Կիրակի, Փետրվարի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 25-ԱՄՅԱԿԸ ԴԱՆԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆԸ

24/06/2016
- 24 Հունիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Կոպենհագեն-Բորնհոլմ-Պրահա

Հունիսի 16-ի երեկոյան Դանիայում Հայաստանի դեսպանությունում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի անկախության 25 ամյակին նվիրված ընդունելություն, որին մասնակցում էր աշխատանքային այցով Կոպենհագենում գտնվող ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը:

Նախ Դանիայում Հայաստանի դեսպան Հրաչյա Աղաջանյանը դեսպանության, Դանիայի ու Նորվեգիայի հայկական համայնքների անունից ողջունելով Արցախի արտգործնախարարին, շեշտեց, որ նախարար Միրզոյանի այս այցը նոր խթան կահանդիսանա ԼՂՀ-ն իր ցանկանալի հանգրվանին հասցնելու գործում: «Սկանդինվայան հողի վրա մի անգամ եւս հաստատում ենք մեր հավատարմությունը խաղաղությանը, մարդասիրությանն ու անվտանգությանը»,- ասաց դեսպան Աղաջանյանը, ընդգծելով ժողովուրդների ազատությունն ու ազատ ինքնորշման իրավունքը:

Այնուհետեւ Արցախի արտգործնախարարն իր ելույթում նշեց, որ նախապես ծրագրել էին տարբեր միջոցառումներով նշել Արցախի անկախության 25 ամյակը, այդ թվում ձեռնարկներ էին նախատեսված սփյուռքում, ու թեեւ ապրիլյան իրադարձությունների պատճառով շատ ծրագրեր չիրականացան, բայց ոչ մի ուժ չի կարող Արցախի ժողովրդին ստիպել հրաժարվել իր պայքարից: «Մենք միայնակ չենք այդ պայքարում, քանի որ մեզ հետ են Հայաստանը, սփյուռքը եւ մեր բարեկամները»,- ասաց արտգործնախարար Միրզոյանը: Արցախը կառուցում է ազատ պետություն եւ ապրում է հանուն իր տեսլականի ու գաղափարի: «Վաղ թե ուշ հասնելու ենք այդ նպատակին եւ Արցախը լինելու է անկախ պետություն, դրանով իր նպաստը բերելով ոչ միայն տարածաշրջանի, այլեւ միջազգային խաղաղությանը»,- եզրափակեց իր խոսքը Լեռնային Ղարաբաղի հանրապետության արտգործնախարարը:

Ներկաներին ողջունելու էր եկել նաեւ Դանիական «Վոքս Վիվա» երգչախումբը, որը կատարեց ոչ միայն դանիական, այլեւ հայկական երգեր: Հյուրերը ճաշակեցին նաեւ արցախյան Ժինգյալով հացը եւ խմիչքը: Ընդունելությանը ներկա էին դանիական գիտական ու հասարակական շրջանակների, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ:

Ամփոփելով, նշենք, որ Արցախի արտգործնախարարի այցը կարեւոր տեղեկատվական նշանակություն ունեցավ Դանիայի հատկապես հասարակական ու քաղաքական շրջանակների համար, այցը լուսաբանվեց նաեւ տեղական մամուլում:

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Կոպենհագեն-Բորնհոլմ-Պրահա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՌՈԲԵՐՏ ՖԻՍՔԸՙ ԹԵՀԼԻՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ

Հաջորդ գրառումը

ՊԱՊՆ ՈՒ ԳԻՆԻՆ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՊԱՊՆ ՈՒ ԳԻՆԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական