Կիրակի, Փետրվարի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

17/06/2016
- 17 Հունիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Հայկական էկզոտիկաՙ սիրո բռնկումներով

Զարմանահրաշ երեւույթներ են տեղի ունենում հակասական տրամադրություններով համակված մեր Հայաստան աշխարհում: Ո՛չ, ո՛չ, խոսքը չի վերաբերում շփման գծի առաջացրած հեղաբեկումներին: Խոսքը վերաբերում է հայ-ամերիկյան առնչությունների զգացմունքային նուրբ ոլորտներից մեկին:

Բանն այն է, որ արմատներով բայազետցիՙ նախկին սիրիահայ, ներկայումս լոսանջելեսաբնակ տեր եւ տիկին Արմեն Բաթմանյանի ու Օվսաննա Սաղրյանի դուստր Մերին ինտերնետային կապ էր հաստատել Հայաստանի ստեպղինի ոչ պաշտոնական հայրենիք Արամուս գյուղի բնակիչներ տեր եւ տիկին Գառնիկ Հակոբյանի ու Աստղիկ Սարկավագյանի որդի Հարությունի հետ: Եվ պարզվեց, որ այդ ընդամենը էլեկտրոնային շփումները եւս կարող են վերածվել փոխադարձ սիրո եւ ամուսնական դաշինք կնքելու անկասելի ցանկության: Մնում էր միայն առերես հանդիպմամբ հաստատել զգացմունքների անշեղությունը:

Ահա եւ օրերս Երեւան ժամանեց Բաթմանյանների ընտանիքը եւ տեղի ունեցավ իրար հավակնող զույգի անձնական առումով պատմական հանդիպումը: Իրապես հաստատվեց բուռն սիրո առկայությունը: Սակայն ամենամեծ անակնկալը առջեւում էր. ի հայտ եկավ, որ երկու կողմերի հարյուրից ավելի հարազատների ու բարեկամների մասնակցությամբ տեղի ունեցած նշանդրեքի ժամանակ հարսնացուի եղբայր կալիֆոռնիացի «կովբոյ» Հակոբը հասցրել էր աչք դնել փեսացուի միակ քրոջՙ նրբագեղ Ռիմայի վրա: Ընդ որում, նրա համառությունը ծիլեր էր տվել: Եվ մի շաբաթ հետո Բաթմանյանները սիրահոժար խնդրեցին Ռիմայի ձեռքը: Պատկերացնու՞մ եք հատկապես երկու կողմերի մայրերի շփոթվածությունն ընդամենը երկու շաբաթվա ընթացքում միաժամանակյա զոքանչ-սկեսուր պաշտոնական կարգավիճակ ձեռք բերելու կապակցությամբ: Մնում է միայն սպասել առաջիկա «իսկական» հայկական միացյալ հարսանեկան հանդեսին, Հայաստանում թե Ամերիկայում, թերեւս կարեւոր չէ:

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ:

Բնականաբար, «Ազգ» շաբաթաթերթի կոլեկտիվը չէր կարող անտարբեր գտնվել քույրերի ու եղբայրների միջեւ տեղի ունեցած այս էկզոտիկ ազգային իրադարձությունների նկատմամբ ու բարեմաղթությունների ջերմ խոսքեր չասել նորոսիրահարյալներինՙ երջանիկ եղեք, ամուր ընտանիք կազմեք ու հարազատներին եւ հայ մարդկանց ուրախացրեք սիրունիկ բալիկներով:

Նկար 1. Հակոբը եւ Ռիման, Մերին եւ Հարությունը

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ ՎՏԱՆԳԻ ԱՌՋԵՎ

Հաջորդ գրառումը

ԲԻԼԴԵՐԲԵՐԳՅԱՆ ԱԿՈՒՄԲԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԷԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ, ՉԻՆԱՍՏԱՆԸ, ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԸ…

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ԲԻԼԴԵՐԲԵՐԳՅԱՆ ԱԿՈՒՄԲԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԷԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ, ՉԻՆԱՍՏԱՆԸ, ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԸ...

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական