Երեքշաբթի, Դեկտեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՐՍԱՆԻՔ ԵՎ ՀԱՐՍԱՆՔԱՎՈՐՆԵՐ

10/06/2016
- 10 Հունիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Ասում են, եւ շատ լուրջ մարդիկ, որ հիմա հարսանիք գնալու ժամանակ չէ, չնայած հունիս ամիսն է, իսկ հատկապես այս ամսվա ընթացքում ամուսնանում են ողջ մայիսի ընթացքում սպասողները: Այսինքն այն հարսանիքը, որը տեղի է ունեցել մոսկովյան ռեստորաններից մեկում, որի անունը դիտմամբ չեմ տալիս, քանի որ կան կասկածներ, որ այն ադրբեջանցի սեփականատերեր ունի, Սերժ Սարգսյանը չպետք է մասնակցեր: Իմ կարծիքովՙ սխալվում են, նախ, հարսանիք կարելի է միշտ անել, անկախ նրանիցՙ լեռներո՞ւմ, թե՞ Մոսկվայում, բացի այդ հարսանիք կարելի է միշտ գնալ, մանավանդ, երբ ընկերոջդ որդին է ամուսնանում, անգամ երբ անունդ Սերժ Սարգսյան է: Այստեղ ուրիշ բան չի կարելի: Չի կարելի, որ երկրի նախագահը մեկ օրով մեկնի մեկ այլ երկիր եւ մասնակցի իր ընկերոջ որդու հարսանիքին: Նախագահին ընկեր, հետեւաբարՙ ընկերոջ որդի ունենալ էլ չի կարելի: Հենց ձեռքդ դնում ես Սահմանադրության եւ Վեհամոր Ավետարանի վրա, էլ մարդ չես, ինստիտուտ ես, խորհրդանիշ են, իսկ խորհրդանիշներն ընկերներ չեն ունենում:

Հիմա, ի՞նչ անուն ունի նախագահի մեկօրյա այցը Մոսկվա: Այսինքն նա գնացել է կարճատեւ արձակուրդի՞, աշխատանքայի՞ն, պաշտոնակա՞ն, թե՞ պետական այցով: Չէ՞ որ նախագահն իր երկրից դուրս է գալիս միայն այս 4 ձեւերով: Կամ էլ, Յանուկովիչի պես: Հիմա ո՞ր դեպքն է, հաշվի առնելով, որ նախագահի պաշտոնական կայքէջում որեւէ տեղեկություն չկա նախագահիՙ Մոսկվա կատարած մեկօրյա այցի մասին, նշանակում է նախագահը Մոսկվա չի գնացել, փոխարենը գնացել է Սերժ Սարգսյանը, որը երբեմն… Դա դուք ասացիք:

Բայց թողնենք բառախաղերը: Ո՞վ է մեր նախագահին Մոսկվայում դիմավորել: Սամվել Կարապետյա՞նը, բայց, կներեք, նա ո՞վ է: Հասկացանք ՀԷՑ-ն իրենն է, Տաշիրն իրենն է, բայց ես կրկնում եմՙ նա ո՞վ է: Պատկերացրեք Գերմանիայի կանցլերը գնում է Հունաստան ու նրան Աթենքի օդանավակայանում դիմավորում է «Մերսեդես» ընկերության սեփականատերը: Գիտե՞ք, որ սա միջազգային սկանդալ է, ամոթ, ամոթՙ նկատի ունեմ կանցլերի եւ Գերմանիայի համար: Մենք Գերմանիա չե՞նք, ավելի վատ մեզ համար, բայց, եթե անգամ չենք, մենք Գերմանիայի պես երկիր են, ընդ որումՙ անկախ, այսինքն ինչպես Գերմանիան, այնպես էլՙ մենք պետական արժանապատվություն ունենք, որով բոլոր երկրներն իրար հավասար են, լինեն այդ երկրները ԱՄՆ-ն ու Արեւելյան Թիմորը, թե Չինաստանն ու Մադագասկարը: Պետական արժանապատվությունը միակ բանն է, որով բոլոր երկրները հավասար են:

Այսինքն այստեղ պատերազմը, 800 հեկտարը, դրանցՙ ամայի լինելը կապ չունի, կապ ունի պետական արժանապատվության բացակայությունը նրանց մոտ, ովքեր պետք է պետական արժանապատվությամբ վարակողները լինեն:

Ի դեպ, միայն Երեւան-Մոսկվաՙ «տուդա-օբռատնո» չվերթը, անգամ նախագահական ինքնաթիռի համար, տեւում է 5 ժամՙ նվազագույնը, գումարածՙ մեկ ժամ (նվազագույնը) օդանավակայանիցՙ ռեստորան, գումարած մեկ ժամ գոնե պետք է նստել, որ չասենՙ նոր եկավ, միանգամից գնում է, գումարած եւս մեկ ժամՙ դեպի օդանավակայան, միասին 8 ժամՙ նվազագույնը. սա այն պարագայում, երբ նախագահը մոսկովյան ռեստորանում չի սպասում, որ խմեն ընկերների կենացըՙ ներառյալ… տուշը:

Ի դեպ, տարվա մեջ քանի անգամ է նման առիթներով երկիրը լքում Սերժ Սարգսյանը, ավելի ճիշտ Սերժ Սարգսյանը քանի՞ ընկեր ունի…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊԱՏԵՐԱԶՄՆ ՈՒ ԱՊՈՒՇՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ԵՐԿԻ՞Ր, ԹԵ՞ ՓՈՂ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 դեկտեմբերի, 2025

Ժողովուրդը դեն է շպրտում Նիկոլի «քարտեզը»

19/12/2025
19 դեկտեմբերի, 2025

Հիբրիդայինի դեմ պայքարի հայկականն է լավ

19/12/2025
19 դեկտեմբերի, 2025

ՌԱԿ-ի Համադրուած Մամուլը Կը Պահանջէ

19/12/2025
19 դեկտեմբերի, 2025

Բաքվի խաղաղասիրության առաջին հստակ  քայլը հայ գերիների վերադարձն է

19/12/2025
Հաջորդ գրառումը

ԵՐԿԻ՞Ր, ԹԵ՞ ՓՈՂ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական