Կիրակի, Փետրվարի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌԴ ԱԳՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ Մ. ԶԱԽԱՐՈՎԱՅԻՆ

24/06/2016
- 24 Հունիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌԱՖԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Քաղաքավարի նամակ

Հարգելի Մարիա Վլադիմիրովնա,

Ձեզ գրում եմ Երեւանում Գարեգին Նժդեհի հուշարձանի կանգնեցման առիթով Ձեր արտահայտած պաշտոնական ԶԱՐՄԱՆՔԻ կապակցությամբ: Պատկերացնում եմ, թե Ձեզ համար որքան անհետաքրքիր է եղել դրանով զբաղվելը: Առավոտյան նոր հագուստով եկել եք աշխատանքի, Սոբյանինը նորանոր օղակների մեջ է առնում Մոսկվան, Ֆրանսիայում «Եվրո-2016»-ն է… իսկ այստեղ ինչ-որ հայկական հուշարձան է, որի առիթով չգիտես ինչու հարկավոր է ԶԱՐՄԱՆԱԼ: Դե Դուք էլ առանց երկար մտածելու հրապարակեցիք ԶԱՐՄԱՆՔԻ տեքստը, առանձնապես խորամուխ չլինելով հրապարակվող հայտարարության իմաստին: Իրականում նա, ում Դուք նկատի ունեիք, եւ նա, ում հուշարձանը կանգնեցվել է, տարբեր մարդիկ են: SS-ի հետ կապեր ունեցել է Դրոն, իսկ Նժդեհը մարտնչել է, մասնավորապեսՙ թուրքերից Հայաստանի անկախացման համար:

Բայց ախր դա լավ է, Մարիա Վլադիմիրովնա: Դա հենց համահունչ է Թուրքիայի հանդեպ Ռուսաստանի այսօրվա վերաբերմունքին:

Սակայն ես հիանալի հասկանում եմ, որ Ձեզ համար Դրոն եւ Նժդեհը լոկ անիմաստ տառերի կուտակումներ են, եւ Դուք առանց շփոթվելու ԶԱՐՄԱՑԱՔ եւ գնացիք ըմպելու Ձեր առավոտյան սուրճը: Ուստի Ձեր հայտարարությունը մի քիչ ԶԱՐՄԱՑՐԵՑ մեր երկրի բնակչությանը: Ի դեպ, երկրի մասին: Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն է իր զինանշանով, դրոշով, օրհներգով եւ սահմանադրությամբ: Ու թեեւ Դուք մեր երկիրը համարում եք Ռուսաց Երեւանի նահանգ, Դե յուրե, Դե ֆակտո եւ Դեպարդյո նա անկախ հանրապետություն է: Եվ այստեղ ապրում են չափահաս քեռիներ եւ մորաքույրներ, որոնք կարողանում են ուտել, խմել, զուգարան գնալ, աշխատել եւ հուշարձաններ կանգնեցնելՙ առանց Ռուսաստանի հետ խորհրդակցելու, որքան էլ դա Ձեզ ԶԱՐՄԱՆԱԼԻ թվա այժմ:

Ես Ձեզ չէի գրի այս նամակը, եթե Սանկտ-Պետերբուրգում այսօր չտեղադրեին հարթաքանդակ ի հիշատակ նացիստ Մաններհեյմի, որը պատերազմի տարիներին համագործակցել է ֆաշիստների հետ:

Որպես Հայրենական Մեծ պատերազմում հիտլերյան Գերմանիայի նկատմամբ հաղթանակի մեջ հսկայական ավանդ ներդրած երկրի ներկայացուցիչ, Ձեզ իմ խորին ԶԱՐՄԱՆՔՆ եմ հայտնում Ռուսաստանի սրտում ֆաշիստի հուշատախտակի տեղադրման փաստի առթիվ: Հուսով եմՙ շուտով կհաջորդի նաեւ ՀՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի ԶԱՐՄԱՆՔԸ:

Եվս մեկ բան: Երբ Նժդեհի մասին խոսում է ադրբեջանամետ իմաստակ Սերգեյ Մարկովը, դա հասկանալի է: Նա հիմար է եւ հարբեցող: Բայց Դուք… Խելացի, հմայիչ, սիրալիր Մարիա Վլադիմիրովնա: Դա Ձեզ պե՞տք է առհասարակ: Դա նույնն է, թե ՀՀ ԱԳՆ տեղեկատվության բաժնի տնօրենը հանկարծ սկսի դատողություններ անել Ռուսիայի պատմության մեջ Եվպատիյ Կոլովրատի խաղացած դերի մասին կամ ԶԱՐՄԱՆԱՐ, օրինակ, Երմակի հերոսացման փաստից:

Իմ սուբյեկտիվ կարծիքովՙ Ռուսաստանն այսօր ԶԱՐՄԱՆՔԻ շատ ավելի կարեւոր թեմաներ ունի Ֆրանսիայից ռուսաստանցի ֆուտբոլասերների արտաքսումը, ձեր հյուսիսկորեացի բարեկամ Կիմ Չոն Ինի վարքագիծը, Լուկաշենկոյի պարբերական խելաշեղումները եւ այլն: Օրինակ, Ձեզ չի՞ տագնապեցնում, որ եղբայրական Մոնղոլիայում կանգնեցված է Չինգիզ Խանիՙ հինգհարկանի տան բարձրության հուշարձանը: Ո՞չ: Ախր Չինգիզ Խանը նույն Հիտլերն է: Իսկ հիմա եկեք միասին ԶԱՐՄԱՆԱՆՔ: Հարգելի Մարիա Վլադիմիրովնա, Ձեզ չի՞ շփոթեցնում, որ Ձեր ռազմավարական գործընկեր Ադրբեջանի նախագահ Ալիեւը հրապարակայնորեն պինդ համբուրվում է թուրք Էրդողանի հետ, նրանք ամենուրեք բեղիկներն իրար են քսում եւ հայտարարում համակողմանի ու փոխադարձ պաշտպանության մասին: Այսինքն Թուրքիան պաշտպանում է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի (ձեր դաշնակցի) վրա, իսկ Ադրբեջանը հավանություն է տալիս Թուրքիայի կողմից ռուսական օդանավի խոցմանը: Լավ, ասենք Դուք ինքներդ էլ առանձնապես դեմ չէիք Ադրբեջանի ապրիլյան հարձակմանը, բայց ռուսական օդանա՞վը… Ախր դա անմիջականորեն վերաբերում է Ռուսաստանին: Իսկ Ալիեւը հավանություն է տալիս: Գուցե պարզապես մոռացե՞լ եք: Այդ դեպքում, եթե դժվար չէ, ԶԱՐՄԱՑԵՔ, խնդրեմ, նաեւ այս առիթով:

Վերջում ուզում եմ ասել ամենաահավորը: Միայն թե Դուք, հարգելի Մարիա Վլադիմիրովնա, ոչ մեկին չասեք:

Հայաստանում Վլադիմիր Պուտինի վարկանիշն ընկնում է: Հասկանում եմ, դա դժվարությամբ եք պատկերացնում, քանի որ Պուտինին հավատում է ռուսաստանցիների 74 տոկոսը, իսկ դա ավելին է, քան Աստծուն հավատացողների տոկոսը:

Բայց Հայաստանում դա տեղի է ունենում: Ժողովրդականությամբ նրան արդեն գերազանցում են Լիոնել Մեսսին եւ Ջորջ Քլունին: Ասում ենՙ նրանց մոտենում է Կրիշտիանու Ռոնալդուն: Մղձավանջ է, այո՞: Ես չեմ ԶԱՐՄԱՆԱ, եթե այդ մասին իմանալովՙ Դուք արտահայտեք Ձեր անկեղծ ԶԱՐՄԱՆՔԸ:

Այնպես որ ձեր վիճակը նախանձելի չէ: Հաջողություն Ձեզ եւ բարեւներ հաղորդեք Սերգեյ Վիկտորովիչ Լավրովին: Մենք այստեղ բոլորս հիշում ենք նրա հայկական արմատների մասին: Հուսով եմՙ նա էլ մի օր կհիշի:

Իսկ ինչ վերաբերում է Նժդեհի հուշարձանին, նա ինչպես կանգուն էր, այնպես էլ կանգուն կմնաՙ ի հեճուկս Ձեր ԶԱՐՄԱՆՔՆԵՐԻ: Նախՙ այն պատճառով, որ նա Հայաստանի ազգային հերոս է: Երկրորդՙ «Հաջողության ջենտլմեններ» ֆիլմում Սավելի Կրամարովի հերոսի լեզվով ասածՙ «ՆՐԱՆ Ո՞Վ ԿՆՍՏԵՑՆԻ, ԱԽՐ ՆԱ ՀՈՒՇԱՐՁԱՆ Է»:

Հետայսու խոնարհվում եմ, Ձեզ ամենայն բարիք, սիրալիր Մարիա Վլադիմիրովնա:

Հարգանքներովՙ ՌԴ երեք միլիոն դաշնակիցներից մեկը:

Հ.Գ. Դիմացեք: Ձեզ առողջություն եւ լավ տրամադրություն:

Թարգմ. Պ. Ք.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄԵՆԱՀԵՇՏԸ ՈՒՐԻՇԻՆ ՄԵՂԱԴՐԵԼՆ Է

Հաջորդ գրառումը

ԻՆՋԻՐԼԻՔԻ ՈՒՐՎԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՆԳԻՍՏ ՉԵՆ ՏԱԼՈՒ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ԻՆՋԻՐԼԻՔԻ ՈՒՐՎԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՆԳԻՍՏ ՉԵՆ ՏԱԼՈՒ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական