Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՍԿՍՈՒՄԸ ՄԵԾ ՌԻՍԿ Է ՄՈՍԿՎԱՅԻ ՀԱՄԱՐ»

10/06/2016
- 10 Հունիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Իսլամիստական վտանգի եւ Մոսկվա-Բաքու շփումների մասին

Արցախի քառօրյա պատերազմից հետո Ադրբեջանի բնակչության մեջ խորանում են հակառուսական տրամադրությունները եւ ուժեղանում է արեւմտամետ կողմնորոշումը: Տվյալ հանգամանքը խիստ մտահոգում է Կրեմլին, որը Բաքվից պահանջում է հստակեցնել իր արտաքին քաղաքական գերակայությունները: Լեռնային Ղարաբաղի խնդրահարույց թեման մայիսի վերջերին քննարկվել է Գրոզնիումՙ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության հարցերին նվիրված 7-րդ միջազգային համաժողովում: «Գազետա.ռու» էլեկտրոնային հրատարակությունը հաղորդում է, որ միջոցառմանը մասնակցել են անվտանգության խորհուրդների քարտուղարներ, նախարարներ, նախագահների եւ վարչապետների ազգային անվտանգության գծով օգնականներ, հատուկ ծառայությունների ղեկավարներ: ՌԴ պատվիրակության ղեկավարը Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւն էր: Ադրբեջանը ներկայացնում էին նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիեւը եւ վարչակազմում իրավապահ մարմինների հետ աշխատանքի բաժնի վարիչ Ֆուադ Ալեսկերովը, որին համարում են Մեհտիեւի հավանական իրավահաջորդը: Մեհտիեւը բանակցել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հետ:

Մոսկվան մեծ կարեւորություն է տալիս Ալեկեսրովին, որն Ադրբեջանում համակարգում է բոլոր իրավապահ մարմինների գործունեությունը եւ հակաահաբեկչական պայքարը:

Սիրիայում իսլամիստների պարտություններին զուգընթաց մեծանում է ահաբեկչությունների վտանգը, ուստի բանակցություններում թեմաներից մեկը Ռուսաստանի եւ Ադրբեջանի հատուկ ծառայությունների համատեղ գործողությունների հարցն էր եւ ենթադրյալ ահաբեկիչների վերաբերյալ տեղեկությունների փոխանակումը:

Ռուսաստանին անհանգստացնում է իսլամիստ գրոհայինների ազդեցությունը Հյուսիսային Կովկասում: Խնդիրը սրությամբ ծառացած է նաեւ Ադրբեջանի առջեւ: Մասնավորապես մայիսի 27-ին գրոհայինները համացանցում տեղադրել են տեսաերիզ, որտեղ սպառնալիքներ են հնչում Ադրբեջանի կրոնական գործիչների հասցեին: Ոմն Աբդուլլահ Կավկազսկի իր ռուսերեն խոսքում պնդում է, թե ինքը արդեն երեք տարի Սիրիայում է, սկզբում կռվել է «Ան-Նուսրա ճակատի», ապա «Իսլամական պետության» համար:

2014 թվականից Ադրբեջանի բազմաթիվ քաղաքացիներ միացել են իսլամիստ գրոհայիններին: Այդ երկրի աշխարհիկ կացութաձեւը զայրացնում է «Իսլամական պետության» պարագլուխներին, որոնք 2015 թ. սկզբներին հայտարարեցին մարտական գործողությունները Ադրբեջան «տեղափոխելու» մասին: Այդուհանդերձ Բաքվի իշխանություններին հաջողվում է վերահսկել բնակչության վրա գրոհայինների ազդեցության ուժեղացման պրոցեսը: Որոշված է քրեական պատասխանատվության ենթարկել այն քաղաքացիներին, որոնք արտերկրում մասնակցել են ներքին ռազմական հակամարտությունների:

Առանձնահատուկ վտանգի գոտում են Ադրբեջանի հյուսիսը (Զաքաթալայի, Կախիի, Շաքիի շրջաններ) եւ հյուսիս-արեւելքը (Խաչմասի, Շաբրանի շրջաններ):

Առաջին տեղում Սումգայիթն է, որտեղից վերջին հինգ տարում Պակիստան, Աֆղանստան եւ Սիրիա պատերազմելու է գնացել առնվազն 40 մարդ: Մեծ մասը սպանվել է: Հաշվառման մեջ է մոտ 230 մարդ:

Բնակչության արմատականացման պատճառներից մեկը սոցիալ-տնտեսական ծանր կացություն է, որը խորացավ նաթվի գների անկման հետեւանքով: Վերլուծաբան Արիֆ Մամեդովի խոսքերովՙ Սումգայիթում առաջվա պես մեծ թիվ են կազմում վահաբիստները, եւ մարդիկ պատրաստ են մեկնելու ուր պատահի, քանի որ երկրի տնտեսական վիճակը շատ բարդ է:

Նիկոլայ Պատրուշեւի հետ ադրբեջանական պատվիրակության հանդիպման ժամանակ մեծ տեղ է հատկացվել ահաբեկչությանը հակազդելու թեմային: Փիլիսոփայության դոկտոր, կրոնական կազմավորումների հետ կատարվող աշխատանքի պետկոմիտեի նախկին ղեկավար Ռաֆիկ Ալիեւը նշում է, որ Ադրբեջանի հյուսիսում իրավիճակի լարվածությունը պահպանվում է: Մարդկանց հավաքագրելու փորձեր է անում ոչ միայն «Իսլամական պետությունը», այլեւ «Ան-Նուսրա ճակատը»: Երկուսն էլ գործում են զգուշությամբ, քանի որ 2015-ի վերջերին լուծարված Ազգային անվտանգության նախարարության փոխարեն այժմ ձեւավորվել են երկու նոր կառույցներՙ Պետական անվտանգության ծառայությունը եւ Արտաքին հետախուզության ծառայությունը:

Ազգային անվտանգության նախկին փոխնախարար, ներկայումս «Ժողովրդավարական նախաձեռնություն» կուսակցության նախագահ Սուլհադդին Աքպերը բացասաբար է վերաբերվում Ռուսաստանի եւ Ադրբեջանի ուժային կառույցների հնարավոր փոխգործողությանը: «Գազետա.ռու»-ին տված հարցազրույցում նա ասել է, որ անվտանգության ոլորտում եւ մանավանդ հատուկ ծառայությունների գծով ռուս-ադրբեջանական համագործակցությունը պահանջում է զգուշավորություն: «Ադրբեջանն իր անկախությունը ստացավ Ռուսաստանից, սակայն Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը սպառնացող գլխավոր վտանգները բխում են «հյուսիսային հարեւանից»: Երկու երկրների հատուկ ծառայությունների համագործակցությունը (այդ թվում Դաղստանում) վտանգավոր է հենց Ադրբեջանի համար: Ռուսաստանն ուզում է խաղաղարարներ բերել Ղարաբաղ, եւ դա շատ վտանգավոր է մեր հանրապետության համար: Բացի դրանից, այդ փոխգործողությունը հազիվ թե դրական բան տա Ադրբեջանին», ընդգծել է նա:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան թեմային, փորձագետներից շատերի կարծիքովՙ ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ հակամարտությունը կարող է վերաճել լայնամասշտաբ պատերազմի: Ադրբեջանը եւ Հայաստանը սպասում են նոր բախումներ: Հակամարտության գոտում տեղի են ունենում ռազմական ուժերի տեղաշարժեր:

Այս կապակցությամբ Գրոզնիի բանակցությունները առանձնահատուկ բնույթ են ստանում: Քանզի եթե առճակատումը վերաճի Լեռնային Ղարաբաղի սահմաններից դուրս եկող լիամասշտաբ ռազմական գործողությունների, ապա կարող է գործի դրվել Հավաքական անվտանգության պայմանագիրը: Ռուսաստանը (ներառյալ Չեչնիան) կարող է դառնալ Հայաստանին օգնող կողմ:

Արիֆ Մամեդովը հնարավոր է համարում Արցախում բախումների հերթական ծավալումը, բայց դրա հետ կապված հիմնական բանակցությունները Բաքուն առայժմ վարում է ուրիշ մակարդակով, այդ թվումՙ Դմիտրի Ռոգոզինի միջոցով:

«Կան պատերազմով շահագրգռված խաղացողներ. հենց այդ պատճառով դժվար է խուսափել դրանից: Մասնավորապես Թուրքիան այն երկիրն է, որին անհրաժեշտ է ճնշման թուլացում իր սահմանների վրա: Եվ այդ պատերազմի արդյունքներից կախված կլինի տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոքր դասավորությունը եւ հավանաբար Կենտրոնական Ասիայի ապագան», նշում է Մամեդովը: «Ղարաբաղյան պատերազմի վերսկսումը մեծ ռիսկ է Մոսկվայի համար, քանի որ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, ինչը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ Հյուսիսային Կովկասի վրա»:

Ռուսաստանը կուզենար միանշանակ պատասխան ստանալ, թե ում հետ կլինի Ադրբեջանը ապագա դիմակայության մեջ:

«Ադրբեջանը շատ խոցելի էՙ հյուսիսից: Այնտեղ կան լեզգիներ, որոնք հիմնականում վահաբական գաղափարախոսության հետեւորդներ են: Եվ Ռուսաստանը հեշտությամբ կարող է մեզ համար բարդություններ ստեղծել այդ ուղղությամբ», ասում է Մամեդովը:

«Գազետա.ռու»-ի մի անանուն աղբյուր ընդգծում է. «Ռուսաստանը խիստ մտահոգ է եւ վերջերս չի հասկանում Ադրբեջանի քաղաքականությունը. ապրիլի սկզբին հակամարտության գոտում տեղի ունեցած իրադարձություններ, Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարների հանդիպում, արեւմուտքցի դիվանագետների այցելություններ Բաքու, Ղարաբաղի հարցի լուծման նկատմամբ պահանջների փոփոխություն: Մոսկվան ուզում է իմանալ, թե որքան հեռու կգնա Բաքուն այդ հարցերում»:

Նույն աղբյուրի կարծիքովՙ այդ ամենի պատասխանը կարող է տալ Ռամիզ Մեհտիեւը: Կրեմլը սպասում է, որ Ադրբեջանն անցնի «ում դեմ ենք բարեկամանում» ձեւաչափին: «Բաքվի համար դժվար կլինի, քանի որ ապրիլյան դեպքերից հետո հանրապետության նախագահի վարկանիշը կտրուկ աճեց, ըստ որում բնակչության մեջ խորանում են հակառուսական տրամադրությունները, ամրապնդվում է արեւմտամետ կողմնորոշումը», ասում է աղբյուրը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՎԱՐԴԳԵՍ ԱՐԾՐՈՒՆԻ. «ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՎԵՐ ԿԱՆԳՆԵԼ ՆՅՈՒԹԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆԻՑ, ԸՆՉԱՔԱՂՑՈՒԹՅՈՒՆԻՑ, ԵՐԿԻՐԸ ՋԼԱՏՈՂ ԲԱԶՈՒՄ ԱՅԼ ԱԽՏԵՐԻՑ»

Հաջորդ գրառումը

ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄՐՑՈՒՅԹՙ 2016. «ԴԻՐԻԺՈՐՈՒԹՅՈՒՆ» ԱՆՎԱՆԱԿԱՐԳ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄՐՑՈՒՅԹՙ 2016. «ԴԻՐԻԺՈՐՈՒԹՅՈՒՆ» ԱՆՎԱՆԱԿԱՐԳ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական