Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆԿՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

24/06/2016
- 24 Հունիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ադրբեջանի տնտեսական անկումը այս տարվա հունվար-մայիս ամիսներին կազմել է 4,2 տոկոս: Այդ մասին հաղորդել է այդ երկրի պետական վիճակագրական ծառայության մամուլի կենտրոնը: Հարեւան երկրում պաշտոնապես ստիպված են փաստել (այլ հարց է, թե որքանո՞վ ճշգրիտ) սոցիալ-տնտեսական մի շարք այլ ցուցանիշների վատթարացման մասին եւս:

Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 4,2 տոկոս անկման պարագայում, ՀՆԱ ծավալը կազմել է 21,5 մլրդ մանաթ: Հիշեցնենք, որ մանաթը գրեթե կրկնակի արժեզրկվել է, ինչը նշանակում է, որ դոլարային առումով այս ցուցանիշը մոտ 14,5 մլրդ դոլար է, այն դեպքում, երբ անցյալ տարի դա կլիներ մոտ 30 մլրդ դոլար:

Տնտեսության ոչ նավթային հատվածի ծավալները նվազել են 7 տոկոսով, իսկ նավթային հատվածը 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1 տոկոսով: Այստեղ պարզաբանման կարիք կա: Աճն արձանագրվել է ազգային արժույթով արտահայտված, որը, ինչպես արդեն նշվեց, կրկնակի արժեզրկվել է, իսկ միջազգային շուկաներում նավթը վաճառվում է դոլարով: Դոլարային արտահայտությամբ նավթի գինը ավելի քան կրկնակի նվազել է այս պահի դրությամբ, գտնվելով (Brent տեսակը) 50 դոլար 1 բարելի համար միջակայքում: Այսինքն, իրականում Ադրբեջանի եկամուտները նավթից ավելի քան կրկնակի նվազել են:

Նավթային հատվածից կախված մյուս ճյուղերից հատկապես կտրուկ անկում է արձանագրվել շինարարությունումՙ 37 տոկոսով, տրանպորտումՙ 9,5 տոկոսով:

Բնականաբար, տնտեսական անկումը բացասաբար է ազդել նաեւ բնակչության կենսամակարդակի վրա: Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն նվազել է 5,4 տոկոսով, կազմելով 2,3 հազար մանաթ: Դարձյալ հիշեցնենք, որ դոլարով, որը սերտորեն շաղկապված է նավթի, հետեւաբար եւ ադրբեջանական տնտեսության հետ, այդ ցուցանիշը շատ ավելի կտրուկ վատթարացում է ունեցել:

Այս ամենով հանդերձ, Ադրբեջանի կառավարությունը 2016-ի համար կանխատեսում է 1,8 տոկոս տնտեսական աճ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԵՐԿԻՐԸ ԵՐԿԻՐ ԴԱՐՁՆԵԼԸ» ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԻ

Հաջորդ գրառումը

ՍՏԵՂԾՎԵԼՈՒ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽԱՂՈՂԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՍՏԵՂԾՎԵԼՈՒ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽԱՂՈՂԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական