Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՊԱՊԸ ԿՊԱՏԱՍԽԱՆԻ ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒ ՆԱՄԱԿԻՆՙ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՂԱՎՆԻՆԵՐ ԲԱՑ ԹՈՂՆԵԼՈՎ

24/06/2016
- 24 Հունիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Մինչ Հռոմի պապի Երեւան այցը, Ադրբեջանն արդեն ճնշում է բանեցնում. Ֆրանցիսկոս պապը Երեւանում պիտի արծարծի հայկական ուժերիՙ ԼՂ եւ հարակից ադրբեջանական տարածքներից դուրս գալու հարցը, ինչպես նաեւ հորդորի Հայաստանին հրապարակավ ստանձնել Խոջալուի կոտորածների պատասխանատվությունը, որի ժամանակ 1992- ին զոհ գնաց 600 հոգիՙ տղամարդ, կին, երեխա, հունիսի 22- ին փոխանցում է «finanzen.net» գերմանալեզու կայքըՙ ներկայացնելով Ադրբեջանի « Քաղաքացիական հասարակության զարգացում» միավորման նախագահ Էլխան Սուլեյմանովի պահանջը:

«Մենք խոր մտահոգություն ենք հայտնում այն հնարավոր խնդիրների առնչությամբ, որ կարող են ծագել Հայաստան Ձեր առաջիկա այցի ժամանակ, երբ օրինակ հայ պաշտոնյաների մոլորեցնող ջանքերին ի համալրում, կփորձեք արդարացնել ԼՂ- ի եւ հարակից ադրբեջանական տարածքների ապօրինի գրավումը», Հռոմի կաթոլիկ քահանայապետին հասցեագրված նամակում շարադրում է Սուլեյմանովը: Վերջերս էլ Սպիտակ տունը հայտարարեց, թե ԼՂ- ին մերձակա շրջանները պիտի վերադարձվեն ադրբեջանական վերահսկողությանը, գրում է նամակագիրը: «Սուրբ Աթոռի եւ անձամբ Ձեր հոգեւոր եւ բարոյական պատասխանատվությանն ենք կոչ ուղղում, Երեւանում անդրադարձե՛ք ԼՂ- ում տեղի ունեցած ողբերգությանը, ճնշո՛ւմ գործադրեք տեղի պաշտոնյաների վրա, որ կատարեն միջազգային հանրությանՙ ադրբեջանական տարածքները վերադարձնելու պահանջները»:

Նամակի հեղինակը հիշատակում է Վատիկանի եւ Ադրբեջանի միջեւ սերտ հարաբերությունների մասին, ինչպես նաեւ Սուրբ Աթոռի նախկին արտգործնախարար Ջիովաննի Լայոլոյիՙ Ադրբեջանի կրոնական հանդուրժողականության մասին գովեստի խոսքը:

Սուլեյմանովը նկատում էՙ «վստահ ենք, որ Ձերդ սրբությունը տեղյակ է, որ Ադրբեջանին դարեր ի վեր առաջնորդում են կրոնական եւ էթիկական խոր արմատ գցած ավանդույթները, որ քրիստոնյաների, հրեաների եւ մահմեդականների խաղաղ գոյակցությունն են ապահովում»: Նամակագիրը հավելում է, թե «ադրբեջանցիները հավատարիմ են հանդուրժողականությանը, ի հեճուկս շարունակական անարդարությունների, վերջին տասնամյակներին մեր երկրում, մեր շրջանում տիրող սարսափելի խռովությունների»:

Պապը կարդացե՞լ է ադրբեջանցի գործչի նամակը, պատասխանե՞լ է նրան: Ո՞վ մեզ կասի: Բայց նկատելի է, որ ադրբեջանցի գործիչն այնքան էլ չի սխալվումՙ ըստ ամենայնի Հռոմի պապը Նոյի երկրում աղավնի է բաց թողնելու, որ իր խաղաղ թռիչքը կփորձարկի երկու ուղղություններովՙ Թուրքիա եւ Ադրբեջան: Հենց այս համատեքստն է շեշտված գերմանալեզու մի շարք կայքերում: Շվեյցարիայում գործող կաթոլիկական kath.ch մեդիա կենտրոնը փոխանցում է, թե Հռոմի պապի այցից մեծ ակնկալիք ունեն Հայաստանում եւ որպես ասվածի հավաստում ներկայացնում է Բեռլինում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի ակնարկըՙ «այցը տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական մեծ նշանակություն ունի»:

Հռոմի պապի հագեցած ժամանակացույցի մասին ծանուցելով, կայքը նշում է, թե ՀՀ նախագահ Սարգսյանի ընդունելությունը, ինչպես նաեւ նախագահական նստավայրում քաղաքական գործիչների, դիվանագետների առջեւ նրա ելույթը հուշում է, որ այցը քաղաքական ուղղվածություն էլ ունի: Նախկինում Ֆրանցիսկոս պապի այցելությունները քաղաքական պրկված խնդիրներ ունեցող տարածաշրջաններ փաստում են, որ Հռոմի քահանայապետը չի երկնչում բարձրաձայն անդրադառնալ դրանցՙ լինի Պաղեստինում, Շրի Լանկայում, Հարավային Կորեայում կամ Մեքսիկայում: Հայաստանն էլ զերծ չէ նման խնդիրներից, գրում է լրատվամիջոցըՙ ծանուցելով ԼՂ հարցի առնչությամբ հայ- ադրբեջանական հակամարտությանՙ հատկապես ապրիլյան բախումների, ինչպես նաեւ դրանից հետո Սարգսյան- Ալիեւ սանկտպետերբուգյան բանակցությունների մասին:

25 -ամյա անկախությունը բոլորած Հայաստանը փորձում է մերձենալ ԵՄ- ին, գրում է լրատունՙ մասնավորեցնելով, թե այս տարի նախատեսված է այդ կառույցի հետ երկկողմանի համագործակցության պայմանգրի կնքում: ԵՄ ՀՀ- ից պահանջում է առավել մեծ մասնակցություն կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, օրենքի գերակայության, անկախ դատական համակարգի հաստատում: «Մենք այդ ուղու վրա ենքՙ ակնկալելով խորհրդատվություն եւ առավել մեծ սատարում», դեսպան Սմբատյանի խոսքն է մեջբերում կաթոլիկական լրատունՙ իր հոդվածը եզրափակելով հետեւյալ նախադասությամբՙ նաեւ սրա համար բարի գալուստ Հռոմից ժամանած հյուրին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՐՈԶԸ ՉԷ

Հաջորդ գրառումը

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐ ՎԵՐԸՆՏՐՎԵՑ ՌՈՒԲԵՆ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆԸ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐ ՎԵՐԸՆՏՐՎԵՑ ՌՈՒԲԵՆ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական