլ-Շամի», «ԻԶԻՍի» կամ «Ալ Ղաիդայի» հետ: Նոր անուններով նոր խմբակցություններ հայտնվում են ամեն օր եւ երբեմն անհետանում, երբ ֆինանսավորումներն ու զինամթերքի հայթայթումները կրճատվում են, քանի որ այդ խմբավորումները մեծ մասամբ կազմված են օտարազգի վարձկաններից: Դա եւս պատճառ է, որ կատարվածը չբնորոշվի որպես «քաղաքացիական պատերազմ»: Հակառակ պետքարտուղարության եւ «նեոկոնների» կողմից ուժեղ ճնշումներին, նախագահ Օբաման մինչեւ այժմ սոսկ արջի ծառայություն է մատուցում Սիրիայում վարչակազմի փոփոխության հարցի վերաբերյալ, որովհետեւ որեւէ տեղեկացված դիտորդի համար ակնհայտ է, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե ուժեղ բռունցքի տեր մի անձնավորություն պաշտոնանկ է արվում: Դեռ թարմ են մեր հիշողություններում ավերածությունների եւ անկայունության փաստերը Իրաքում, Լիբիայում եւ Եմենում: Առաջին երկուսի դեպքում արցունքներ չթափեցին Իսրայելում, հակառակ որ իրադարձությունների ընթացքում մեկ միլիոն քաղաքացիներ մահացան, 4,500 ամերիկացի զինվորներ զոհվեցին եւ նույնքան ամերիկացի պատերազմի վետերաններ էլ ինքնասպանություն գործեցին: Իրենցՙ իսրայելցիների համար կարեւորը թշնամական մտադրություններ ունեցող երկու ուժեղ անձնավորությունների իշխանությունից զրկելն էր:

Սիրիայի պարագայում տարբեր է պատկերը: Նախ Ռուսաստանի դեմ հակամարտելը մեծ ռիսկ է: Երկրորդՙ բացի Անկարայից երեւի, բոլոր խմբավորումները բացահայտորեն եւ լռելյայն գիտակցում են, որ Ասադի վարչակազմի վերացումով ստեղծվելու է քաղաքական մի «վակուում»ՙ դատարկություն, որն անտարակույս լայն դուռ է բացելու ծայրահեղ իսլամիստների առաջ: Նույնիսկ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն է գիտակցում, որ թեկուզ թուլացածՙ Ասադի կառավարության գոյությունը ավելի վստահելի երաշխիք է Իսրայելի անվտանգության համար, քան մասնատված Սիրիան, որտեղ անշրջահայաց եւ անպատասխանատու զորամիավորումներ անընդհատ կռվելու են իրար դեմ, իր իսկ սահմաններում:

Գուցե հեգնական թվացող այս հարցի երկրորդ բաղկացուցիչ մասն էլ ջերմացող հարաբերություններն են Ռուսաստանի եւ Իսրայելի միջեւ: Վերջին շրջանում Ավիգդոր Լիբերմանի նշանակումը խիստ քննադատության արժանացավ Արեւմուտքում: «Նյու Յորք Թայմսն» իր սուր խմբագրականում այդ քայլը համարեց երկու պետություն ստեղծելով պաղեստինյան հարցը լուծելու գործընթացին հասցված «եւս մեկ պարտություն»:Միայն Կրեմլում ողջունեցին Իսրայելում ռուսախոս դիվանագետի առաջխաղացումը: Գոհունակության այդ զգացմունքներն արտահայտվեցին, երբ վերջերս Նաթանյահուն Մոսկվա ժամանեց մասնակցելու երկու երկրների միջեւ դիվանագիտական կապերի հաստատման 25-ամյակին նվիրված տոնակատարություններին:

Սիրիայի պատերազմական թատերաբեմում սցենարը կարող է փոփոխվել, եթե նախագահ Օբամային հաջորդի Հիլարի Քլինթոնը, ով Ռուսաստանի հետ լարվածությունը է՛լ ավելի սրելու եւ Թուրքիային հաճոյանալու զույգ նկատառումներով կողմնակից է Սիրիայում ստեղծել ոչ-թռիչքային գոտի: Հիշենք, որ թուրք Սուլթանի ցանկություններին ընդառաջ չգնալով, նախագահ Օբաման մերժեց այդպիսի գոտու ստեղծումը եւ շարունակեց աջակցել Սիրիայում քրդական ուժերին: Այդուհանդերձ, քանի որ Մերձավոր Արեւելքում Մ. Նահանգների ամեն մի քայլը պարտադիր պետք է հաշվի առնի նաեւ Իսրայելի շահերը, վերոնշյալ սցենարը կարող է փոփոխության ենթարկվել:

Ճիշտ է, Թուրքիան չկարողացավ համոզել Մ. Նահանգների ներկա վարչակազմին ստեղծելու ոչ թռիչքային այդ գոտին, որպեսզի չթույլատրեր իր սահմանում քրդական անկլավի կազմավորումը, սակայն նախագահ Էրդողանը հույսը չի կորցրել եւ իր համախոհներն ու վարձկանները շարունակում են իր քաղաքականությունը, որի հիմքում ընկած է նաեւ Սիրիայում հայկական բնակավայրերի ամբողջական ավերումը:

Հալեպի երբեմնի բարգավաճ հայկական համայնքը հիմնականում կազմված է Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներից: Թուրքիայի թշնամական մտադրությունների հետեւանքում հալեպահայությունը մի անգամ եւս տարագրվում է: Քեսապի հայությունը դեռ չի վերագտել իրեն թուրքական գաղտնի ծառայությունների (MIT) հրամանի ներքո գործող վարձկանների պատճառած ավերածություններից հետո: Վճռական մարտերը դեռեւս շարունակվում են Հալեպում, որն այժմ բաժանված է երկուՙ կառավարական եւ ապստամբ զորքերի միջեւ: Վերջիններս դիտավորյալ հայկական թաղամասերն են ռմբակոծում բազմաթիվ զոհերի պատճառ դառնալով: Նույն ծրագրի սահմաններում Դեր Զորում հայ նահատակների հուշահամալիրը ռմբակոծվեց Ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին: Վերջերս արյունալի մի հարված էլ հասցվեց Կամիշլիում գործող արեւելյան ուղղափառ քրիստոնյաների եկեղեցուն, մինչ պատրիարք Մորան Մոր Իգնատիոս Աֆրեմ Բ-ն հատուկ արարողությամբ նշում էր Թուրքիայի կողմից ասորիների ցեղասպանության 101-րդ տարելիցը:

Հալեպը մի ժամանակ Սիրիայի ամենամեծ քաղաքն էր, առեւտրի կենտրոնը, 2,3 միլիոն բնակչությամբ: Այդ թիվն այժմ նվազել է դառնալով մեկ միլիոն: Հայկական համայնքն այնտեղ 60 հազարի էր հասնում: Այժմ քայքայված քաղաքում մնացել են ընդամենը 8 հազար հայեր: Վերջերս Սուրբ Երրորդություն (Զվարթնոց) եկեղեցու վրա կատարված ռմբակոծության հետեւանքով հայկական ծննդատունն ու շրջակա պատմական եւ մշակութային շատ կառույցներ ավերվեցին:

ԵԱՀԿ-ում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանն այդ կազմակերպության մշտական խորհրդի 105-րդ նստաշրջանին բողոք է ներկայացրել, խստորեն դատապարտելով Հալեպի քրիստոնյա շրջանների վրա ծրագրված հարձակումները, որոնց զոհ են դարձել նաեւ բազմաթիվ հայեր: Ըստ Կիրակոսյանի, էթնիկական եւ կրոնական փոքրամասնությունները, ներառյալ հայերը, դարձել են գլխավոր թիրախներ «ԻՊ-ի», «Ալ-Նուսրայի», ինչպես նաեւ «Ալ-Ղաիդայի» նման մարտական խմբավորումների համար: «Այս զորամիավորումների գործողությունները լրջորեն սպառնում են ԵԱՀԿ-ի գործադրած տարածաշրջանային անվտանգության ջանքերին», նշել է նա:

Թուրքիայի նախագահը չափազանց զբաղված է: Նա պատերազմ է մղում քուրդերի դեմ եւ արդեն իսկ տեղահան է արել տարածաշրջանում ավելի քան 500 հազար մարդու: Միայն անցած մեկ ամսվա ընթացքում նա սպանել է 6 հազար երիտասարդ քուրդերի, ահաբեկչության դեմ պայքարելու քողի ներքո: Այդ կոտորածի հետեւանքում Արեւմուտքում նա համարվում է «պարիա» (pariah)ՙ այսինքն «կաստաներից դուրս գտնվող», սոցիալական եւ կրոնական բոլոր իրավունքներից զուրկ մի անձնավորություն: Թուրքական տնտեսությունն ու զբոսաշրջությունը, որ մի ժամանակ մեծ ժողովրդականություն էր վայելում եվրոպացիների շրջանում, այժմ հույսը հիմնականում կարող է դնել սոսկ ծայրահեղ մահմեդական երկրների վրա, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, Քաթարը եւ Ադրբեջանը:

Անկայուն հրադադարը թեեւ պահպանվում է Սիրիայում, բայց պատերազմը շարունակվում է Հալեպում, որտեղ ռուսական օդուժը ռմբակոծում է Թուրքիայի մերձավորներին: Վերջին շրջանի որոշակի տարածքային ձեռքբերումները խրախուսել են նախագահ Ասադին, ով երդվել է «մղոն առ մղոն» վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունը: Նա հայտարարել է, որ «Էրդողանի օսմանյան երազանքները իրենց գերեզմանն են գտնելու Հալեպում»:

Նման հռետորական արտահայտությունները, սակայն, չեն կարող մխիթարել Հալեպի ավերակներում ծվարած 8 հազար հայերին: Հնգամյա այս ողբերգությունը դեռ մի հինգ տարի էլ կարող է շարունակվել, ինչը նշանակում է այդ երբեմնի կենսախինդ հայկական համայնքի վերջնական ոչնչացումը:

Սիրիայի հարեւան երկրներն ու նրանց գերագույն իշխանավորները կարող են փոխել իրադրությունը, եթե ի վիճակի լինեն գտնելու մի ընդհանրական հիմնավորում, պատճառաբանություն: Մինչ այդ հալեպահայերի համար ցեղասպանությունը շարունակվում է:

Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, The Armenian Mirror-Spectator շաբաթաթերթից

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԵ՜Յ, ԱՌԱՋԻՆ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐ

Հաջորդ գրառումը

ԳԵՐՄԱՆԻԱՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է, ԻՍՐԱՅԵ՛Լ

Համանման Հոդվածներ

1 օգոստոսի, 2025

Մեր ընթերցողներին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ո՞ւմ ձեռքում է Սյունիքի դարպասների բանալին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ներքին կյանքի կրակը կբոցկլտա սեպտեմբերին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Լինթներին մեղմ պատիժ տվեցին, բայց կարեւորն այն է, որ Բաքուն դատապարտվեց

01/08/2025
Հաջորդ գրառումը

ԳԵՐՄԱՆԻԱՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է, ԻՍՐԱՅԵ՛Լ

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Բարձրաստիճան հոգևորականներն ու պայքարի մյուս մասնակիցներն ուղղակի բռնադատված են հայրենատեր լինելու համար. Արամ քահանա Միրզոյան

20/08/2025

Մեր բարձրաստիճան հոգևորականներն ու պայքարի մյուս մասնակիցներն ուղղակի բռնադատված են հայրենատեր լինելու համար։ Մենք որևէ վայրկյան չենք համակերպվում, ո՛չ պարտության,...

ԿարդալDetails

Փաշինյանի ուղերձում կարմիր  թելով նկատելի էր շանտաժի լեզուն՝ վախեցնելու Արցախ վերադառնալու մասին մտածող մարդկանց. Մետաքսե Հակոբյան

20/08/2025

Կարծում եք՝ ՔՊ-ն չգիտե՞ր այդ ձայնագրությունների իրական բովանդակության մասիn. այս գործը  փուչիկ ա, որն արդեն տրաքել ա. Դանիելյան  

20/08/2025

Շարունակվում է Բագրատ Սրբազանի և «Սրբազան պայքարի» աջակիցների գործով դատական նիստը

20/08/2025

Իրանը Բելառուսի հետ համագործակցության միջոցով կկարողանա հաղթահարել պատժամիջոցների բացասական հետևանքները. Փեզեշքիան

20/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական